Հայաստանը եվրագավաթային տարին ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 15,062 միավորով ավարտեց 33-րդ տեղում։ Դրա շնորհիվ Հայաստանի գավաթակիրը եվրագավթային պայքարը 2027/28 մրցաշրջանից կսկսի ոչ թե Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ, այլ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլից։ Եթե Հայաստանի չեմպիոնն ու գավաթակիրը նույն ակումբը լինեն, ապա Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում հանդես կգա առաջնության փոխչեմպիոնը։ 33-րդ տեղի պայքարում Հայաստանի հիմնական […]
Ավելին
«Ուրարտուն» Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել` 2:4 հաշվով պարտվելով Ուզբեկստանի ազգային հավաքականին։ Sofascore-ի տվյալներով` հայկական ակումբից մեկ անգամ աչքի է ընկել Խարիտոն Այվազյանը, մյուս գոլի հեղինակի անունը չի հրապարակվում։ Ուզբկեներից դուբլ է գրանցել Ավազբեկ Ուլմասալիևը, մեկական գոլ էլ խփել են Ջավոխիր Խուսանովն ու Ալիշեր Օդիլովը։ Ուզբեկստանի հավաքականը, որը […]
Ավելին
«Ուրարտուն» հունվարի 26-ից փետրվարի 13-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրություններում։ Հավաքի ընթացքում Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը կանցկացնի 5 ընկերական հանդիպում։ Առաջին խաղում հայկական ակումբը կմրցի Ուզբեկստանի ազգային հավաքականի դեմ, որն ամռանը պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի աշխարհի առաջնության խմբային փուլին։ Ուզբեկներին մարզում է իտալացի լեգենդար պաշտպան, «Ոսկե գնդակի» 2006թ. դափնեկիր Ռաբիո Կանավարոն։ «Ուրարտուի» ընկերական […]
Ավելին
«Ուրարտուն» պայմանագիր է ստորագրել պորտուգալացի վինգեր Միգել Վելոզայի հետ, հաստատում է ակումբի մամուլի ծառայությունը։ Transfermarkt-ի տվյալներով` կողմերի համաձայնագիրը կսպառվի 2028թ. հունվարի 1-ին։ 25-ամյա ֆուտբոլիստը 2024թ. հուլիսից հանդես էր գալիս Պորտուգալիայի երրորդ լիգան ներկայացնող «Կալդասում», 45 խաղում խփել է 8 գոլ։ Վելոզան պորտուգալական ամենաանվանի ակումբներից «Սպորտինգի» ու «Բենֆիկայի» սան է։ Եզրային կիսապաշտպանը խաղացել է նաև պորտուգալական […]
Ավելին
Պորտուգալացի վինգեր Միգել Վելոզան տեղափոխվել է «Ուրարտու», հաստատում է Transfermark-ը։ Կողմերը մինչև 2027թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ պայմանագիր են ստորագրել։ 25-ամյա ֆուտբոլիստը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը գործող համաձայնագիր ուներ Պորտուգալիայի երրորդ լիգան ներկայացնող «Կալդասի» հետ։ «Ուրարտուն» նրա տեղափոխության համար, ամենայն հավանականությամբ, գումար է վճարել։ Վելոզան պորտուգալական ամենաանվանի ակումբներից «Սպորտինգի» ու «Բենֆիկայի» սան է։ Նա «Կալդասում» հանդես […]
Ավելին
Գոռ Մատինյանը, մեծ հավանականությամբ, շուտով կհեռանա «Ուրարտուից», հայտնում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։ 21-ամյա դարպասապահը բանակցում է մի շարք արտասահմանյան ակումբների հետ։ Երիտասարդ ֆուտբոլիստն «Ուրարտուում» հանդես է գալիս 2024թ. օգոստոսից, 15 խաղից 5-ում դարպասն անառիկ է պահել։ Մատինյանը նաև 17 հանդիպման է մասնակցել Հայաստանի Մ21 հավաքականում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Տեղի է ունեցել Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի վիճակահանությունը։ Կկայանան հետևյալ հանդիպումները. Դիմակայության առաջին հանդիպումները կկայանան 2026թ. մարտի 3-5-ին, իսկ պատասխան խաղերը` մարտի 31-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml Посмотреть эту публикацию в Instagram Публикация от Football Federation of Armenia (@armenian_ff)
Ավելին
Աշխարհի 2026թ. առաջնության աֆրիկյան գոտու ընտրական մրցաշարի I խմբի 9-րդ տուրում Գանայի հավաքականը մրցակցի դաշտում 5:0 հաշվով ջախջախել է Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության թիմին։ «Սև աստղերից» փայլել է թիմի ավագ Ջորդան Այուն` գրանցելով 1 գոլ ու 2 ասիստ։ Օտո Ադոյի գլխավորած թիմից մեկական անգամ էլ աչքի են ընկել Մոհամեդ Սալիսում, Թոմաս Փարթին, Ալեքսանդր Ջիկուն ու Կամալդին […]
Ավելին
ՀՖՖ գրասենյակում կայացել է Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի վիճակահանությունը։ Ձևավորվեցին հետևյալ զույգերը. Հայաստանի գործող գավաթակիր «Նոան» ու նախորդ խաղարկության եզրափակիչի մասնակից «Արարատ-Արմենիան» պայքարը կսկսեն քառորդ եզրափակիչից։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
ՈՒԵՖԱ-ի վարկանիշային թարմացված աղյուսակում հայկական 6 ակումբ կա։ Լավագույն արդյունքն ունի «Փյունիկը», որը 10,000 միավորով 145-րդն է։ Հայստանի 16-ակի չեմպիոնին հաջորդում են «Ուրարտուն» (266-րդ տեղ, 5,000 միավոր), «Արարատ-Արմենիան» (267-րդ, 5,000), «Ալաշկերտը» (271-րդ, 5,000), «Նոա» (301-րդ, 4,000) և «Արարատը» (368-րդ, 2,500)։ ՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանիշային աղյուսակը 117,500 միավորով գլխավորում է Մադրիդի «Ռեալը»։ ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակը ձևավորվում է […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026