Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում մրցեց «Բենֆիկայի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Բարսելոնան» հաղթել էր 1:0 հաշվով։ Պատասխան խաղում կատալոնական ակումբի առավելությունն ավելի ակնհայտ էր. Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը փայլուն խաղով հաղթեց 3:1 հաշվով։ «Բլաուգրանայից» դուբլ գրանցեց Ռաֆինյան, որը մրցաշարում խփած գոլերի քանակը հասցրեց 11-ի ու միանձնյա գլխավորեց լավագույն ռմբարկուների […]
Ավելին
Բրազիլիայի ազգային հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։ «Պենտակամպիոնների» գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ», Անգլիա), Էդերսոն («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Բենտո («Ալ Նասր», Սաուդյան Արաբիա)։ Պաշտպաններ – Դանիլո, Լեո Օրտիս, Վեսլի (բոլորը` «Ֆլամենգո»), Գաբրիել («Արսենալ», Անգլիա), Գիլերմո Արանա («Ատլետիկո Մինեյրո»), Մարկինիոս (ՊՍԺ, Ֆրանսիա), Մուրիլիո […]
Ավելին
«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինիան խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բենֆիկայի» նկատմամբ տարած հաղթանակի (1:0) մասին. «Գիտեինք, որ շատ բարդ խաղ է սպասվում։ Գիտեինք նաև, թե ինչ խաղամակարդակ ունի «Բենֆիկան»։ Մրցակիցը սեփական երկրպագուների առջև էր խաղում, ինչը նրանց ավելի էր մոտիվացրել։ Մենք հասկանում էինք, որ շատ կարևոր է այստեղից դրական արդյունքով հեռանալը։ Կարծում եմ` […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» մրցակցի դաշտում մրցեց «Բենֆիկայի» դեմ։ Հանդիպման ընթացքում դարպասի մեկ գրավում գրանցվեց. «բլաուգրանան» հաղթեց 1:0 հաշվով։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմին 61-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Ռաֆինիան։ Կատալոնական ակումբը 22-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվել էր Պաու Կուբարսին։ Հանդիպման հերոսներից էր «Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շյեսնին, որը կատարեց 8 սեյվ։ […]
Ավելին
Հեղինակավոր Goal.com պարբերականը ներկայացրել է «Ոսկե գնդակի» ֆավորիտների թարմացված ցանկը։ Ըստ պարբերականի` անհատական ամենահեղինակավոր մրցանակի գլխավոր ֆավորիտը շարունակում է մնալ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկու (25 գոլ) Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»)։ Երկրորդ տեղ է բարձրացել Մադրիդի «Ռեալի» վինգեր Կիլիան Մբապեն, իսկ եռյակը եզրափակում է Ռաֆինիան («Բարսելոնա»)։ Մրցանակի ֆավորիտների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. Հ․Գ․ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 23-րդ «Բարսելոնան» «Ռամոն Սանչես Պիսխուան» ստաիդոնում մրցեց «Սևիլիայի» դեմ։ «Բլաուգրանան» կարողացավ 4:1 հաշվով անչափ կարևոր հաղթանակ տանել։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Ռոբերտ Լևանդովսկին, Ֆերմին Լոպեսը, Ռաֆինիան ու Էրիկ Գարսիան։ «Սևիլիայից» աչքի ընկավ Ռուբեն Վարգասը։ Կատալոնական ակումբը միավորների քանակը հասցրեց 48-ի ու երրորդ տեղում է` առաջատար Մադրիդի «Ռեալին» զիջելով երկու […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրում «Բարսելոնան» տնային խաղում մրցեց «Վալենսիայի» դեմ։ Կատալոնական ակումբն անհավանական հանդիպում անցկացրեց և «չղջիկներին» ջախջախեց ոչ ֆուտբոլային` 7:1 հաշվով։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Ֆերմին Լոպեսը, մեկական գոլ խփեցին Ֆրենկի դե Յանգը, Ռաֆինիան, Ֆերան Տոռեսը, Ռոբերտ Լևանդովսկին, իսկ մրցակցի պաշտպան Սեզար Տարեգան գրավեց սեփական դարպասը։ Հյուրերից աչքի ընկավ Ուգո Դուրոն։ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 7-րդ տուրում «Բարսելոնան» Պորտուգալիայի մայարաքաղաք Լիսաբոնում մրցեց «Բենֆիկայի» դեմ։ «Բլաուգրանան» չնայած բավական անհաջող հանդիպում անցկացրեց, սակայն կարողացավ գերգոլառատ պայքարում անհավանական comeback անել` հաղթելով 5:4 հաշվով։ Կատալոնական ակումբը պարտվում էր նախ 1:3, ապա` 2:4, սակայն հաջողվեց փրկել խաղը, նաև հաղթանակ կորզել 90+6-րդ րոպեին։ Կատալոնական ակումբից դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին, որը երկու […]
Ավելին
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Բարսելոնան» սեփական դաշտում մրցեց «Բետիսի» դեմ։ «Բլաուգրանան» հերթական ֆանտաստիկ հանդիպումն անցկացրեց և մրցակցին ջախջախեց 5:1 հաշվով։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Գավին, Ժյուլ Կունդեն, Ռաֆինիան, Ֆերան Տոռեսն ու Լամին Յամալը։ «Բետիսից» աչքի ընկավ Վիտոր Ռոկեն, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Բարսելոնային»։ Այսպիսով, կատալոնական ակումբը դուրս եկավ գավաթի խաղարկության […]
Ավելին
Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում միմյանց դեմ են մրցում Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան»։ Առաջին խաղակեսից հետո «բլաուգրանան» հաղթում է 4:1 հաշվով կամային հաղթանակ է տանում մրցակցի նկատմամբ։ «Արքայական ակումբից» հաշիվը 5-րդ րոպեին առաջ մղեց Կիլիան Մբապեն, որին Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը պատասխանեց Լամին Յամալի, Ռոբերտ Լևանդովսկիի, Ռաֆինիայի ու Ալեխանդրո Բալդեի դիպուկ հարվածներով։ […]
Ավելին
1 2 3 4

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023