Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Վալյադոլիդի» դեմ։ Հանդիպումը բավական անակնկալ սկիզբ ունեցավ, քանի որ արդեն 6-րդ րոպեին տանտերերն Իվան Սանչեսի գոլից հետո առաջ անցան հաշվի մեջ։ «Վալյադոլիդը» մինչև 54-րդ րոպեն կարողացավ պահել հաղթական հաշիվը, սակայն «բլաուգրանան» Ռաֆինիայի ու Ֆերմին Լոպեսի գոլերի շնորհիվ comeback արեց և հաղթեց 2:1 հաշվով։ Լոպեսը […]
Ավելին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում կայացած առաջին հանդիպման մասին (3:3). «Մեր ֆուտբոլիստներն անհավանական էին գնդակով։ Մենք անհավանական ոճով խաղացինք կիսաեզրափակիչում։ «Ինտերն» աշխարհում լավագույններից է իրացնում ստանդարտ իրավիճակները։ Այն բարձրահասակ խաղացողների թիմ է։ Պետք է ավելի լավ պաշտպանվենք։ Չեմ կարող ասել` արդյունքն արդարացի՞ էր, թե՞ ոչ։ Կրկնում եմ` մենք […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Լուիս Կոմպանիսի անվան «Օլիմպիական» ստադիոնում միմյանց դեմ մրցեցին «Բարսելոնան» ու «Ինտերը»։ Թրիլերային պայքարում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց գերգոլառատ ոչ-ոքի` 3:3: Հանդիպումը շոկային մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 30-րդ վայրկյանին հյուրերի հարձակվող Մարկուս Թյուրամը կրնկով կատարած ֆանտաստիկ հարվածով բացեց հաշիվն ու առաջ մղեց «Ինտերին»։ 21-րդ րոպեին Սիմոնե Ինձզագիի գլխավորած թիմը զարգացրեց […]
Ավելին
Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Սևիլիայի «Էստադիո դե լա Կարտուխա» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին «Բարսելոնան» ու Մադրիդի «Ռեալը»։ Համառ պայքարում անցած հիմնական ժամանակում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 2:2 հաշիվը։ «Բլաուգրանայից» 28-րդ րոպեին հիասքանչ հարվածով բացեց Պեդրին, իսկ 70-րդ րոպեին տուգանայնինից շքեղ գոլ խփեց Կիլիան Մբապեն ու հավասարեցրեց հաշիվը։ 77-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Օրելյեն […]
Ավելին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչից առաջ խոսել է մրցակցի մասին. «Ինձ համար առաջնայինը մրցակցի հանդեպ հարգանքն է։ «Ռեալը» հիանալի թիմ է և ակումբ, բայց մենք ցանկանում ենք հաղթել ու նվաճել տիտղոսը։ Բոլորը ցանկանում են հաղթել։ Հենց դրա համար ենք աշխատում։ Պետք է կենտրոնանք ներկայի վրա և վայելենք եզրափակիչը։ […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 33-րդ տուրում «Բարսելոնան» Լուիս Կոմպանիսի անվան «Օլիմպիական» մարզադաշտում մրցեց «Մալյորկայի» դեմ։ «Բլաուգրանան» ամբողջ հանդիպման ընթացքում հսկայական առավելություն ուներ, սակայն մեկ գոլ խփեց ու հաղթեց 1:0 հաշվով։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից հերոսացավ Դանի Օլմոն` աչքի ընկնելով 46-րդ րոպեին։ Կատալոնական ակումբը վաստակեց 76 միավոր և շարունակում է առաջին տեղը զբաղեցնել։ «Մալյորկան» 44 միավորով 7-րդն […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 32-րդ տուրում «Բարսելոնան» Լուիս Կոմպանիսի անվան «Օլիմպիական» ստադիոնում մրցեց «Սելտայի» դեմ։ Թրիլերային պայքարում «Բարսելոնան» ֆանտաստիկ comeback արեց ու հաղթեց 4:3 հաշվով։ «Բլաուգրանան» 12-րդ րոպեին Ֆերան Տոռեսի գոլի շնորհիվ արագ բացեց հաշիվը, սակայն հետագայում Վիգոյից ժամանած հյուրերը երեք գոլ խփեցին. հեթ-տրիկ ձևակերպեց Բորխա Իգլեսիասը։ Թվում էր, թե կատալոնական ակումբը սենսացիոն պարտություն կկրի, բայց […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 31-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի դաշտում մրցեց «Լեգանեսի» դեմ։ Հանդիպման դարպասի մեկ գրավում գրանցվեց. «բլաուգրանան» հաղթեց 1:0 հաշվով։ Կատալոնական ակումբը հաղթեց 48-րդ րոպեին մրցակցի պաշտպան Խորխե Սաենսի ինքնագոլի շնորհիվ։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը 70 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է։ Երկրորդ տեղը զբաղեցնող Մադրիդի «Ռեալն» ունի 63 միավոր, սակայն այս տուրում դեռ չի անցկացրել […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 30-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում մրցեց «Բետիսի» դեմ։ «Բլաուգրանան» հանդիպման մեծ մասում տիրում էր նախաձեռնությանը, ստեղծեց մի շարք իրական գոլային պահեր, սակայն չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։ Կատալոնական ակումբից 7-րդ րոպեին հաշիվը բացեց Գավին, իսկ հյուրերի պատասխան գոլը 17-րդ րոպեին խփեց Նաթանը։ Հանսի Ֆլիկի թիմը 67 միավորով գլխավորում է մրցաշարային […]
Ավելին
Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գերգոլառատ ոչ-ոքի էր գրանցվել` 4:4։ Պատասխան խաղում «բլաուգրանան» կարողացավ հաղթել 1:0 հաշվով ու դուրս գալ եզրափակիչ։ Հանդիպման միակ գոլը 27-րդ րոպեին Լամին Յամալի ոսկերչական փոխանցումից հետո խփեց Ֆերան Տոռեսը։ Այսպիսով, ապրիլի 26-ին Սևիլիայի «Լա Կարտուխա» ստադիոնում կկայանա Էլ […]
Ավելին
1 2 3 4 16

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023