Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը Ռուսաստանի գավաթի խմբային փուլի 1-ին տուրում գոլի հեղինակ է դարձել` իր թիմին 2:1 հաշվով կամային հաղթանակ պարգևելով «Ուրալի» դեմ խաղում։ Հանդիպումից հետո 24-ամյա ֆուտբոլիստն Instagram-ի իր էջում գրառում է կատարել` գրելով հետևյալը. «1% տաղանդ, 99% տքնաջան աշխատանք»։ Հիշեցնենք, որ Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում գոլի հեղինակ է դառնում արդեն […]
Ավելին
Հյուսիսային Ամերիկայի Լիգայի գավաթի խմբային փուլի 1-ին տուրում «Կալամբուս Քրյուն» 2:1 հաշվով հաղթեց «Սենթ Լուիս Սիթիին»։ 11-րդ րոպեին «Կալամբուսի» կազմից տուգանայինի իրացումից հետո հիասքանչ գոլի հեղինակ դարձավ Լուկաս Սելարայանը` բացելով հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ռուսական Պրեմիեր լիգայի 1-ին տուրում «Լոկոմոտիվը» սեփական հարկի տակ մրցեց «Ռուբինի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։ «Երկաթուղայինների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Նաիր Տիկնիզյանը, ով 23-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը` հաշիվը դարձնելով 1:1։ Նշենք, որ կազանյան ակումբից հանդիպմանը մասնակցեց նաև թիմի նորեկ Ուգոչուկվու Իվուն։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեկնարկեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանը, որի 1-ին տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Դինամո Մոսկվային»։ «Կրասնոդարի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Էդուարդ Սպերցյանն, ով 28-րդ րոպեին Ջոն Կորդոբային օգնեց խփել նոր մրցաշրջանի առաջին գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Խորվաթիայի բարձրագույն խմբում հանդես եկող «Օսիեկի» պաշտոնական կայքն, ակումբը վարձակալել է «Արարատ-Արմենիայի» և Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Ստյոպա Մկրտչյանին։ Վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որի ավարտին «Օսիեկն» ունենալու է 20-ամյա պաշտպանի տրանսֆերային ամբողջական իրավունքների գնման իրավունք։ Հավելենք, որ Մկրտչյանն «Արարատ-Արմենիայի» սան է, որի հիմնական թիմում անցկացրել է 10 […]
Ավելին
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 23-րդ խաղում «Կալամբուս Քրյուն» հյուրընկալվելիս 2:3 հաշվով զիջեց «Պորտլենդ Թիմբերսին»։ Հյուրերի կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Լուկաս Սելարայանը, ով դարձավ երկու բավական գեղեցիկ գոլի հեղինակ` իր անվան դիմաց գրանցելով դուբլ։ 31-ամյա ֆուտբոլիստը ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության ընթացիկ խաղարկությունում անցկացրած 20 խաղում խփել է 10 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ «Կալամբուսն» այս պարտությունից […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ուրարտուի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն մոտ է ակումբային գրանցումը փոխելուն։ Հայտնի է, որ 23-ամյա ֆուտբոլիստին իր շարքերում է ցանկանում տեսնել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նորեկ «Ռուբինը»։ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում բոսնիական «Զրինսկիի» դեմ կայացած խաղից հետո (0:1) մարզադաշտի հաղորդավարը հայտարարեց, որ Իվուն «Ուրարտուի» կազմում անցկացրել է տնային վերջին հանդիպումը։ Երևանյան ակումբի […]
Ավելին
Հեղինակավոր Sports.ru կայքը ներկայացրել է, թե ինչ արժեքներ են ունենալու Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստները Fantasy Football խաղի 2023/24 մրցաշրջանում։ «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը նոր մրցաշրջանում լինելու է հանրահայտ խաղի ամենաթանկարժեք ֆուտբոլիստներից մեկն, ում արժեքը 9 մլն է։ Նախորդ մրցաշրջանի համեմատ` 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն ավելացել է 1 միլիոնով։ Նշենք, որ, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ռուսական Մեդիա լիգան ներկայացնող «Բեյ Բեգի» ակումբի մամուլի ծառայությունը, Հայաստանի հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն տեղափոխվել է վրացական «Թելավի»։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Նշենք, որ 37-ամյա դարպասապահը «Բեյ Բեգիի» կազմում հանդես էր գալիս սույն թվականի մարտից, որի հետ Մեդիա լիգայի 2022/23 մրցաշրջանում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ Ավելացնենք, որ «Թելավին» վրացական […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքը ներկայացրել է հետսովետական երկները ներկայացնող ամենաթանկարժեք ֆուտբոլիստների լավագույն քսանյակը։ Ցանկում ընդգրկվել է նաև «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ում տրանսֆերային արժեքը ներկա պահին գնահատվում է 12 մլն եվրո` զբաղեցնելով 16-րդ հորիզոնականը։ Լավագույն քսանյակն ունի հետևյալ տեսքը. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 34 35 36 37 38 106

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023