ՄԼՍ-ի գավաթակիր «Ինտեր Մայամին» չի պատրաստվում պայմանագիր առաջարկել «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ ԶԼՄ-ներում տարբեր տեղեկություններ են հայտնվել, թե ամերիկյան ակումբը բանակցում է` եգիպտոսցի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար։ Ռոմանոն հաստատում է, որ ոչ մի ակումբ դեռ մոտ չէ 33-ամյա եզրային կիսապաշտպանին ձեռք բերելուն։ Սալահն օրեր առաջ հայտնեց, որ մրցաշրջանի ավարտին կհեռանա […]
Ավելին
«Լիվերպուլը» Մոհամեդ Սալահի` ակումբից հեռանալուց հետո ծրագրում է ձեռք բերել միանգամից երկու վինգերի, հայտնում է լրագրող Ֆաբրիս Հոքինսը։ Մերսիսայդյան գրանդը համալրելու թեկնածուներն են Մայքլ Օլիսեն («Բավարիա»), Յան Դիոմանդեն («Լայպցիգ») և Ֆրանսիշկու Կոնսեյսաուն («Յուվենտուս»)։ Անգլիական ակումբը նախորդ տարի հետաքրքրված էր նաև ՊՍԺ-ի եզրային կիսապաշտպան Բրեդլի Բարկոլայի ծառայություններով, որն այժմ փարզիյան գրանդի հետ բանակցում է` նոր պայմանագիր […]
Ավելին
«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը կհեռանա ակումբից, հայտնում է մերսիսայդյան գրանդի պաշտոնական կայքը։ Կողմերը կխզեն գործող պայմանագիրը. եգիպտոսի ֆուտբոլիստը 2026թ. հուլիսի 1-ին կդառնա ազատ գործակալ։ Սալահը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017թ. հուլիսից, 435 խաղում խփել է 255 գոլ, կատարել 122 ասիստ։ 33-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբի պատմության մեջ երրորդ լավագույն ռմբարկուն ու լավագույն ասիստենտն է։ Եզրային կիսապաշտպանը […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» ստադիոնում 4:0 հաշվով ջախջախեց «Գալաթասարային»։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում մերսիսայդյան գրանդը պարտվել էր 0:1 հաշվով։ Պատասխան մրցավեճում Արնե Սլոթի գլխավորած թիմի գոլերը խփեցին Դոմինիկ Սոբոսլայը, Ուգո Էկիտիկեն, Ռայան Գրավենբերխն ու Մոհամեդ Սալահը։ Նշենք, որ պատասխան հանդիպման հաշիվը կարող էր լինել շատ ավելի խոշոր, բայց Թուրքիայի […]
Ավելին
Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Լիվերպուլը» մրցակցի դաշտում 3:1 հաշվով հաղթեց «Վուլվերհեմփթոնին»։ Արնե Սլոթի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Էնդրյու Ռոբերտսոնը, Մոհամեդ Սալահն ու Կյորտիս Ջոնսը։ Տանտերերից աչքի ընկավ Հվան Հի Չհանը։ Մերսիսայդյան գրանդը ռևանշի հասավ «գայլերից» օրեր առաջ Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում կրած անսպասելի պարտության (1:2) համար։ Այսպիսով, «կարմիրները» դուրս եկան մրցաշարի քառորդ […]
Ավելին
Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Լիվերպուլը» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթեց «Բրայթոնին»։ Մերսիսայդյան գրանդից մեկական գոլ խփեցին Կյորտիս Ջոնսը, Դոմինիկ Սոբոսլայն ու Մոհամեդ Սալահը։ Արնե Սլոթի գլխավորած թիմը պայքարը կշարունակի 1/8 եզրափակիչում, իսկ «ճայերը» ավարտեցին մրցելույթը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Եգիպտոսի ազգային հավաքականը 3:2 հաշվով հաղթեց Կոտ դ’Իվուարի թիմին։ «Փարավոններից» գոլ և ասիստ գրանցեց թիմի ավագ ու առաջատար, «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը։ 33-ամյա ֆուտբոլիստը մրցաշարում գոլ է խփել իր մասնակցությամբ բոլոր չորս խաղերում ու լավագույն ռմբարկուների պայքարում 4 գոլով Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմենի հետ կիսում է 2-3-րդ տեղերը։ […]
Ավելին
Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության B խմբի երկրորդ տուրում Եգիպտոսի ազգային հավաքականը 1:0 հաշվով հաղթել է Հարավաֆրիկյան Հանրապետության թիմին։ «Փարավոնների» հաղթական գոլը 45-րդ րոպեին խփել է թիմի ավագ և առաջատար, «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը` աչքի ընկնելով 11-մետրանոցից։ Եգիպտոսցիները 45+2-րդ րոպեից` Մոհահեմդ Հանիի հեռացումցի հետո, խաղում էին 10 ֆուտբոլիստով։ Քանականան առավելություն ունեցող ՀԱՀ-ն ամբողջ երկրորդ խաղակեսում մեծ […]
Ավելին
Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության B խմբի առաջին տուրում Եգիպտոսի ազգային հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Զամբաբվեի թիմին։ Առաջին խաղակեսից հետո Զիմբաբվեի հավաքականն 1:0 հաշվով անպասելի հաղթում էր. հաշիվը 20-րդ րոպեին բացել էր Փրինս Դուբեն։ Այդուհանդերձ, «փարավոնները» երկրորդ խաղակեսում տարածքային ու խաղային հսկայական առավելություն ունեին ու կարողացան բեկել հանդիպման ընթացքը։ Հասան Հոսամի գլխավորած թիմից 64-րդ րոպեին հաշիվը […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթել է «Ասթոն Վիլային»։ Մերսիսայդյան գրանդից մեկական գոլ են խփել Մոհամեդ Սալահն ու Ռայան Գրավենբերխը։ Արնե Սլոթի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայի նախորդ չորս խաղերում պարտվել էր։ «Լիվերպուլը» 18 միավորով երրորդ տեղ է բարձրացել։ «Վիլան» 15 միավորով 11-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026