Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Երևանում։ Մեր ընտրանին մարտի 22-ին կմրցի Կոսովոյի, իսկ հունիսի 7-ին` Ղազախստանի հավաքականի դեմ։ Երկու հանդիպումներն էլ կայանալու են Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Հիշեցնենք` ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի հավաքականը մարտի 26-ին ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի, իսկ հունիսի 4-ին` Սլովենիայի հետ։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Սլովենիայի ընտրանու հետ։ Հանդիպումը կկայանա հունիսի 4-ին` Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայի «Ստոժիցե» մարզադաշտում։ Հիշեցնենք, որ մինչ այդ Հայաստանի հավաքականը մարտի 26-ին Պրահայում ընկերական հանդիպում է անցկացնելու Չեխիայի հետ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2023թ․ լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։  Հայաստանի 2023թ․ լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը, ով հավաքել է 62 միավոր: Երկրորդ հորիզոնականում 56 միավորով «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն  է: 54 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն: Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2023թ․ լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։  Հավաքելով 81 միավոր՝ 2023թ․ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Երկրորդ հորիզոնականը 48 միավորով զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ 21 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և «Ալ Ֆաթեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը: Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
ՀՖՖ նախագահի ընտրությունների ընդառաջ` «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերի իր էջերում Արաս Օզբիլիսին աջակցող գրառում է կատարել. «Ուրախ եմ տեսնել, որ Արաս Օզբիլիզի նման բարձրակարգ մարզիկը և անհատականությունը ՀՖՖ նախագահի թեկնածու է։ Համոզված եմ, որ նրա գիտելիքները խաղադաշտում և դրանից դուրս կօգնեն, որպեսզի մեր երկրում ֆուտբոլը զարգանա։ Ես կանգնած եմ քո կողքին և մաղթում եմ […]
Ավելին
Հայաստանի հավաքականի երկրպագուների շարժումը` «Առաջին հայկական ճակատը» (FAF), հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ` հայտնելով, որ ՀՖՖ նախագահի ընտրություններում չի աջակցելու թեկնացուներից որևէ մեկին. «FAF-ը 2023-ի ՀՖՖ նախագահի ընտրություններում չի աջակցում թեկնածուներից և ոչ մեկին։ Արմեն Մելիքբեկյան․ՀՖՖ նախագահի 2019 թվականի արտահերթ ընտրություններին` աջակցություն հայտնելով Արմեն Մելիքբեկյանին, որը Ռուբեն Հայրապետյանի աջակցությունը վայելող թեկնածու Թովմաս Գրիգորյանի միակ այլընտրանքն […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի ֆուտզալի հավաքականը չի մեկնելու Ֆինլանդիա` մասնակցելու ԱԱ-2024-ի որակավորման էլիտ ռաունդի 6-րդ տուրում կայանալիք հանդիպմանը. «Հարգելի ֆուտբոլասերներ,  Դեկտեմբերի 20-ին պետք է կայանար Ֆուտզալի Աշխարհի առաջնության էլիտ ռաունդի 6-րդ մրցափուլի Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը: Տեղեկացնում ենք, որ Հայաստանի հավաքականը չի մեկնելու Ֆինլանդիա՝ անցկացնելու մրցաշարի վերջին հանդիպումը: ՀՖՖ-ն նման որոշում է կայացրել՝ հաշվի առնելով […]
Ավելին
ՀՖՖ պաշտոնական կայքում հրապարակվել են Հայաստանի 2023 թ. «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» մրցանակների հավակնորդները։ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակին հավակնում են հետեյալ ֆուտբոլիստները. Նորբերտո Բրիասկո Բալեկյան («Բոկա Խունիորս», Արգենտինա) Տիգրան Բարսեղյան («Սլովան Բրատիսլավա», Սլովակիա) Վահան Բիչախյան («Պոգոն Շեցին», Լեհաստան) Արտակ Դաշյան («Փյունիկ») Նաիր Թիկնիզյան («Լոկոմոտիվ», Ռուսաստան) Ուգոչուկվու Իվու («Ռուբին», Ռուսաստան) Վարազդատ Հարոյան («Աստանա», […]
Ավելին
ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը խոսել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջիկա ընտրությունների մասին. «Ես շատ եմ ափսոսում, որ Արասը մասնակցում է Ջիվանի (Խմբ.` խոսքը «Ուրարտուի» սեփականատեր Ջևան Չելոյանցի մասին է) նման անհայտ ծագում ունեցող ինտրիգանի խարդավանքներին։ Նախ Ձեզ ասեմ՝ այդ Արմենչիկը (Խմբ.` ՀՖՖ ներկայիս նախագահ Արմեն Մելիքբեկյանը) լեգիտիմ չէ, քանի որ անցած ընտրությանն իրավունք […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Արմեն Գյուլբուդաղյանցը նշանակվել է Հայաստանի Մ-21 հավաքականի և ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2026 թ. մայիսի 31-ը։ Հաղորդվում է, որ 56-ամյա մասնագետը նաև կկատարի ՀՖՖ մարզական տնօրենի պարտականությունները՝ համակարգելով Հայաստանի բոլոր պատանեկան հավաքականների աշխատանքը: «Շատ ուրախ եմ այս հնարավորության համար: Հատկապես ուրախ եմ, որ աշխատելու եմ […]
Ավելին
1 2 3 4 31

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023