«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինիան ազդրի երկգլխանի մկանի վնասվածքի պատճառով խաղադաշտից կբացակայի 5 շաբաթ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Բրազիլացի ֆուտբոլիստը բաց կթողնի Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ երեք հանդիպումները, որոնցից երկուսը կկայանան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում, մեկը` Իսպանիայի Լա լիգայի 30-րդ տուրում։ 29-ամյա վինգերը կբացակայի նաև «Էսպանյոլի», «Սելտայի», «Խետաֆեի» դեմ Լա լիգայում կայանալիք խաղերում։ Ռաֆինիան վնասվածքն ստացել է […]
Ավելին
«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինիան ազդրի երկգլխանի մկանային վնասվածք է ստացել, հայտնում է As-ը։ 29-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում նույն վնասվածքի պատճառով արդեն բաց է թողել երկու ամիս։ Եթե բրազիլացի ֆուտբոլիստի վնասվածքը հաստատվի, նա, մեծ հավանականությամբ, իր թիմին չի օգնի Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի երկու հանդիպումներում էլ։ Կա հավանականություն, որ այժմ Ռաֆինիայի մոտ նույն վնասվածքի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում 7:2 հաշվով ջախջախեց «Նյուքասլին»։ Դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։ Պատասխան խաղում «բլաուգրանայից» ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց Ռաֆինիան, որը գրանցեց երկուական գոլ ու ասիստ։ Բրազիլացի վինգերը նաև 11-մետրանոց վաստակեց Հասնի Ֆլիկի գլխավորած թիմից դուբլ ձևակերպեց նաև Ռոբերտ Լևանդովսկին, մեկական գոլ խփեցին Լամին Յամալը, Մարկ Բեռնալն ու […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 28-րդ տուրում «Բարսելոնան» սեփական դաշտում 5:2 հաշվով ջախջախեց «Սևիլիային»։ «Բլաուգրանայից» փայլեց Ռաֆինիան` գրանցելով հեթ-տրիկ։ Բրազիլացի վինգերը երկու անգամ աչքի ընկավ 11-մետրանոցից։ Կատալոնական գրանդից մեկական գոլ խփեցին Դանի Օլմոն ու Ժոաու Կանսելուն։ Անդալուզյան ակումբից մրցակցի դարպասը գրավեցին Օսոն ու Ջիբրիլ Սոուն։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը 70 միավորով առաջին տեղում է, «Սևիլիան»` 31 միավորով […]
Ավելին
Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» «Կամ Նաու» ստադիոնում 3:0 հաշվով հաղթեց Մադրիդի «Ատլետիկոյին»։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում մադրիդյան գրանդն առավելության էր հասել 4:0 հաշվով։ «Բլաուգրանայից» դուբլ գրանցեց Մարկ Բերնալը, գոլ խփեց նաև Ռաֆինիան։ Այսպիսով, չնայած խոշոր հաշվով պարտությանը` «Ատլետիկոն» դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ կմրցի «Ատլետիկ Բիլբաո» – «Ռեալ Սոսիեդադ» […]
Ավելին
Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում մրցում է Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ։ Առաջին խաղակեսից հետո «բլաուգրանան» Մարկ Բերնալի ու Ռաֆինիայի գոլերի շնորհիվ հաղթում է 2:0 հաշվով։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում մադրիդյան գրանդը հաղթել է 4:0 հաշվով։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի վերջին` 8-րդ տուրում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում 4:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Կոպենհագենի» նկամտմամբ։ Հանդիպումը մեկնարկեց շատ անսպասելի, քանի որ արդեն 4-րդ րոպեին Դանիայի չեմպիոնը 17-ամյա Վիկտոր Դադասոնի գոլի շնորհիվ բացեց հաշիվը։ Այդուհանդերձ, հանդիպման մնացած ժամանակահատվածն անցավ «բալուգրանայի» խաղային հսկայական առավելության պայմաններում. Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը երկրորդ խաղակեսում չորս անպատասխան գնդակ […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 21-րդ տուրում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում 3:0 հաշվով հաղթեց «Ռեալ Օվիեդոյին»։ «Բլաուգրանայից» մեկական գոլ խփեցին Դանի Օլմոն, Ռաֆինիան ու Լամին Յամալը։ Բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը 52 միավորով վերադարձավ առաջին տեղ։ Երկրորդ տեղը զբաղեցնող Մադրիդի «Ռեալն» ունի 51 միավոր։ «Ռեալ Օվիեդոն» 13 միավորով վերջինն է` 20-րդը։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում «Բարսելոնան» գոլառատ պայքարում 3:2 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին»։ «Բլաուգրանայից» դուբլ գրանցեց Ռաֆինիան, մեկ անգամ աչքի ընկավ Ռոբերտ Լևանդովսկին։ «Արքայական» ակումբից գոլերը խփեցին Վինիսիուսն ու Գոնսալո Գարսիան։ Հանդիպման հերոսներից էր «Բարսայի» դարպասապահ Ժոան Գարսիան, որը 7 սեյվ կատարեց։ Այսպիսով, կատալոնական ակումբը պատմության մեջ 16-րդ անգամ դարձավ Իսպանիայի Սուպերգավաթակիր։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում «Բարսելոնան» մրցում է Մադրիդի «Ռեալի» դեմ։ Առաջին խաղակեսից հետո կողմերը ոչ-ոքին են գրանցում. լուսատախտակին վառվում է 2:2 հաշիվը։ Կատալոնական ակումբից 36-րդ րոպեին հաշիվը բացեց Ռաֆինիան, որին 45+2-ին պատասխանեց Վինիսիուսը։ 45+4-րդ րոպեին` Ռոբերտ Լևանդովսկիի գոլից հետո, «Բարսան» կրկին առաջ անցավ հաշվի մեջ, բայց 45+6-ին Գոնսալո Գարսիան երկրորդ անգամ վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։ Հ․Գ․ […]
Ավելին
1 2 3 7

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026