«Նոան» պայմանագիր է ստորագրել պաշտպան Ռոբ Նիզեթի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 23-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը թուրքական «Գազիանթեփն» էր, որի կազմում հանդես էր գալիս 2025թ. սեպտեմբերից, 4 խաղում կատարել է 1 ասիստ։ Ձախ պաշտպանը նախկինում խաղացել է նաև անգլիական «Նորվիչի» Մ23 ու Մ18, իտալական «Լեչեի» Մ19 թիմերում, նիդերլանդական «Վիլեմ II»-ում և բելգիական «Լոմելում»։ Հ․Գ․ […]
Ավելին
Հայաստանը եվրագավաթային տարին ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 15,062 միավորով ավարտեց 33-րդ տեղում։ Դրա շնորհիվ Հայաստանի գավաթակիրը եվրագավթային պայքարը 2027/28 մրցաշրջանից կսկսի ոչ թե Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ, այլ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլից։ Եթե Հայաստանի չեմպիոնն ու գավաթակիրը նույն ակումբը լինեն, ապա Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում հանդես կգա առաջնության փոխչեմպիոնը։ 33-րդ տեղի պայքարում Հայաստանի հիմնական […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում «Նոան» մրցակցի դաշտում մրցում է «ԱԶ Ալկմարի» դեմ։ Հայաստանի չեմպիոնն առաջին խաղակեսից հետո պարտվում է 0:2 հաշվով։ Նիդերլանդները ներկայացնող ակումբից 5-րդ րոպեին հաշիվը բացել է Ռո-Զանջելո Դալը, իսկ 39-րդ րոպեին աչքի է ընկել թիմի ավագ Սվեն Միյնանսը։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը հաղթել է 1:0 հաշվով։ Հ․Գ․ […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում «Նոան» մրցակցի դաշտում մրցում է «ԱԶ Ալկմարի» դեմ։ 5-րդ րոպեին Նիդերլանդները ներկայացնող ակումբից հաշիվը բացեց Ռո-Զանջելո Դալը։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը հաղթել է 1:0 հաշվով։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Նոան» հյուրընկալվելիս կմրցի «ԱԶ Ալկմարի» դեմ։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի «ԱԶ Ալկմար» – «Նոա» պատասխան հանդիպման մրցավարական անձնակազմը։ Գլխավոր մրցավար – Նիկոլա Դաբանովիչ (Չեռնոգորիա)։ Եզրային մրցավարներ – Վլադան Տոդորովիչ, Սրջան Յովանովիչ (երկուսն էլ` Չեռնոգորիա)։ Տեսաօգնականներ – Իվան Բեբեկ, Մարիո Զեբեց (երկուսն էլ` Խորվաթիա)։ Չորրորդ մրցավար – Միլոշ Բոշկովիչ (Չեռնոգորիա)։ Հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին, մեկնարկը` ժամը 23:55-ին։ […]
Ավելին
«Նոայի» հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը կտեղափոխվի «Պոգոն», հաստատում է լրագրող լրագրող Կամիլ Գլեբոցկին։ Լեհական ակումբը բոսնիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար հայկական ակումբին կվճարի 1 միլիոն եվրո։ Բացի դա, Հայաստանի չեմպիոնը 28-ամյա հարձակվողի տրանսֆերի հաջորդ վաճառքից կունենա 20 տոկոս մասնաբաժին։ Մուլահուսեյնովիչն ու Շեցին քաղաքը ներկայացնող ակումբը պայմանագիր կստորագրեն, որը կգործի մինչև 2029թ. հուլիսի 1-ը։ Kanalsportowy.pl-ն գրում է, որ […]
Ավելին
«Նոայի» նախագահ Վարդգես Վարդանյանը սոցցանցերում հրապարակում է արել` անդրադառնալով ակումբի` Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում Նիդերլանդները ներկայացնող «ԱԶ Ալկմարի» նկատմամբ տարած հաղթանակին (1:0)։ «Այսօր դու՛ք եք հաղթել, հայեր ջան, Դու՛ք եք հավատացել: Ձմռանը՝ շատ ուշ ժամի, մարզադաշտը լեփ-լեցուն էր: Տղաները պարզապես իրագործեցին ձեր հավատը: Դուք մոտիվացրեցիք ինձ ավելի շատ ներդրում անել հայկական ֆուտբոլում, մեր […]
Ավելին
Ամերիկյան հեղինակավոր CBS հեռուստաընկերությունը «Նոայի»` Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Ազ Ալկմարին» հաղթելուց (1:0) հետո սոցցանցերում հրապարակում է արել. «2025թ. հուլիսից` որակավորման առաջին փուլի մեկնարկից մինչև անցումային փլե-օֆֆ-ում «ԱԶ Ալկմարի» նկատմամբ հաղթանակ։ Բռավո, «Նոա»»,- գրել է հեռուստաալիքի մամուլի ծառայությունը։ «Նոան» դարձել է պատմության մեջ առաջին հայկական ակումբը, որը եվրագավաթային որևէ մրցաշարի փլեյ-օֆֆ փուլում հաղթանակ […]
Ավելին
«Նոայի»` Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «ԱԶ Ալկմարին» հաղթելու (1:0) շնորհիվ Հայաստանն ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում վաստակել է ևս 0,500 միավոր։ Հայաստանը շրջանցել է Մոլդովային` 15,062 միավորով բարձրանալով 33-րդ տեղ։ Եթե հաջողվի պահպանել այդ դիրքը, 2027/28 մրցաշրջանից Հայաստանի գավաթի խաղարկության հաղթողը եվրագավաթային պայքարը կսկսի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլից։ 33-րդ տեղի համար Հայաստանի հիմնական մրցակիցներն […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026