«Նոան» Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին մասնակիցն է։ Գործող գավաթակիրը մրցաշարի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում սեփական դաշտում դրամատիկ ոչ-ոքի (2:2) կորզեց «Փյունիկից»։ Դիմակայության առաջին խաղում «Նոան» հյուրընկալվելիս հաղթել էր 2:1 հաշվով։ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմին 86-րդ րոպեին պարտությունից փրկեց Մարին Յակոլիշը։ Տանտերերից 31-րդ րոպեին աչքի էր ընկել Արամ Խամոյանը։ «Նռնագույնների» գոլերը խփեցին Ալեքսանդր Միլկովիչն ու […]
Ավելին
Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս մրցում է «Նոայի» դեմ։ Առաջին խաղակեսի ավելացրած 6-րդ րոպեին հեռահար, հուժկու հարվածով հիասքանչ գոլ խփեց հյուրերի կիսապաշտպան Կառլեն Հովաննիսյանը, որն առաջ մղեց «Փյունիկին»` հաշիվը դարձնելով 2:1։ Դիմակայության հաշիվն այժմ 3 3 է։ Առաջին մրցավեճում գործող գավաթակիր «Նոան» մրցակցին պարտության էր մատնել 2:1 հաշվով։ Հիշեցնենք, որ 20-ամյա […]
Ավելին
Ֆուտբոլի կանանց Հայաստանի Առաջին խմբի 14-րդ տուրում «Նոա-աղջիկները» հյուրընկալվելիս 36:0 հաշվով անհավանական հաղթանակ է տարել «Արարատ-աղջիկների» նկատմամբ։ Սերինե Բադալյանի գլխավորած թիմից 16 գոլ է խփել Նարե Հովհաննիսյանը, Անեթ Մեհրաբյանն աչքի է ընկել 9 անգամ։ Հովհաննիսյանը 46 գոլով գլխավորում է Առաջին խմբի լավագույն ռմբարկուների ցուցակը։ Մեհրաբյանը 42 գոլով երկրորդն է։ Հյուրերից Աննա Փառեյանը գրանցել է հեթ-տրիկ, […]
Ավելին
Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում կայացել են 19-րդ տուրի հանդիպումները։ Տուրի կենտրոնական խաղում «Փյունիկը» Մոմո Յանսանեի խփած միակ գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթել է «Ալաշկերտին»։ Գվինեացի հարձակվողը «Փյունիկին» վերջերս է միացել ու 3 խաղում խփել է 4 գոլ, կատարել 1 ասիստ։ «Արարատ-Արմենիան» Չարենցավանում դրամատիկ ոչ-ոքի է գրանցել «Վանի» հետ։ «Վանին» 26-րդ րոպեին առաջ մղեց Պետրոս Ավետիսյանը` գրավելով […]
Ավելին
«Նոան» պայմանագիր է ստորագրել պաշտպան Ռոբ Նիզեթի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 23-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը թուրքական «Գազիանթեփն» էր, որի կազմում հանդես էր գալիս 2025թ. սեպտեմբերից, 4 խաղում կատարել է 1 ասիստ։ Ձախ պաշտպանը նախկինում խաղացել է նաև անգլիական «Նորվիչի» Մ23 ու Մ18, իտալական «Լեչեի» Մ19 թիմերում, նիդերլանդական «Վիլեմ II»-ում և բելգիական «Լոմելում»։ Հ․Գ․ […]
Ավելին
Հայաստանը եվրագավաթային տարին ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 15,062 միավորով ավարտեց 33-րդ տեղում։ Դրա շնորհիվ Հայաստանի գավաթակիրը եվրագավթային պայքարը 2027/28 մրցաշրջանից կսկսի ոչ թե Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ, այլ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլից։ Եթե Հայաստանի չեմպիոնն ու գավաթակիրը նույն ակումբը լինեն, ապա Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում հանդես կգա առաջնության փոխչեմպիոնը։ 33-րդ տեղի պայքարում Հայաստանի հիմնական […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում «Նոան» մրցակցի դաշտում մրցում է «ԱԶ Ալկմարի» դեմ։ Հայաստանի չեմպիոնն առաջին խաղակեսից հետո պարտվում է 0:2 հաշվով։ Նիդերլանդները ներկայացնող ակումբից 5-րդ րոպեին հաշիվը բացել է Ռո-Զանջելո Դալը, իսկ 39-րդ րոպեին աչքի է ընկել թիմի ավագ Սվեն Միյնանսը։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը հաղթել է 1:0 հաշվով։ Հ․Գ․ […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում «Նոան» մրցակցի դաշտում մրցում է «ԱԶ Ալկմարի» դեմ։ 5-րդ րոպեին Նիդերլանդները ներկայացնող ակումբից հաշիվը բացեց Ռո-Զանջելո Դալը։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը հաղթել է 1:0 հաշվով։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Նոան» հյուրընկալվելիս կմրցի «ԱԶ Ալկմարի» դեմ։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի «ԱԶ Ալկմար» – «Նոա» պատասխան հանդիպման մրցավարական անձնակազմը։ Գլխավոր մրցավար – Նիկոլա Դաբանովիչ (Չեռնոգորիա)։ Եզրային մրցավարներ – Վլադան Տոդորովիչ, Սրջան Յովանովիչ (երկուսն էլ` Չեռնոգորիա)։ Տեսաօգնականներ – Իվան Բեբեկ, Մարիո Զեբեց (երկուսն էլ` Խորվաթիա)։ Չորրորդ մրցավար – Միլոշ Բոշկովիչ (Չեռնոգորիա)։ Հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին, մեկնարկը` ժամը 23:55-ին։ […]
Ավելին
1 2 3 29

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026