Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի չորրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» ստադիոնում 4:1 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորսւսիային»։ Մանկունիական գրանդից դուբլ գրանցեց Ֆիլ Ֆոդենը, մեկական գոլ խփեցին Էրլինգ Հոլանդն ու Ռայան Շերկին, գերմանական ակումբից աչքի ընկավ Վալդեմար Անտոնը։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 10 միավորով չորրորդ տեղում է, «Բորուսիան»` 7 միավորով 14-րդ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթին» մրցակցի դաշտում մրցեց «Վուլվերհեմփթոնի» դեմ։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը շանս չտվեց մրցակցին` ջախջախելով 4:0 հաշվով։ «Քաղաքաբնակներից» դուբլ գրանցեց Էրլինգ Հոլանդը, մեկական գոլ էլ խփեցին թիմի նորեկներ Տիջանի Ռեյնդերս ու Ռայան Շերկին։ Այսպիսով, «Սիթին» մրցաշրջանի առաջին 3 միավորը վաստակեց։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
2025/26 մրցաշրջանից «Մանչեսթեր Սիթիում» «10» համարի մարզաշապիկով հանդես կգա ակումբի նորեկ Ռայան Շերկին։ 2021 թվականից մանկունիական գրանդում «10»-ով խաղում էր Ջեք Գրիլիշը, որը վարձավճարով «Էվերթոն» է տեղափոխվել։ Նախկինում այդ խաղահամարով «քաղաքաբնակների» կազմում հանդես են եկել Սերխիո Ագուերոն, Էդին Ջեկոն, Ռոբինիոն և այլք։ 21-ամյա Շերկին այս ամռանն է 36,5 միլիոն եվրոյով «Լիոնից» տեղափոխվել «Սիթի», 4 խաղում […]
Ավելին
Աշխարհի ակումբային առաջնության G խմբի երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» Ատլանտայում մրցեց «Ալ Այինի» (ԱՄԷ) դեմ։ «Քաղաքաբնակները» շանս չտվեցին Ասիայի Չեմպիոնների լիգայի 2024 թ. հաղթողին` ջախջախելով 6:0 հաշվով։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Իլկայ Գյունդողանը, մեկական անգամ աչքի ընկան Կլաուդիո Էչևերին, Էրլինգ Հոլանդը, Օսկար Բոբն ու Ռայան Շերկին։ Նշենք, որ Էչևերին ու Շերկին նոր թիմում […]
Ավելին
Բրիտանական հեղինակավոր FourFourTwo պարբերականը ներկայացրել է իր վարկածով աշխարհի լավագույն հարձակվողական ոճի կիսապաշտպաններին։ Ցանկը գլխավորել է Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը, որին հաջորդել են Ջուդ Բելինգեմը («Ռեալ Մադրիդ») և Ջամալ Մուսիալան («Բավարիա»)։ Լավագույն տասնյակում տեղ են գտել նաև համապատասխանաբար Բրունու Ֆերնանդեշը («Մանչեսթեր Յունայթեդ»), Քոուլ Փալմերը («Չելսի), Ռայան Շերկի («Մանչեսթեր Սիթի»), Դանի Օլմոն («Բարսելոնա»), Խավի Սիմոնսը […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթին» գնել է «Միլանի» կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսի տրանսֆերը, հաղորդում է մանկունիական գրանդի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կլինի 2030 թ. հունիսի 30-ը ներառյալ։ Transfermarkt-ի տվյալներով` «քաղաքաբնակները» գործարքի համար վճարել են 55 միլիոն եվրո։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` «Սիթին» «Միլանին» ևս 15 միլիոն եվրո էլ պարգևավճար կտա` կախված նիդերլանդցի ֆուտբոլիստի […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթին» «Լիոնից» գնել է կիսապաշտպան Ռայան Շերկիի տրանսֆերը, հայտնում է անգլիական գրանդի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2030 թ. հուլիսի 1-ը, իսկ «քաղաքաբնակները» տրանսֆերի համար ֆրանսիական ակումբին վճարել են 36,5 միլիոն եվրո։ «Լիոնը» ևս 6 միլիոն եվրո կարող է վաստակել վարգևավճարների տեսքով։ Բացի այդ, ակումբը 15 տոկոս մասնաբաժին կունենա Շերկիի տրանսֆերի հաջորդ […]
Ավելին
Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը գերգոլառատ խաղում 4:5 հաշվով պարտվել է Իսպանիայի թիմին։ 21-ամյա վինգերը նորամուտն էր նշում Ֆրանսիայի հավաքականում և 90+3-րդ րոպեին նաև ասիստ է կատարել Ռանդալ Կոլո-Մուանիին։ «Եռագույններից» 79-րդ րոպեին հեռահար ֆանտաստիկ հարվածով աչքի է ընկել Ռայան Շերկին` հաշիվը դարձնելով 2:5։ Հավելենք, որ երիտասարդ ֆուտբոլիստը մոտ է «Լիոնից» «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությանը։ Հ․Գ․ […]
Ավելին
Ազգերի լիգայի խաղարկության «4-ի եզրափակիչի» երկրորդ կիսաեզրափակիչում մրցաշարի տիտղոսի գործող դափնեկիր Իսպանիայի հավաքականը Շտուտգարտում մրցեց Ֆրանսիայի թիմի դեմ։ «Ֆուրիա ռոխան» գերգոլառատ խաղում հաղթեց 5:4 հաշվով։ Իսպանացիները մինչև 79-րդ րոպեն չորս գնդակի առավելություն ունեին և հաղթում էին 5:1, սակայն Ֆրանսիայի թիմը կարողացավ վերադառնալ խաղ ու հաշիվը կրճատել մինչև նվազագույնի, բայց ավելին անել չհաջողվեց։ Լուիս դե լա […]
Ավելին
Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցել է «Լիոնի» դեմ։ Թրիլերային ու համառ պայքարում անցած խաղում կողմերը չեն պարզել հաղթողին. գրանցվել է 2:2 հաշիվը։ Ֆրանսիական թիմից հաշիվը 25-րդ րոպեին բացել է Տիագո Ալմադան, որին «կարմիր սատանաները» 45+5-րդ րոպեին պատասխանել են Լենի Յորոյի դիպուկ հարվածով։ 88-րդ րոպեին Ջոշուա Զիրկզեն գրավել է տանտերերի դարպասն […]
Ավելին
1 2

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025