Իտալիայի Ա սերիայի երրորդ տուրում «Միլանը» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթեց «Բոլոնիային»։ «Ռոսոներիի» հաղթական գոլը խփեց լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։ 40-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում դարպասի գրավմամբ աչքի ընկավ առաջին անգամ։ Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը 6 միավորով 5-րդն է, «Բոլոնիան»` 3 միավորով 13-րդը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Զագրեբի «Դինամոն» մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը վարձակալել է «Միլանի» կիսապաշտպան Իսմայել Բենասերին, հայտնում է խորվաթական ակումբի մամուլի ծառայությունը։ Գործարքում ներառվել է նաև տրանսֆերի գնման իրավունք։ Ալժիրցի ֆուտբոլիստը «Միլան» է տեղափոխվել 2019թ. օգոստոսին, 178 խաղում 8 գոլ է խփել, կատարել 12 ասիստ։ 27-ամյա կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածն էլ վարձավճարով անցկացրել է «Մարսելում», 12 խաղում 2 […]
Ավելին
«Միլանը» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Մանուել Ականջիին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Ռոսոներին» «քաղաքաբնակներին» բանավոր առաջարկ է արել և պատրաստ է շվեյցարացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել 15 միլիոն եվրո։ Գործարքում նաև պարգևավճարներ կներառվեն։ Ակումբների միջև բանակցություններում խնդիր չի լինի. մանկունիական գրանդը չի խոչընդոտի 30-ամյա պաշտպանի հեռանալուն։ «Միլանը» նաև Ականջիի հետ է բանակցում` […]
Ավելին
«Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն տեղափոխվել է «Միլան», հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2030 թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «ռոսոներին» ֆրանսացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 37 միլիոն եվրո։ 27-ամյա հարձակվողը «Չելսիում» հանդես էր գալիս 2023 թ. հուլիսից, 78 խաղում 11 գոլ է խփել, կատարել 4 ասիստ։ Հ․Գ․ […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի երկրորդ տուրում «Միլանը» 2:0 հաշվով առավելության է հասել «Լեչեի» նկատմամբ։ Հյուրերից առաջին ասիստն է կատարել խորվաթ լեգենդար կիսապաշտպան, թիմի նորեկ Լուկա Մոդրիչը` օգնելով աչքի ընկնել Ռուբեն Լոֆտուս-Չիկին։ «Ռոսոներիի» գոլերից մեկն էլ խփել է Քրիստիան Պուլիշիչը։ Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը նոր մրցաշրջանում առաջին հաղթանակն է տարել և 3 միավորով 7-րդ տեղ բարձրացել։ «Լեչեն» […]
Ավելին
«Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն կարիերիան կշարունակի «Միլան», գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ակումբները ֆրանսիացի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում ամբողջական համաձայնության են հասել. «ռոսոներին» նրա տեղափոխության համար կվճարի 37 միլիոն եվրո։ Լոնդոնյան գրանդը հետագայում ևս 5 միլիոն եվրո պարգևավճար կարող է ստանալ` կախված 27-ամյա հարձակվողի մրցելույթներից։ Նկունկուն նոր ակումբի հետ 5 տարվա պայմանագիր կստորագրի։ Այժմ ակումբները փոխանակում […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում առաջնության նորեկ «Կրեմոնեզեն» «Սան Սիրո» ստադիոնում հյուրընկալվելիս 2:1 սենսացիոն հաղթանակ տարավ «Միլանի» նկատմամբ։ Հյուրերից աչքի ընկան Ֆեդերիկո Բաշիրոտոն ու Ֆեդերիկո Բոնացոլին։ Վերջինն իր թիմի հաղթական գոլը խփեց շրջադարձ ֆանտաստիկ հարվածով։ «Ռոսոներիի» գոլը խփեց Ստրախինյա Պավլովիչը։ «Կրեմոնեզեն» «Միլանին» նախորդ անգամ հաղթել էր 1994 թ. սեպտեմբերի 25-ին` առավելության հասնելով 1:0 […]
Ավելին
«Միլանը» «Ջենոայից» գնել է պաշտպան Կոնի Դե Վինտերի տրանսֆերը, հայտնում է «ռոսոներիի» պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիրը ստորագրել են մինչև 2030 թ. հուլիսի 1-ը։ 23-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես կգա «5» համարի մարզաշապիկով։ Transfermarkt-ի տվյալներով` «Միլանը» բելգիացի պաշտպանի տեղափոխության համար վճարել է 20 միլիոն եվրո։ Դե Վինտերը «Ջենոայում» հանդես էր գալսի 2023 թ. օգոստոսից, 57 խաղում […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունը մոտ է «Միլան» տեղափոխությանը, սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Ռոսոներին» բանակցում է դանիացի ֆուտբոլիստի հետ. վերջինը դեմ չէ վերադառնալ Իտալիա ու կարիերան շարունակել միլանյան գրանդում։ «Միլանը» հավանական տրանսֆերի հարցում արդեն նախնական համաձայնություն ունի մանկունիական գրանդից։ «Ռոսոներին» 6 միլիոն եվրոյով կվարձակալի 22-ամյա ֆուտբոլիստին, ինչից հետո կարող է 45 միլիոնով ձեռք […]
Ավելին
«Նյուքասլը» ձեռք է բերել «Միլանի» պաշտպան Մալիկ Թիաուին, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Transfermarkt-ի տվյալներով` «կաչաղակները» գերմանացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել են 35 միլիոն եվրո։ 24-ամյա պաշտպանը «Միլանում» հանդես էր գալիս 2022 թ. օգոստոսից, 85 խաղում 1 գոլ է խփել, կատարել 2 ասիստ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025