Մ19 Եվրո-2019-ի 2-րդ տուրում Հայաստանի Մ19 հավաքականը հյուրընկալել էր Իտալիայի տարիքակից ընտրանուն: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում իտալացիները 4 անպատասխան գնդակ են խփել: Գոլերը գրանցվել են 29-րդ, 32-րդ, 56-րդ և 69-րդ րոպեներին: Վերջին տուրի շրջանակում մեր մինչև 19 տարեկանների հավաքականը մրցելու է Պորտուգալիայի հետ:
Ավելին
Մեկնարկեց մինչև 19 տարեկանների Եվրոպայի 2019 թվականի առաջնությունը: Բացման խաղում Հայաստանի Մ19 հավաքականը 1:4 հաշվով պարտվեց Իսպանիայի տարիքակից ընտրանուն: «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղի հաշիվը բացվել է 33-րդ րոպեին: Երկրորդ կեսի մեկնարկից րոպեներ անց մեր տղաները ավագ Արսեն Եղիազարյանի գոլի շնորհիվ հավասարեցրել են հաշիվը: Այնուհետև իսպանացիները 3 գոլ են խփել, վերջինը 90+7-րդ րոպեին: Արթուր Ոսկանյանի գլխավորած […]
Ավելին
Հայաստանում անցկացվում է ֆուտբոլային բացառիկ մրցաշար՝ մինչև 19 տարեկանների Եվրոպայի 2019 թ. առաջնության եզրափակիչ փուլը: Այսօրվանից սկսած՝ մինչև հուլիսի 27-ը ֆուտբոլային տոնը համակելու է ամբողջ քաղաքն ու Հանրապետությունը: Կարևոր բոլոր առումներով Բացի այն, որ Հայաստանը հիանալի հնարավորություն ունի հյուրընկալել մրցաշարը, ֆուտբոլային առումով ևս ամեն ինչ օգտակար է: Հանդիպումներ Իսպանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի տարիքակից ընտրանիների հետ, […]
Ավելին
Այսօր՝ ապրիլի 20-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում, կայացել ընկերական հանդիպում Հայաստանի Մ19 հավաքականի և Հայաստանի Բարձրագույն Խումբը ներկայացնող «Արցախ» թիմի միջև: Հայաստանի Մ19 թիմը հաղթեց 2:0 հաշվով,- հայտնում է ՀՖՖ-ն: Գոլերի հեղինակներ են դարձել Սերգեյ Մկրտչյանը և Գևորգ Տարախչյանը: «Արցախը» բաց էր թողնում առաջնության 30-րդ տուրը:
Ավելին
1 2

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023