Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը տեղափոխվել է Իսրայելի Սուպերլիգայում հանդես եկող «Բնեյ Սախնին», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիրը կնքել են «1+1» սկզբունքով։ 29-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժն» էր, որի կազմում 21 խաղում 3 գոլ է խփել։ «Բնեյ Սախնինը» Սուպեր լիգայի 2024/25 մրցաշրջանում 36 միավորով զբաղեցրել է 10-րդ տեղը։ Սախնինը ներկայացնող […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Սարգիս Ադամյանը մոտ է «Քյոլնից» Երրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Օսնաբրյուկ» տեղափոխվելուն, գրում է NOZ-ը։ «Օսնաբրյուկն» այժմ բանակցում է 32-ամյա ֆուտբոլիստի հետ և, ամենայն հավանականությամբ, շուտով համաձայնության կհասնի նրա հետ։ Ադամյանը 2022 թ. հուլիսին է «Քյոլն» տեղափոխվել, 60 խաղում 4 գոլ է խփել, կատարել 7 ասիստ։ Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը նա վարձավճարով […]
Ավելին
«Կրասնոդարը» ձեռք է բերել «Օսերի» վինգեր Գաետան Պերենին, հայտնում է «ցլերի» մամուլի ծառայությունը։ Ռուսաստանի չեմպիոնը 29-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2028 թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «Կրասնոդարը» ֆրանսիացի կիսապաշտպանի տեղափոխությար համար վճարել է 5 միլիոն եվրո։ Պերենը նախորդ մրցաշրջանում 34 խաղում 10 գոլ է խփել, 11 գոլային փոխանցում կատարել, դարձել Ֆրանսիայի Լիգա 1-ի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» հյուրընկալվելիս մրցեց Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլն Ռեդ Իմպսի» դեմ։ Հանդիպման ընթացքում դարպասի մեկ գրավում եղավ. Սերբիայի չեմպիոնը հաղթեց 1:0 հաշվով, իսկ միակ գոլը 30-րդ րոպեին խփեց Բրունո Դուարտեն։ Հյուրերը 41-րդ րոպեին հարավկորեացի պաշտպան Սոլ Յոն Վուի հեռացումից հետո հանդես են եկել 10 ֆուտբոլիստներով։ «Ցրվենա Զվեզդայի» կազմում ամբողջ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Սլովակիայի չեմպիոն «Սլովանը» Բրատիսլավայում մրցեց «Զրինսկիի» դեմ։ Տանտերերը շանս չտվեցին Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոնին` ջախջախելով 4:0 հաշվով։ Վլադիմիր Վայսի գլխավորած թիմից տպավորիչ հանդիպում անցկացրեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը գոլ խփեց ու ասիստ կատարեց` օգնելով աչքի ընկնել Մարկո Տոլիչին։ «Սլովանից» մեկական գոլ էլ խփեցին Դավիդ Ստրելեցն […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում Բրատիսլավայի «Սլովանը» սեփական դաշտում մրցում է Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիի» դեմ։ Տանտերերից 40-րդ րոպեին դարպասի գրավմամբ աչքի է ընկել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը` բացելով հաշիվը։ Բարսեղյանը նաև իր թիմի առաջին գոլն է խփել 2025/26 մրցաշրջանում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Նոան» Աբովյանի Վահանգ Թումասյանի անվան մարզահամալիրում մրցեց «Ֆերենցվարոշի» դեմ։ Լարված պայքարում հյուրերը կարողացան 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ։ «Նոան» 36-րդ րոպեին Շտեֆան Գարթենմանի ինքնագոլից հետո առաջ անցավ հաշվի մեջ։ Հունգարիայի չեմպիոնը 45-րդ րոպեին առաջին խաղակեսի վերջին գրոհով խփեց պատասխան գոլը. աչքի ընկավ Կալում Օ’Դաուդան։ 50-րդ րոպեին Հունգարիայի ազգային […]
Ավելին
Հայաստանկ ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը և կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը SofaScore-ի վարկածով ընդգրկվել են համապատասխանաբար Սերբիայի Սուպերլիգայի ու Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրի խորհրդանշական հավաքականում։ Թիկնիզյանը պաշտոնական խաղերում նորամուտն է նշել «Ցրվենա Զվեզդայի» կազմում և առաջին տուրի «Յավոր Իվանիցայի» դեմ հանդիպմանը (4:0) վիճակագրական ընկերության կողմից ստացել է 7,5 գնահատականը։ Սերբիայի չեմպիոնի նորեկը մասնակցել է ամբողջ […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում գործող չեմպիոն «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Պարի Նիժնի Նովգորոդին»։ Մրցաշրջանի առաջին գոլը խփեց ու ասիստը կատարեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան, «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը։ 25-ամյա ֆուտբոլիստը 40-րդ րոպեին տուգանայինից կատարած փոխանցումով օգնեց աչքի ընկնել Դիեգո Կոստային, իսկ 68-րդ րոպեին արդեն ինքն աչքի ընկավ։ «Կրասնոդարը» չեմպիոնության պաշտպանությունն սկսեց […]
Ավելին
Սերբիայի Սուպերլիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում «Ցրվենա Զվեզդան» Բելգրադի Ռայկո Միտիչի անվան ստադիոնում մրցեց «Յավոր Իվանիցայի» դեմ։ Տանտերերը շանս չտվեցին մրցակցին` ջախջախելով 4:0 հաշվով։ Վլադան Միլոևիչի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Միրկո Իվանիչը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ռադե Կրունիչը և Բրունո Դուարտեն։ «Ցրվենա Զվեզդայի» կազմում պաշտոնական խաղերում նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025