Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Բավարիայի» վինգեր Մայքլ Օլիսեի ծառայություններով, հայտնում է ինսայդեր Քրիստիան Ֆալկի կայքը։ «Արքայական» ակումբը մտադիր է ամռանն ակտիվ քայլեր ձեռնարկել` ֆրանսիացի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար։ «Լոս բլանկոսի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հիացած է 24-ամյա եզրային կիսապաշտպանի խաղով։ Մադրիդյան գրանդը պատրաստ է «Բավարիային»։ 160-165 միլիոն եվրո առաջարկել նրա տեղափոխության համար։ Մյունխենյան գրանդն էլ հասկացրել […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Բավարիայից» կրած պարտության (1:2) մասին, հայտնում է Marca-ն։ «Երկրորդ խաղակեսն սկսելուց անմիջապես հետո գոլ բաց թողեցինք։ Բաց թողած երկու գոլն էլ նվեր էր մրցակցին։ Մբապեի գոլից հետո ամեն ինչ փոխվեց։ Երկու թիմերն էլ շատ պահեր ստեղծեցին։ Արդյունքում ուեննք այն, ինչ ունենք։ Մենք […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Բավարիան» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին»։ «Ռեկորդ մայսթերից» աչքի ընկան Լուիս Դիասն ու Հարի Քեյնը։ «Արքայական» ակումբի գոլը խփեց Կիլիան Մբապեն։ Հանդիպման հերոսը մյունխենյան ակումբի դարպասապահ Մանուել Նոյերն էր, որը 9 սեյվ կատարեց։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին Մյունխենի «Ալիանց Արենա» ստադիոնում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am […]
Ավելին
«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում կրկնեց «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսիի ցուցանիշը, հայտնում է Opta -ն։ Նոյերը Չեմպիոնների լիգայում Մեսիի հետ մեկ ակումբի կազմում անցկացրած ամենաշատ հանդիպումների քանակով կիսում է 2-3-րդ տեղերը։ Նրանք համապատասխաբար «Բավարիայի» և «Բարսելոնայի» կազմում մրցաշարում մասնակցել են 136-ական հանդիպման։ Այդ ցուցանիշով առաջատարը «Ռեալի» […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Բավարիան» մրցակցի դաշտում մրցում է Մադրիդի «Ռեալի» դեմ։ Առաջին խաղակեսից հետո մյունխենյան գրանդը հաղթում է 1:0 հաշվով. 41-րդ րոպեին աչքի է ընկել Լուիս Դիասը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» «Բեռնաբեու» ստադիոնում կմրցի «Բավարիայի» դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Ակումբները դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Մադրիդի «Ռեալի» 6 ֆուտբոլիստ դեղին քարտ ստանալու դեպքում բաց կթողնի «Բավարիայի» դեմ դիմակայության պատասխան հանդիպումը։ Որակազրկման վտանգի տակ են պաշտպաններ Ալվարո Կառերասը, Դին Հաուսենը, կիսապաշտպաններ Ջուդ Բելինգհեմը, Օրելյեն Չուամենին, վինգեր Վինիսիուսն ու հարձակվող Կիլիան Մբապեն։ «Ռեալ» – «Բավարիա» հանդիպումը կկայանա ապրիլի 7-ին Մադրիդում, պատասխան հանդիպումը` ապրիլի 15-ին Մյունխենում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Ռեալ Մադրիդ» – «Բավարիա», «Սպորտինգ» – «Արսենալ» դիմակայությունների առաջին հանդիպումների մրցավարական անձնակազմերը։ «Ռեալ Մադրիդ» – «Բավարիա» Գլխավոր մրցավար – Մայքլ Օլիվեր (Անգլիա)։ Եզրային մրցավարներ – Ստյուարտ Բերթ, Ջեյմս Մեյնուորինգ (երկուսն էլ` Անգլիա)։ Տեսաօգնականներ – Ջարեթ Ժիլեթ (Անգլիա), Մարկո Դի Բելո (Իտալիա)։ Չորրորդ մրցավար – Էնդրյու Մեդլի […]
Ավելին
«Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի կինը` Մինա Բոնինոն սոցցանցերում հրապարակում է արել` անդրադառնալով Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 30-րդ տուրի խաղում «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Մարտինի չեղարկված կարմիր քարտին։ «Եթե սա կարմիր քարտ չէ, ապա կարելի է փակել այս ստադիոնը»,- գրել է Բոնիոն, սակայն հետագայում հեռացրել է հրապարակումը։ «Ատլետիկոյի» դեմ հանդիպման (2:1) 46-րդ րոպեին Մարտինը մրցակցի […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 30-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի դաշտում 1:2 հաշվով սենսացիոն պարտություն կրեց «Մալյորկայից» Տանտերերից հաշիվը 41-րդ րոպեին խփեց Մանու Մորլանեսը, որին մադրիդյան գրանդը 88-ին պատասխանեց Էդեր Միլիտաոյի դիպուկ հարվածով։ Թվում էր, թե կգրանցվի ոչ-ոքի, բայց «լոս բերմելոնեսը» 90+1-րդ րոպեին թիմի գոլահար Վեդատ Մուրիքիի ջանքերով թրիլերային հաղթանակ կորզեց։ «Արքայական» ակումբը 69 միավորով երկրորդ տեղում […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026