Հեղինակավոր Goal պարբերականը ներկայացրել է իր վարկածով «Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված ցանկը։ Ցանկը գլխավորել է «Բավարիայի» ու Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Հարի Քեյնը։ Լավագույն տասնյակից բացակայում են անհատական գլխավոր մրցանակի գործող դափնեկիր Ուսման Դեմբելեն (ՊՍԺ, Ֆրանսիա) և այս տարվա գլխավոր ֆավորիտներից Ռաֆինիան («Բարսելոնա», Բրազիլիա)։ Ֆավորիտների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինիան, մեծ հավանականությամբ, բաց կթողնի Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրի հանդիպումը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Բրազիլացի ֆուտբոլիստը ցավերի պատճառով չի կարողացել մասնակցել «բլաուգրանայի»` հոկտեմբերի 24-ի մարզմանը։ 28-ամյա եզրայինը հոկտեմբերի 23-ին բժիշկներից խաղադաշտ վերադառնալու թույլտվություն էր ստացել, բայց այժմ իրավիճակը փոխվել է. կատակոնական ակումբի չի ցականում ռիսկի դիմել ու վտանգել […]
Ավելին
Համաձայն «Բարսելոնայի» ֆինանսական տարեկան հաշվետվության` ակումբի` տարբեր տարիներին գոյացած տրանսֆերային պարտքը 159 միլիոն եվրո է, հաստատում է Marca-ն։ Այդ գումարից 140 միլիոնը կատալոնական ակումբը պետք է վճարի ընթացիկ մրցաշրջանում` նախքան ֆինանսական տարվա ավարտը։ «Բլաուգրանան» Ռաֆինիայի տրանսֆերի համար «Լիդսին» պարտք է 42, Ժյուլ Կունդեի համար` «Սևիլիային» 25 միլիոն եվրո։ «Բարսան» Ռոբերտ Լևավովսկիի տեղափոխության համար 11 միլիոն […]
Ավելին
«Բարսելոնան» լուրջ կորուստներ ունի առաջիկա խաղերի համար, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ակումբի վինգեր Ռաֆինիան աջ ազդրի երկգլխանի մկանի վնասվածք է ստացել ու կբացակայի 3 շաբաթ։ Դարպասապահ Ժոան Գարսիան ձախ ծնկի ներքին մենիսկի պատռված է ստացել։ Սեպտեմբերի 27-ին իսպանացին աթրոսկոպիկ վիրահատական միջամտության կենթարկվի։ Նա շարքից դուրս է մնացել 4-6 շաբաթով։ Ավելի վաղ «բլաուգրանայի» կիսապաշտպան Գավին […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 4-րդ տուրում «Բարսելոնան» սեփական դաշտում 6:0 հաշվով ջախջախել է «Վալենսիային»։ Հանդիպման 53-րդ րոպեին կատալոնական ակումբից տպավորիչ ասիստ է գրանցել Մարկուս Ռեշֆորդը` օգնելով աչքի ընկնել Ռաֆինիային։ Անգլիացի ֆուտբոլիստը «Բարսելոնա» տեղափոխվելուց հետո պաշտոնական խաղերում առաջին արդյունավետ գործողությսւնն է կատարել։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի չորրորդ տուրում «Բարսելոնան» սեփական դաշտում 5:0 հաշվով ջախջախեց «Վալենսիային»։ «Բլաուգրանայից» Ֆերմին Լոպեսը, Ռաֆինիան ու Ռոբերտ Լևանդովսկին դուբլ գրանցեցին։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը 10 միավորով երկրորդն է, «Վալենսիան»` 4 միավորով 15-րդը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հանդիպման մյուս գոլերը` քիչ անց
Ավելին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը պատժել է ակումբի առաջատարներից Ռաֆինիային, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն` հղում անելով RAC1-ին։ Բրազիլացի ֆուտբոլիստն Իսպանիայի Լա լիգայի չորրորդ տուրի «Վալենսիայի» դեմ խաղից առաջ ուշացել է նախավարժանքից, ինչի պատճառով հայտնվել է պահեստայինների նստարանին։ Ի սկզբանե որոշված էր, որ 28-ամյա եզրայինը խաղը պետք է սկսեր մեկնարկից։ Ռաֆինիայի փոխարեն «Բարսելոնայի» մեկնարկային կազմում […]
Ավելին
«Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի վինգեր Ռաֆինիան սոցցանցերում հրապարակումներ է արել և քննադատել Փարիզի Դիսնեյլենդի աշխատակիցներին. «Ձեր աշխատակիցները խայտառակություն են: Մարդկանց հետ այդպես չի կարելի վարվել, առավել ևս՝ երեխաների: Ձեր աշխատանքն է երեխաներին երջանկացնելը, այլ ոչ թե արհամարհելը: Նախընտրում եմ կատարվածը կոչել «արհամարհել»: Հակառակ դեպքում ավելի վատ խոսքեր կասեմ: Ես հասկանում եմ, որ աշխատակիցները հոգնում […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի առաջին տուրում գործող չեմպիոն «Բարսելոնան» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթեց «Մալյորկային»։ «Բլաուգրանայից» մեկական գոլ խփեցին Ռաֆինիան, Ֆերան Տորեսն ու Լամին Յամալը։ «Մալյորկան» հանդիպումն ավարտեց 9 ֆուտբոլիստով. տանտերերից 33-րդ րոպեին դաշտից հեռացվեց Մանու Մորլանեսը, իսկ 39-րդ րոպեին` Վեդադ Մուրիքին։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը մրցաշրջանի առաջին 3 միավորը վաստակեց։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Հեղինակավոր Goal.com պարբերականը Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո ներկայացրել է «Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված ցանկը. Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ՊՍԺ-ն 5:0 հաշվով ջախջախել է «Ինտերին»։
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025