Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արսեն Հարությունյանը (57կգ) դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Քառորդ եզրափակիչում Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր Հարությունյանը 14:3 հաշվով ջախջախեց Օլիմպիական գործող փոխչեմպիոն, ամերիկացի Սփենսեր Լիին։ Գոտեմարտն ավարտվեց նախատեսվածից շուտ։ Կիսաեզրափակիչում Հարությունյանի մրցակիցը կլինի հյուսիսկորեացի Չոնսոն Հանը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025