Այսօր՝ մարտի 20-ին Հայաստանի հավաքականն անցկացրել է հերթական մարզումը: Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում մարզվել են հայտացուցակում ընդգրկված բոլոր ֆուտբոլիստները: Հայաստանի ազգային ընտրանին պատրաստվում է մեկնել Բոսնիա և Հերցեգովինը, որտեղ մարտի 23-ին կայանալու է ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի J խմբի առաջին տուրի հանդիպումը: ՀՖՖ-ն ներկայացրել է մարզման տեսանյութը.
Ավելին
Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը շարունակում է նախապատրաստվել մեր ազգային թիմի դեմ մարտի 23-ին կայանալիք հանդիպմանը: Բոսնիացիների գլխավոր մարզչի օգնական Գորդան Չիպրիչը խոսել է կորուստների մասին. «Սարիչը, անկասկած, չի խաղա Հայաստանի դեմ, իսկ ինչ վերաբերում է Կոլաշինացին, ապա հուսով ենք, որ նա պատրաստ կլինի հույների դեմ խաղին»,- մարզչի խոսքն է մեջբերում Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի ֆեդերացիայի […]
Ավելին
Այսօր՝ մարտի 19-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքական հրավիրված 27 ֆուտբոլիստներից առայժմ հավաքականին չեն միացել Սարգիս Ադամյանը և Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը, որոնք Երևան կժամանեն այսօր երեկոյան,- հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: Ժամը 17:00-ին հավաքականը անցկացրել է առաջին մարզումը: ՀՖՖ-ն ներկայացրել է հավաքի մեկնարկի տեսանյութն ու լուսանկարները.
Ավելին
1 95 96 97

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023