Փարիզի Օլիմպիական խաղերի օգոստոսի 6-ի մրցումային օրը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը (77 կգ) պարտվեց կիսաեզրափակիչում և կպայքարի բրոնզե մեդալի համար։ 25-ամյա ըմբիշը կիսաեզրափակիչում մրցեց Ճապոնիան ներկայացնող Նոա Կուսակայի դեմ և պարտվեց 1:3 հաշվով։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտը նախատեսված է օգոստոսի 7-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
33-րդ ամառային Օլիմպիական խաղերի օգոստոսի 6-ի մրցումային օրը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Մալխաս Ամոյանը (77 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դուրս են եկել կիսաեզրափակիչ։ Օլիմպիական չեմպիոն Ալեքսանյանը եզրափակիչի ուղեգիրը մրցելու է կուբացի Գաբրիել Ռոսիլիո Կինդելանի դեմ, իսկ Ամոյանի մրցակիցը լինելու է ճապոնացի Նոա Կուսական։ Կիսաեզրափակիչները մեկնարկելու են Երևանի ժամանակով 20:15-ին, որի ուղիղ […]
Ավելին
33-րդ ամառային Օլիմպիական խաղերում պայքարն են սկսել հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի անդամներ Մալխաս Ամոյանը (77 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։ Առաջինը գորգ դուրս եկավ օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների 7-ակի, աշխարհի առաջնությունների քառակի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսայնաը, որը գոտեմարտեց հարավկորեացի Սինջուն Կիմի դեմ և հաղթեց ժամանակից շուտ 9:0։ Օլիմպիական խաղերում նորամուտը նշող Մալխաս Ամոյանը նույնպես […]
Ավելին
33-րդ ամառային Օլիմպիական խաղերի օգոստոսի 6-ի մրցումային օրը պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Մալխաս Ամոյանը (77 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։ Երկու ըմբիշներն էլ սկսելու են 1/8 եզրափակիչից։ Ամոյանի առաջին մրցակիցը լինելու է ֆինն Յոնի Սարկինենը, իսկ Ալեքսանյանը կփորձի հաղթահարել հարավկորեացի Սինջուն Կիմի արգելքը։ Նախնական գոտեմարտերը Երևանի ժամանակով մեկանրակելու են 13:00-ին։ […]
Ավելին
33-րդ ամառային Օլիմպիական խաղերի օգոստոսի 6-ի մրցումային օրը պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Մալխաս Ամոյանը (77 կգ)։ Հայ ըմբիշներն իմացել են առաջին մրցակիցներին։ Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում գոտեմարտելու է հարավկորեացի Սինջուն Կիմի դեմ։ Ամոյանի առաջին մրցակիցը լինելու է ֆինն Յոնի Սարկինենը։ Առաջին գոտեմարտերը մեկնարկելու են Երևանի ժամանակով 13:00-ից։ […]
Ավելին
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներ Մալխաս Ամոյանը (77 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ) մեկնել են Փարիզ, որտեղ մասնակցելու են 33-րդ ամառային Օլիմխիական խաղերին։ ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել Intstagram-ի էջում, որտեղ հայ մարզիկները մարզիչներ Արմեն Բաբալարյանի և Գևորգ Ալեքսանյանի գլխավորությամբ ժամանել են օլիմպիական ավան։ Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը պայքարն սկսելու են […]
Ավելին
Այսօր` հուլիսի 26-ին, պաշտոնապես մեկնարկում է 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը։ Հայաստանը տարվա կարևորագույն մարզական իրադարձությանը ներկայանալու է 15 մարզիկով։ Այժմ ներկայացնում ենք նրանց ելույթների ժամանակացույցը։ Հուլիսի 27 Արթուր Դավթյան (մարմնամարզիկ) – հենացատկ, որակավորման փուլ Վահագն Դավթյան (մարմնամարզիկ) – օղակներ, որակավորման փուլ Էլմիրա Կարապետյան (հրաձիգ) – 10 մ, օդամղիչ ատրճանակ, որակավորման փուլ Վարսենիկ Մանուչարյան (լողորդ) – […]
Ավելին
Այսօր` հուլիսի 26-ին, պաշտոնապես կմեկնարկեն 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը։ Քառամյակի գլխավոր իրադարձությունը տեղի է ունենալու Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Օլիմպիական միջազգային կոմիտեն 2017 թ. սեպտեմբերի 13-ին Պերուի մայրաքաղաք Լիմայում կազմակերպության 131-րդ կոնգրեսի ժամանակ Փարիզին շնորհեց Օլիմպիական խաղերն ընդունելու և անցկացնելու իրավունքը։ Փարիզը Լոնդոնից հետո միայն երկրորդ քաղաքն է, որը երրորդ անգամ է ընդունելու Օլիմպիական խաղերը։ Խաղերի […]
Ավելին
Մալխաս Ամոյանը գերազանցել է Ռոման Ամոյանին Եվրոպայի առաջնություններում նվաճած ոսկե մեդալների քանակով
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Մալխաս Ամոյանը (77 կգ) դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն` եզրափակիչում 7:0 հաշվով ջախջախելով թուրք Յունուս Էմրե Բաշարին։ 25-ամյա ըմբիշը Եվրոպայի առաջնություններում նվաճած ոսկե մեդալների քանակով գերազանցել է իր հորեղբորրը` Ռոման Ամոյանին։ Ռոման Ամոյանը, ով հանդես էր գալիս 55 կգ քաշային կարգում, երկու անգամ է դարձել Եվրոպայի […]
Ավելին
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Մալխաս Ամոյանը (77 կգ), հաղթելով բոլոր մրցակիցներին, դուրս էր եկել եզրափակիչ։ Եզրափակիչում Ամոյանը գոտեմարտեց թուրք Յունուս Էմրե Բաշարի դեմ` հաղթելով 7:0 հաշվով։ Ամոյանը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023