Բունդեսլիգայի 29-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Բավարիան» «Ալիանց Արենա» մարզադաշտում մրցեց հետնապահների թվում ընթացող «Ֆորտունա Դյուսելդորֆի» դեմ՝ մրցակցի դարպասն ուղարկելով 5 անպատասխան գնդակ։ Հանսի Ֆլիկի սաները ողջ խաղի ընթացքում ունեին տոտալ առավելություն և մրցակցին որևէ հնարավորություն չտվեցին։ Հյուրերը միայն 1-2 վտանգավոր պահ ստեղծեցին, որոնք որևէ արդյունք չտվեցին։ Մյունխենյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին՝ […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 28-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Բորուսիա Դորտմունդը» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում մրցեց առաջնության առաջատար «Բավարիայի» դեմ։ Խաղը հիմնականում անցավ կողմերի փոխնիփոխ գրոհներով, սակայն Հանսի Ֆլիկի սաների խաղն ավելի մտածված և խելացի էր, ինչն էլ հանգեցրեց «Բավարիայի» տրամաբանական հաղթանակին, սակայն խաղի մեկնարկում տանտերերը ստեղծեցին մի շարք իրական գոլային պահեր, հատկապես հիշատակման […]
Ավելին
«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեն կընդգրկվի ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի մարզչական շտաբում։ Այժմ նախկին հարձակվողն աշխատում է մյունխենյան ակումբի մանկապատանեկան թիմերից մեկի հետ, սակայն, ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, Կլոզեն սույն թվականի հուլիսի 1-ից կմիանա Հանսի Ֆլիկի շտաբին։ Կլոզեի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։ «Ես շատ ուրախ եմ և […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբը մշտական պայմանագիր է կնքել ակումբի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Հանս-Դիտեր Ֆլիկի հետ։ 55-ամյա մասնագետի և մյունխենյան ակումբի միջև պայմանագիրը նախատեսված է լինելու մինչը 2023 թվականի հունիսի 30-ը։ Ֆլիկը նախորդ տարվա ամռանը դարձել էր այն ժամանակվա գլխավոր մարզիչ Նիկո Կովաչի օգնականը, իսկ 2019-ի նոյեմբերին, երբ Կովաչը հեռացվեց գլխավոր մարզիչ […]
Ավելին
Բունդեսլիգայի 24-րդ տուրի շրջանակում «Բավարիան» հյուրընկալվելիս 0։6 հաշվով առավելության է հասել «Հոֆֆենհայմի» նկատմամբ։ Սակայն այս հաղթանակը հանդիպման ամենակարևոր իրադարձությունը չէ։ Հանդիպման 66-րդ րոպեին, երբ հաշիվն արդեն եղել է նվաստացուցիչ «Հոֆֆենհայմի» համար, մյունխենյան ակումբի երկրպագուները վիրավորական պաստառ են պարզել տանտերերի սեփականատեր Դիտմար Հոպի հասցեին։ Պաստառի վրա գրված է եղել հետևյալը․ «Դիտմար Հոպը դեռևս անբարոյական որդի է»։ […]
Ավելին
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հարցազրույցներից մեկում խոսել է թիմի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինոյի շուրջ ստեղծված իրավիճակի մասին․ «Կոուտինիոն այնքան էլ լավ իրավիճակում չէ, սակայն անցնող շաբաթ նա հիանալի մարզումներ է ունեցել։ Իհարկե, «Հոֆֆենհայմի» դեմ խաղում ամեն ինչ չէր, որ լավ էր, սակայն վատ էլ չէր։ Չեմ կարծում, որ Կոուտինիոն 100%-ով գոհ է վերջին շրջանում […]
Ավելին
Մյունխենի «Բավարիան» Հանս-Դիտեր Ֆլիկին հաստատել է գլխավոր մարզչի պաշտոնում, ով Նիկո Կովաչի օգնականներից էր։ Այս մասին հաստատում է «Բավարիայի» պաշտոնական Twitter-ը։ Ֆլիկի նշանակումը մեկնաբանել է ակումբի նախագահ Կառլ-Հայնց Ռումինիգեն․ «Հյոնեսը, Սալիհամիջիչն ու ես «Բորուսիայի» դեմ հանդիպումից հետո հայտարարեցինք, որ Ֆլիկը մեր գլխավոր մարզիչն է հետագա զարգացումները։ Մենք չենք ցանկանում մեզ ամեն օր հարցնեն արդյոք Հանսը […]
Ավելին
1 8 9 10

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023