Լոնդոնի «Չելսին» ձեռք է բերել «Վիլյառեալի» դարպասապահ Ֆիլիպ Յորգենսենին։ «Ազնվականների» պաշտոնական կայքը գրում է, որ 22-ամյա դարպասապահի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2031 թ. հունիսի 30-ը։ Ըստ Transfermarkt-ի` անգլիական գրանդը դանիացի դարպասապահի տեղափոխության համար «դեղին սուզանավին» վճարել է 24,5 մլն եվրո։ Ֆիլիպ Յորգենսենը 2015 թ. հանդես էր գալիս «Վիլյառեալի» համակարգում, որի հիմնական թիմում 44 խաղում […]
Ավելին
Լոնդոնի «Չելսին» միջմրցաշրջանային հատվածում հերթական ընկերական հանդիպումն է անցկացրել և ԱՄՆ-ի Սաութ Բենդ քաղաքի «Նոտր Դամ» մարզադաշտում մրցել է Գլազգոյի «Սելթիկի» դեմ։ «Ազնվականները» ձախողել են հանդիպումն ու շոտլանդական ակումբին պարտվել 1:4 հաշվով։ «Կելտերից» գոլերը խփել են Մեթ Օռայլին, Կյոգո Ֆուրուհաշին, Լուիս Պալման ու Միկի Ջոնսթոնը։ Լոնդոնյան ակումբից հաշիվը «թրջել» է Քրիստոֆեր Նկունկուն։ Հիշեցնենք, որ «Սելթիկն» […]
Ավելին
Լոնդոնի «Չելսին» միջմրցաշրջանային հատվածում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել և ԱՄՆ-ի Սանտա Կլառա քաղաքում մրցել է Անգլիայի երրորդ դիվիզիոնի ուղեգիր նվաճած «Վրեքսհեմի» դեմ։ Գոլառատ խաղում կողմերը ոչ-ոքի են գրանցել. հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով։ «Ազնվականներից» գոլերը խփել են Քրիստոֆեր Նկունկուն ու Լեսլի Ուգոչուկվուն։ «Վրեքսհեմից» աչքի են ընկել Լյուկ Բոլթոնը և Ջեք Մարիոթը։ Լոնդոնյան ակումբը հաջորդ […]
Ավելին
Լոնդոնի «Չելսիի» և Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Մարկ Կուկուրելիան սոցցանցերում լուսանկար է հրապարակել, որտեղ նրա մազերը կարմիր են։ 25-ամյա պաշտպանը Եվրո-2024-ի մեկնարկից առաջ խոստացել էր մազերը ներկել կարմիր, եթե Իսպանիայի հավաքականը դառնա մրցաշարի հաղթող։ Կուկուրելիան «ֆուրիա ռոխայի» հետ դարձավ Եվրոպայի չեմպիոն, մրցաշարում մասնակցեց 6 հանդիպման, իսկ եզրափակիչում կատարեց չեմպիոնական գոլի ասիստը։ Պաշտպանն ՈՒԵՖԱ-ի կողմից ընդգրկվել […]
Ավելին
Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն մոտ է կարիերան իտալական «Նապոլիում» շարունակելուն։ Ինսայդեր Նիկոլո Սկիրան գրում է, որ «աձուրիները» մինչև 2027 թ. հունիսի 30-ը պայմանագիր են համաձայնեցրել բելգիացի ֆուտբոլիստի հետ։ Պայմանագիրն ունենալու է ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն, իսկ 31-ամյա հարձակվողի տարեկան աշխատավարձը լինելու է 6,5 մլն եվրո։ Աղբյուրի համաձայն` Լուկակուի գլխավոր նպատակն է կրկին աշխատել […]
Ավելին
Շվեյցարական «Բազելի» կիսապաշտպան Ռենատու Վեյգան տեղափոխվել է «Չելսի»։ Լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 20 ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է 7 տարվա պայմանագիր. այն ուժի մեջ է մինչև 2031 թ. հունիսի 30-ը։ «Ազնվականները» պարտուգալացու տեղափոխության համար «Բազելին» վճարել են 13 մլն եվրո։ Ռենատու Վեյգան «Բազելում» հանդես էր գալիս 2023 թ. օգոստոսից` 26 խաղում […]
Ավելին
Բիլբաոյի «Ատլետիկի» ու Իսպանիայի հավաքականի վինգեր Նիկո Վիլիամսը հայտնվել է մի շարք գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։ Marca-ն գրում է, որ 21-ամյա եզրային հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Չելսին», «Լիվերպուլը», «Բավարիան» և ՊՍԺ-ն։ Հայտնի է, որ Վիլիամսի ու «Ատլետիկի» միջև գործող պայմանագրով ֆուտբոլիստի հրաժարագինը 58 մլն եվրո։ Վիլիամսի տաղանդի մեծ երկրպագուն է նաև «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան, […]
Ավելին
«Լեսթերի» կիսապաշտպան Կիրնան Դյուսեբերի-Հոլը տեղափոխվել է «Չելիս»։ «Ազնվականների» պաշտոնական կայքը հայտնում է, որ 25-ամյա ֆուտբոլիստի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր. այն ուժի մեջ կլինի մինչև 2029 թ. հունիսի 30-ը և կունենա ևս մեկ տարով երկարաձգելու կետ։ Լոնդոնյայ ակումբն անգլիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար «աղվեսներին» վճարել է 35,4 մլն եվրո։ Կիրնան Դյուսբերի-Հոլը «Լեսթերի» սան է, որի […]
Ավելին
«Չելսիի» պաշտպան Յան Մատսենը կարեիրան կշարունակի «Ասթոն Վիլայի» կազմում, հայտնում է Բիրմինգհեմը ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «Վիլան» 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար «ազնվականներին» վճարել է 44,5 մլն եվրո, իսկ նրա հետ պայմանագիրը կնքել է մինչև 2030 թ. հունիսի 30-ը։ Նշենք, որ այս գործարքը դարձել է «Ասթոն Վիլայի» պատմության երկրորդ ամենաթանկարժեք […]
Ավելին
«Բարսելոնայի» երիտասարդական թիմի հարձակվող Մարկ Գիյուն կարիերան կշարունակի «Չելիսում»։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «ազնվականները» գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։ Լոնդոնյան ակումբը «բլաուգրանային» տեղեկացրել է, որ վճարելու է 18-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը. այն կազմում է 6 մլն եվրո։ Կատալոնական ակումբը փորձել է երկարաձգել պատանի հարձակվողի պայմանագիրն ու ավելացնել հրաժարագնի չափը, սակայն նա այլ ծարգրեր […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023