Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպն առաջին մամուլի ասուլսին է տվել և խոսել Վրաստանի թիմի դեմ սպասվող Ազգերի լիգայի խաղարկության B/C լիգաների անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին հանդիպման և շատ այլ թեմաների մասին. «Վրաստանի թիմին հանդիպել եմ դեռ Հունաստանի հավաքականը մարզելիս։ Գիտեմ, որ վերջին 3-4 տարիներին շատ մեծ առաջընթաց է գրանցել։ Դրա մասին է խոսում […]
Ավելին
Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը հայտնել է, որ գերմանական «Յան Ռեգենսբուրգի» հարձակվող Սարգիս Ադամյանն այլևս չի ցանկանում խաղալ ազգային թիմում. «Սարգիս Ադամյանը հայտնել է, որ այլևս չի ցանկանում խաղալ ազգային հավաքականում»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Հիշեցնենք, որ Վրաստանի դեմ Ազգերի լիգայի խաղարկության B/C դիվիզիոնների անցումային փլեյ-օֆֆ-ի դեմ հանդիպումների […]
Ավելին
Ազգերի լիգայի խաղարկության B/C դիվիզիոնների Վրաստանի թիմի դեմ հանդիպումների Հայաստանի ազգային հավաքականը մոտենում է լուրջ կորուստներով։ Հրապարակաված հայտացուցակից վնասվածքների պատճառով բացակայում են «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Հովհաննես Հարությունյանը, շվեդական «Բրոմապոյկարնայի» պաշտպան Անդրե Չալըշըրը, արգենտինական «Խիմնասիայի» վինգեր Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, գրում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Արգենտինական «Բելգրանոյի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանն էլ ընտանեկան խնդիրների պատճառով […]
Ավելին
Հայաստանի հավաքականի և Ամստերդամի «Այաքսի» նախկին հարձակվող Էդգար Մանուչարյանը խոսել է ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպի մասին. «Ջոն վան’տ Սխիպին անձամբ չեմ ճանաչում։ Երբ «Այաքսում» էի, նա Մարկո վան Բաստենի օգնականն էր Նիդերլանդների հավաքականում։ Կարծում եմ` Ջոն վան’տ Սխիպը փորձառու մասնագետ է, բայց ամեն ինչ ցույց կտա ժամանակը»,- նշել է Մանուչարյանը։ Նախկին […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ջոն վան’տ Սխիպը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ 61-ամյա մասնագետի պայմանագիրը ստորագրվել է «1+1» ձևաչափով։ Նա պարտականություններին կանցնի 2025 թ. մարտի 1-ից, իսկ նրա օգնականը կլինի Նիդերլանդների ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արոն Վինտերը։ Ջոն վան’տ Սխիպը նախկինում մարզել է Ամստերդամի «Այաքսը», Հունաստանի ազգային հավաքականը, «Զվոլեն», ավստրալական «Մելբուռն Սիթին», մեքսիկական […]
Ավելին
1 2

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023