Անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցում է «Տոտենհեմի» դեմ։ Հանդիպման 66-րդ րոպեին «քաղաքաբնակների» դարպասապահ Էդերսոն Մորաես սեփական տուգանային հրապարակից հուժկու հարվածով գնդակը խաղի մեջ մտցրեց։ Այնպես ստացվեց, որ գնդակը, չհանդիպելով որևէ խոչընդոտի, Ուգո Լյորիսի դեմ մեն-մենակ դուրս բերեց Իլկայ Գյունդողանին, ով էլ հաշիվը դարձրեց 3։0։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում կընդունի «Տոտենհեմին»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 21։30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ2» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Լայպցիգի» պաշտոնական կայքը, ակումբը «Մանչեսթեր Սիթիից» գնել է ձախ պաշտպան Անխելինիոյի ամբողջական տրանսֆերային իրավունքները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի դիմաց «ցլերը» «Սիթիին» վճարել են 18 մլն եվրո, իսկ իսպանացի պաշտպանը «Լայպցիգի» հետ պայմանագիր է կնքել, որն ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբի կազմում վարձավճարով հանդես էր […]
Ավելին
Ինչպես տեղեկանում ենք As-ի էջերից, «Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեն հնարավոր է՝ կարիերան շարունակի Լիգա 1-ում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված է ՊՍԺ-ն։ Հարկ է նշել, որ, բացի ՊՍԺ-ից, եվրոպական մի շարք թոփ ակումբներ, ինչպիսիք են «Ռեալը», «Բարսելոնան» և «Մանչեսթեր Յունայթեդը», նույնպես ցանկանում են ֆրանսիացուն տեսնել իրենց շարքերում։ Դեռևս նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է անգլիական Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը, «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ճանաչվել է հունվար ամսվա լավագույն մարզիչ։ Իսպանացի մասնագետի գլխավորությամբ «քաղաքաբնակները» անցնող ամսվա ընթացքում հաղթել են անցկացրած բոլոր 6 հանդիպումները։ Պեպը քվեարկության արդյունքում առաջ է անցել Միկել Արտետայից («Արսենալ»), Դևիդ Մոյեսից («Վեսթ Հեմ») և Գրեհեմ Փոթերից («Բրայթոն»)
Ավելին
Ինչպես տեղեկացնում է անգլիական Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյուդողանը ճանաչվել է հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ 30-ամյա գերմանացի կիսապաշտպանը հունվար ամսին ԱՊԼ-ի շրջանակում անցկացրել է 6 հանդիպում՝ դառնալով 5 գոլի հեղինակ։ Գյունդողանը քվեարկության արդյունքում առաջ է անցել Բերնդ Լենոյից («Արսենալ»), Քրեյգ Դոուսոնից («Վեսթ Հեմ»), Ջոն Սթոունզից («Մանչեսթեր Սիթի»), Ջեք Գրիլիշից («Աստոն Վիլլա»), […]
Ավելին
Փետրվարի 11-ին Աշխարհի ակումբային առաջնության 2020 թվականի խաղարկության եզրափակչի շրջանակում «Բավարիան» 1։0 հաշվով հաղթեց Մեքսիկան ներկայցնող «Տիգրեսին»՝ նվաճելով բաղձալի գավաթը։ Ճիշտ է՝ Աշխարհի ակումբային առաջնության 2020 թվականի խաղարկությունն ացնկացվեց 2021 թվականին, սակայն այն համարվում է հենց 2020 թվականի մրցաշար, ինչի շնորհիվ էլ «Բավարիան» կրկնեց «Բարսելոնայի»՝ 2009 թվականին գրանցած անհավանական ռեկորդը՝ մեկ տարվա ընթացքում նվաճելով բոլոր […]
Ավելին
Ինչպես տեղեկանում ենք Անգլիայի գավաթի թվիթերյան էջից, կայացել է FA Cup-ի քառորդ եզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը․ «Էվերտոն» – «Մանչեսթեր Սիթի» «Բորնմութ» – «Սաութհեմպտոն» «Լեսթեր» – «Մանչեսթեր Յունայթեդ» «Չելսի» – «Շեֆիլդ Յունայթեդ» Տեղեկացնենք, որ քառորդ եզրափակչի հանդիպումերը կկայանան մարտի 20-ին և 21-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
The Athletic-ի լրագրող Սեմ Լին պատմել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Կևին դե Բրոյնեի և մանկունյական ակումբի միջև նոր պայմանագրի շուրջ որոշ տարաձայնությունների մասին, որոնք կապված են նաև Լեո Մեսսիի՝ «քաղաքաբնակների» ճամբար հավանական տեղափոխության հետ։ «Շատ վստահելի աղբյուրից ես տեղեկացել եմ, որ դե Բրոյնեն մի քիչ զայրացած է։ Մեծ է հավանականությունը, որ նա կստորագրի […]
Ավելին
Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 3։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Սուոնսիի» նկատմամբ և պայքարը կշարունակի մրցաշարի քառորդ եզրափակչում։ Պեպ Գվարդիոլայի թիմը բոլոր մրցաշարերի շրջանակում տոնում է արդեն 15-րդ անընդմեջ հաղթանակը։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի բարձրագույն դիվիզիոնի պատմության շրջանակում դարձել է միակ ակումբը, որին հաջողվել է 15 անընդմեջ հաղթանակ տանել […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025