Հեղինակավոր Goal.com կայքը ներկայացրել է «Ռեալ Մադրիդի» պատմության վատագույն տրանսֆերները. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանական Լա լիգայի վերջին` 38-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Ծանր ընթացք ստացած խաղում` «արքայական» ակումբը կարողացավ 1 միավոր վաստակել. հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։ Կառլո Անչելոտիի թիմի կազմից միակ գոլը խփեց Կարիմ Բենզեման` աչքի ընկնելով 11-մետրանոցից։ Նշենք, որ ֆրանսիացի հարձակվողը «սերուցքայինների» կազմում վերջին հանդիպումն էր անցկացնում։ Հունիսի 4-ին «Ռեալը» պաշտոնապես […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ռեալ Մադրիդի» պաշտոնական կայքը, Կարիմ Բենզեման ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից։ Կողմերի միջև պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, որը չի երկարաձգվելու. ֆրանսիացի հարձակվողը կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում։ «Սերուցքայինները» հայտնում են նաև, որ հունիսի 6-ին հատուկ միջոցառման ժամանակ ակումբը հրաժեշտ կտա Բենզեմային։ Հավելենք, որ Կարիմ Բենզեման «Ռեալի» կազմում հանդես […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» վինգեր Մարկո Ասենսիոն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կհամալրի ՊՍԺ-ի շարքերը։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, փարիզյան ակումբն ու իսպանացի հարձակվողը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերը պայմանագիրը կնքելու են մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ Ասենսիոյի տարեկան աշխատավարձը լինելու է 10 մլն եվրո։ Նշվում է, որ […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռեալ Մադրիդը» պայմանագրի խզման հարցում համաձայնության է հասել Էդեն Ազարի հետ. բելգիացի հարձակվողը սույն թվականի հուլիսի 1-ից հետո կդառնա ազատ գործակալ։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «արքայական» ակումբն այս գործարքի շնորհիվ խնայել է 7 մլն եվրո։ Հատկանշական է, որ այդ գումարը 32-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձի մի մասն է, որից վերջինս հրաժարվել […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ռեալ Մադրիդի» պաշտոնական կայքը, մի շարք ֆուտբոլիստներ` Մարկո Ասենսիոն, Մարիանո Դիասն ու Էդեն Ազարն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանան ակումբից։ «Սերուցքայիններն» Էդեն Ազարի հետ համաձայնության է հասել գործող պայմանագրի խզման հարցում, որը դեռ ուժի մեջ էր լինելու մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ Բելգիացի վինգերը մադրիդյան ակումբի շարքերը համալրել էր 2019 թ. ամռանը, […]
Ավելին
«Չելսիի» կիսապաշտպան Կայ Հավերցը, հնարավոր է, կարիերան շարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «արքայական» ակումբը դեռ 2020 թվականից հետևում է գերմանացի ֆուտբոլիստի խաղը և այժմ կրկին հետաքրքրված է նրա ծառայություններով։ 23-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու տարբերակը վերջերս քննարկել են «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ու ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը։ Աղբյուրի փոխանցմամբ` իտալացի մասնագետը հավանություն […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցշարջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա ակումբից։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, իսպանացի ֆուտբոլիստի ու «արքայական» ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, որի երկարաձգման հարցում կողմերը չեն կարողանում համաձայնության հասնել։ Աղբյուրի փոխանցմամբ` 27-ամյա ֆուտբոլիստին իր շարքերում է ցանկանում տեսնել ՊՍԺ-ն, որն […]
Ավելին
Եվրոպա լիգայի եզրափակիչում «Սևիլիան» 11-մետրանոցներով առավելության հասավ «Ռոմայի» նկատմամբ` դառնալով մրցաշարի 7-ակի հաղթող։ «Սևիլիան» այդ հաղթանակի շնորհիվ շարունակեց իսպանական ակումբների` եվրագավաթային եզրափակիչներում անպարտելիության անհավանական շարքը, որն սկսվել է դեռևս 2002 թվականից։ Այդ ժամանակվանից ի վեր իսպանական ակումբները 22 անգամ դուրս են եկել եվրագավաթային որևէ մրցաշարի եզրափակիչ և բոլոր դեպքերում տիրացել են գավաթին։ Այդ ընթացքում «Ռեալ […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կարիմ Բենզեման, հնարավոր է, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանա «արքայական» ակումբից։ Ինչպես տեղեկացնում է Relevo-ն, ֆրանսիացի հարձակվողը Սաուդյան Արաբիայից աստղաբաշխական առաջարկ է ստացել, ըստ որի, նա 2 տարում կվաստակի 200 մլն եվրո աշխատավարձ։ Առաջարկը ներառում է նաև հավելյալ եկամուտներ տարբեր գովազդային պայմանագրերից, երեխաների համար դպրոցի հիմնում, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի, Հունաստանի և […]
Ավելին
1 44 45 46 47 48 224

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023