Բրատիսլավայի «Սլովանը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում 5:0 հաշվով ջախջախեց Սլովենիայի չեմպիոն «Ցելեին»։ «Սլովանի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը փոխարինման դուրս եկավ 65-րդ րոպեին։ Հայ ֆուտբոլիստը 75-րդ րոպեին հեռահար հարվածով ֆանտաստիկ գոլ խփեց ու դրեց հանդիպման վերջակետը։ Վլադիմիր Վայսի գլխավորած թիմը պայքարը կշարունակի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում, […]
Ավելին
Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբարկության առաջին տուրում Կազանի «Ռուբինը» D խմբում տնային «Ակ Բարս Արենա» մարզադաշտում 4:0 հաշվով ջախջախեց Տոլյատիի «Ակրոնին»։ Կազանը ներկայացնող ակումբից 79-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն և արդեն 81-րդ րոպեին հուժկու հարվածով գրավեց մրցակցի դարպասն ու ձևակերպեց վերջնական հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մյոնխենգլադբախի «Բորուսիան» շարունակում է պատրաստվել 2024/25 մրցաշրջանին և ընկերական խաղում 1:0 հաշվով հաղթել է Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Հոլշտայն Քիլին»։ Մյոնլենգլադբախյան ակումբից հանդիպման երկրորդ խաղակեսին մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը 72-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ և հաղթանակ պարգևել իր թիմին։ 21-ամյա ֆուտբոլիստը գոլ է խփել երրորդ խաղում անընդմեջ։ Խերարդո Սեոնանեի գլխավորած […]
Ավելին
«Բորուսիա Մյոնխենգլադբախը» շարունակում է միջմրցաշրջանային հավաք անցկացնել, որի շրջանակում ընկերական խաղում մրցել է Նիդերլանդների Էրեդիվիզիայում հանդես եկող «Ֆորտունա Սիտարդի» դեմ` հաղթելով 3:1 հաշվով։ Գերմանական ակումբից հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը փոխարինման է դուրս եկել ընսմիջմանն ու երկրորդ խաղում անընդմեջ դարձել է գոլի հեղինակ։ 21-ամյա ֆուտբոլիստը 56-րդ րոպեին դիպուկ է իրացրել […]
Ավելին
Չարենցավանի «Վանի» կիսապաշտպան Էդգար Փիլոյանը տեղափոխվել է բուլղարական «Բոտև», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Հեղինակավոր Transfermarkt կայքն էլ հաստատում է, որ 20-ամյա ֆուտբոլիստը Պլովդիվ քաղաքը ներկայացնող ակումբի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Փիլոյանը հանդես է եկել ռուսական «Վիստայի» ու «Կրասնոդարի» համակարգերում, իսկ 2024 թ. փետրվարին տեղափոխվել էր «Վան», որի կազմում 17 […]
Ավելին
Հուլիսի 18-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը։ Հերթական թարմացումից հետո Հայաստանի հավաքականը նահանջել է մեկ կետով և այժմ աղյուսակում 97-րդ տեղում է։ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմն ունի 1230,79 միավոր։ Հայաստանի հավաքականհը նախորդ հանդիպումներն անցկացրել է հունիսին։ Հայ ֆուտբոլիստները նախ Լյուբլյանայում ընկերական խաղում 1:2 հաշվով զիջեցին Սլովենիային, ապա նույն հաշվով Երևանում հաղթեց Ղազախստանին։ Հ․Գ․ […]
Ավելին
Մեկնարկել է Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ ենթախմբի Հայաստան – Լատվիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Պետք է փաստել, որ Հայաստանի հավաքականի, նախորդ տնային հանդիպման համեմատ, տոմսերի արժեքները թանկացել են։ Նախորդ տնային խաղը Հայաստանի հավաքականն անցկացրել է հունիսի 7-ին։ Այդ ժամանակ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմն ընկերական հանդիպում է անցկացրել Ղազախստանի դեմ […]
Ավելին
Հայաստանի հավաքականի ու «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը վարձավճարով հանդես կգա «Դեբրեցենում»։ Այդ մասին հաստատել է հունգարական ակումբի պաշտոնական կայքը։ «Դեբրեցենը» Շաղոյանի երկրորդ արտասահմանյան ակումբն է։ Նա 2022-2024 թթ. հանդես է եկել Սոֆիայի ԲԿՄԱ-ում (Բուլղարիա)` 22 խաղում դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։ 23-ամյա վինգերը «Արարատ-Արմենիայում» 80 խաղում խփել է 15 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։ «Դեբրեցենը» […]
Ավելին
«Արարատ-Արմենիայի» ու Հայաստանի հավաքականի վինգեր Ժիրայր Շաղոյանը կարիերան կշարունակի հունգարական «Դեբրեցենի» կազմում։ Ֆուտբոլային ինսյադեր Սուրեն Մելիքսեթյանը գրում է, որ 23-ամյա ֆուտբոլիստն բուժզննում է անցել և պայմանագիր կնքել նոր ակումբի հետ։ Ըստ աղբյուրի` Շաղոյանը «Դեբրեցենի» կազմում այսօր` հուլիսի 13-ին, մասնակցելու է Վիեննայի «Ռապիդի» դեմ կայանալիք ընկերական հանդիպմանը, որի մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 18:30-ին։ Շաղոյանը 2022-2024 […]
Ավելին
Դարպասապահ Մատվեյ Սաֆոնովի` «Պարի Սեն-Ժերմեն» տեղափոխվելուց հետո «Կրասնոդարի» նոր ավագը լինելու է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Այդ մասին հաստատել է ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը. «Կարևոր հայտարարություն ունեն` 2024/25 մրցաշրջանում թիմի ավագը լինելու է Էդուարդ Սպերցյանը»,- մեջբերում է ТАСС-ը։ Հիշեցնենք, որ 24-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, որի հիմնական թիմում անցկացրել է 108 հանդիպում` […]
Ավելին
1 11 12 13 14 15 106

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023