Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» կազմում։ Championat.com-ը գրում է, որ ակումբները մոտ են հայ ֆուտբոլիստի տեղափոխության հարցում վերջնական համաձայնության հասնելուն. «Տրանսֆերը կարժենա մոտ 8 մլն եվրո։ Ընդ որում, կողմերը փոխանակում են իրականացնելու. «Լոկոյի» կազմը կհամալրեն հարձակվող Իվան Սերգեևն ու կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն»,- գրում է աղբյուրը։ […]
Ավելին
Հայաստանի հավաքականի և հունգարական «Ֆերենցվարոշի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը սոցցանցերում լուսանկար է հրապարակել, որտեղ նա «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։ Սևիկյանը լուսանկարին կցել է նաև «Լեգենդ» բառը։ Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի նախկին ավագն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն տեղափոխվել է Ինդոնեզիան ներկայացնող «Մալուն Յունայթեդ», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը կնքել են մեկ տարվա պայմանագիր։ «Մալուն Յունայթեդը» Ինդոնեզիայի երկրորդ դիվիզիոնում զբաղեցրել է երրորդ տեղը և հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու բարձրագույն խմբում։ 32-ամյա Անգուլոն 2023 թ. հունվարից վարձավճարով հանդես էր գալիս «Ալաշկերտում»` 44 խաղում խփելով 1 գոլ։ Նրա […]
Ավելին
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հանդիպել է Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ Այդ մասին հայտնել է Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, որը սոցցանցերում լուսանկար է հրապարակել իր որդու, Սպերցյանի և Մխիթարյանի հետ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած ընկերական խաղում 2:1 հաշվով հաղթեց Ղազախստանի թիմին։ Ալեքսանդր Պետրակովի թիմը հաղթանակի բերկրանքը չէր ճաշակել գրեթե մեկ տարի։ Նախորդ հաղթանակը Հայաստանի հավաքականը տարել էր 2023 թ. հունիսի 19-ին, երբ Եվրո-2024-ի որակավորման փուլի 4-րդ տուրում նույն` 2-1 հաշվով առավելության հասավ Լատվիայի թիմի նկատմամբ։ Նախքան Ղազխաստանի դեմ հանդիպումը Հայաստանի […]
Ավելին
Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Ղազախստանի հետ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմորով.
Ավելին
Այսօր` հունիսի 7-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Ղազախստանի թիմի հետ։ Հանդիպումը սպասարկելու է մրցավարական հետևյալ անձնակազմը. Գլխավոր մրցավար – Գոգա Կիկաչեիշվիլի (Վրաստան) Եզրային մրցավարներ – Դավիդ Ախվլեդիանի, Դավիդ Գաբիսոնիա (երկուսն էլ` Վրաստան) Չորրորդ մրցավար – Աշոտ Ղալթախչյան (Հայաստան) Հանդիպումը Երևանի ժամանակով մեկնարկելու է 20:00-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Նիդերլանդների ամենաանվանի ակումբներից` «Այաքսը», կրկին հետաքրքրված է «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով, հայտնում է Sky Sports-ի լրագրող Ռուդի Գալետին։ Աղբյուրի փոխանցմամբ` «Այաքսը» 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում կապի մեջ է «Կրասնոդարի» հետ։ Սպասվում է, որ մոտ ժամանակներս հոլանդական ակումբը պատրաստվում է ուժեղացնել ճնշումը` Սպերցյանին ձեռք բերելու համար։ Գալետին գրում է, որ Սպերցյանի ծառայություններով […]
Ավելին
Հաստատվել է Հայաստան – Ղազախստան ընկերական հանդիպման մրցավարական անձնակազմը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Գլխավոր մրցավար – Գոգա Կիկաչեիշվիլի (Վրաստան) Եզրային մրցավարներ – Դավիդ Ախվլեդիանի, Դավիդ Գաբիսոնիա (երկուսն էլ` Վրաստան) Չորրորդ մրցավար – Աշոտ Ղալթախչյան Հիշեցնենք, որ հանդիպումը կայանալու է հունիսի 7-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում` 20:00-ից սկսած։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Հայաստանի հավաքականը Լյուբլյանայի «Ստոժիցե» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Սլովենիայի թիմի հետ։ Հաշիվը բացվեց բավական արագ. 11-րդ րոպեին սլովենացիներին առաջ մղեց Յան Մլակարը։ Առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականը գրեթե ոչնչով աչքի չընկավ, իսկ կողմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաններում։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում Ալեքսանդր Պետրակովի թիմը մեծ ճնշում էր գործադրում Վիդ Բելեցի պաշտպանած դարպասի ուղղությամբ, և 56-րդ րոպեին […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023