Կրիշտիանու Ռոնալդուի` Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի` Սլովենիայի դեմ հանդիպման լրացուցիչ ժամանակում վրիպած 11-մետրանոցից հետո բրիտանական հեղինակավոր BBC հեռուստաընկերությունը ծաղրել է ֆուտբոլիստին։ 39-ամյա հարձակվողից հետո հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտնվել է «Misstiano Penaldo» գրությունը, որն անգլերենից բառացի թարգմանաբար նշանակում է «Վրիպիանու Պենալդու»։ Հիշեցնենք, որ Սլովենիայի դեմ հանդիպման 105-րդ րոպեին Ռոնալդուն վրիպեց 11-մետրանոցից. մրցակցին փրկեց դարպասապահ Յան Օբլակը։ Պորտուգալիան […]
Ավելին
Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում Սլովենիայի դեմ խաղում (0-0, 11մ` 3-0) չիրացրած 11-մետրանոց հարվածի մասին. «11-մետրանոցից գոլ խփելը երբեմն շատ դժվար է։ Կարիերայի ընթացքում 200-ից ավելի գոլ ունեմ 11-մետրանոցից, բայց ինչ-որ պահի շփոթություն է առաջանում։ Չեմ կողմնորոշվում հարվածել աջ, ձախ, թե կնետրոնով։ Այս տարի արդեն երկու անգամ վրիպել եմ 11-մետրանոցից, […]
Ավելին
Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը մրցեց Սլովենիայի թիմի դեմ։ Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով։ Կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին հետխաղյա 11-մետրանոցներ։ Ավելի դիպուկ գտնվեցին պորտուգալացիները` հաղթելով 3:0 հաշվով։ Հարվածաշարի ժամանակ փայլեց Պորտուգալիայի հավաքականի դարպասապահ Դիոգու Կոշտան, որը հետ մղեց մրցակցի երեք հարցած։ Նշենք, որ հանդիպման 105-րդ րոպեին Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն […]
Ավելին
Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում Ֆրանկֆուրտի «Դոյչե Բանկ Պարկ» մարզադաշտում միմյանց դեմ կմրցեն Պորտուգալիայի ու Սլովենիայի հավաքականները։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմորով.
Ավելին
Հուլիսի 1-ին Եվրո-2024-ում կկայանա 1/8 եզրափակիչի ևս երկու դիմակայություն. Ֆրանսիա – Բելգիա (20:00) Գլխավոր մրցավար – Գլեն Նյուբերգ (Շվեդիա) Եզրային մրցավար – Մահբոդ Բեիջի, Անդրեաս Սենդերքվիսթ (երկուսն էլ` Շվեդիա) Չորրորդ մրցավար – Դոնաթաս Ռումշաս (Լիտվա) VAR համակարգի պատասխանատուներ – Պոլ վան Բյուկել, Ռոբ Դիպերինկ (երկուսն էլ` Նիդերլանդներ), Բարտոշ Ֆրանկովսկի (Լեհաստան) Պորտուգալիա – Սլովենիա (23:00) Գլխավոր […]
Ավելին
Եվրո-2024-ի F խմբի երրորդ տուրում Վրաստանի հավաքականը Գելզենկիրխենի «Ֆելտինս Արենա» մարզադաշտում մրցեց Պորտուգալիայի թիմի դեմ։ Հանդիպումը պարզապես շոկային մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն երկրորդ րոպեին «Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան բացեց հաշիվն ու առաջ մղեց վրացիներին։ Բաց թողած գոլից անմիջապես հետո պորտուգալացիները տիրեցին նախաձեռնությանն ու ստեղծեցին մի շարք իրական գոլային պահեր, սակայն ամեն անգամ ինչ-որ բան […]
Ավելին
Եվրո-2024-ի F խմբի երրորդ տուրում Վրաստանի հավաքականը մրցում է Պորտուգալիայի թիմի դեմ։ Հանդիպման երկրորդ րոպեին վրացիներին առաջ մղեց Խվիչա Կվարացխելիան` բացելով հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Հունիսի 26-ին կավարտվի Եվրո-2024-ի խմբային փուլը. կկայանան E ու F խմբերի երրորդ տուրի հանդիպումները. Ուկրաինա – Բելգիա (E խումբ, 20:00) Գլխավոր մրցավար – Էնթոնի Թեյլոր (Անգլիա) Եզրային մրցավարներ – Գարի Բեսվիկ, Ադամ Նան (երկուսն էլ` Անգլիա) Չորրորդ մրցավար – Գլեն Նյուբերգ (Շվեդիա) VAR համակարգի պատասխանատուներ – Ստյուարտ Էտվել, Դևիդ Քութ (երկուսն էլ` Անգլիա), Մարկո Ֆրից […]
Ավելին
Եվրո-2024-ի F խմբի երկրորդ տուրում Պորտուգալիայի հավաքականը Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում մրցեց Թուրքիայի թիմի դեմ։ Պորտուգալացիներն անչափ վստահ հանդիպում անցկացրին և հաղթեցին 3:0 հաշվով։ Ռոբերտո Մարտինեսի թիմից գոլերը խփեցին Բերնարդու Սիլվան, Բրունու Ֆերնանդեշը, իսկ մրցակցի պաշտպան Սամեթ Ակայդինը դարձավ զավեշտալի ինքնագոլի հեղինակ։ Երկրորդ տուրում F խմբում կայացել է ևս մեկ հանդիպում. Վրաստան 1:1 Չեխիա […]
Ավելին
Եվրո-2024-ի F խմբի երկրորդ տուրում միմյանց դեմ են մրցում Թուրքիայի ու Պորտուգալիայի հավաքականները։ 28-րդ րոպեին Թուրքիայի հավաքականի պաշտպան Սամեթ Ակայդինը, ցանկանալով գնդակը հետ փոխանցել դարպասապահ Ալթայ Բայինդիրին, դարձավ զավեշտալի ինքնագոլի հեղինակ։ Այդ գոլից հետո պորտուգալացիների առավելությունը կրկնապատկվեց` 2:0։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023