«Նապոլին» ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է ստորագրել բելգիացի աստղային կիսապաշտպան Կևին դե Բրույնեի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերի համաձայնագիրը մինչև 2027 թ. հուլիսի 1-ն է։ 33-ամյա Դե Բրույնեն 2015 թ. օգոստոսից հանդես էր գալիս «Մանչեսթեր Սիթիում», 422 խաղում խփել 108 գոլ, կատարել 177 ասիստ։ Նա ակումբի պատմության մեջ ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստն […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն կարիերան կշարունակի «Նապոլիում», հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Իտալիայի նորընծա չեմպիոնն աստղային ֆուտբոլիստի տեղափոխության հարցում վերջնական համաձայնություն ունի նրա հետ։ Կողմերը երկու տարվա պայմանագիր կստորագրեն, իսկ դե Բրույնեն «աձուրիի» համար բուժզննում կանցնի հունիսի 12-ին։ Նա «քաղաքաբնակների» կազմը կլքի ազատ գործակալի կարգավիճակում։ Կևին դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիում» հանդես էր գալիս […]
Ավելին
Աշխարհի 2026 թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի J խմբի չորրորդ տուրում Բելգիայի ազգային հավաքականը Բրյուսելում մրցեց Ուելսի դեմ։ Հանդիպումն անցավ անչափ հետաքրքիր, գերգոլառատ ու թրիլերային պայքարում. «կարմիր սատանաները» հաղթեցին 4:3 հաշվով։ Տանտերերը Ռոմելու Լուկակուի, Յուրի Տիլեմանսի ու Ժերեմի Դոկուի գոլերի շնորհիվ արդեն 27-րդ րոպեին երեք գնդակի առավելություն ստացան, սակայն «վիշապները» կարողացան comeback անել ու հետ […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում մրցեց «Բորնմութի» դեմ։ «Քաղաքաբնակները» հիմնականում վստահ հանդիպում անցկացրին` հաղթելով 3:1 հաշվով։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից գոլերը խփեցին Օմար Մարմուշը, Բերնարդու Սիլվան և Նիկո Գոնսալեսը։ Հյուրերից աչքի ընկավ Դենիել Ջեբինսոնը։ Մանկունիական գրանդի կազմում երկար դադարից հետո խաղադաշտ վերադարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր Ռոդրին։ Նա 2024 թ. սեպտեմբերի 22-ին […]
Ավելին
Բելգիայի ազգային հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Մաթս Սելս («Նոթինգեմ Ֆորեսթ», Անգլիա), Սենե Լամենս («Անտվերպեն»), Մարտեն Վանդեվորդտ («Լայպցիգ», Գերմանիա)։ Պաշտպաններ – Զենո Դեբաստ («Սպորտինգ Լիսաբոն», Պորտուգալիա), Արթուր Տեատե («Այնտրախտ», Գերմանիա), Մաքսիմ Դե […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» ստադիոնում մրցեց «Քրիսթալ Փելասի» դեմ։ Հյուրերը 8-րդ րոպեին Էբերեչի Էզեի և 21-րդ րոպեին Քրիս Ռիչարդսի խփած գոլերի շնորհիվ երկու գնդակի առավելություն ստացան, սակայն «քաղաքաբնակները» 5 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից դարպասի մեկական գրավմամբ աչքի ընկան Կևին դե Բրույնեն, Օմար Մարմուշը, Մատեո Կովաչիչը, Ջեյմս […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանա ակումբից, սոցցանցերում հայտնել է ֆուտբոլիստը։ Կողմերը չեն երկարաձգելու հուլիսի 1-ին ավարտվող պայմանագիրը։ Դե Բրույնեն ակումբը կլքի ազատ գործակալի կարգավիճակում։ Բելգիացի ֆուտբոլիստն անգլիական գրանդում էր 2015 թ. օգոստոսից, 413 խաղում խփել 106 գոլ, կատարել 174 ասիստ։ Նա «Սիթիի» պատմության մեջ ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստն է։ […]
Ավելին
Ամերիկյան հեղինակավոր Forbes պարբերականը ներկայացրել է 2024/25 մրցաշրջանի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներին։ Ներկայացված են ինչպես ֆուտբոլիստների ակումբների միջև գործող պայմանագրում սահմանված աշխատավարձը, այնպես էլ ոչ ֆուտբոլային գործունեությունից գոյացող եկամուտները, այդ թվում նաև` գովազդային պայմանագրերից ու իմիջային իրավունքներից։ Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք […]
Ավելին
Բրիտանական հեղինակավոր FourFourTwo պարբերականը ներկայացրել է ներկա պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին։ Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. Նշենք, որ ցանկը բաղկացած է 100 խաղացից։ Լամին Յամալը («Բարսելոնա», Իսպանիա) 12-րդն է, Ֆեդերիկա Վալվերդեն («Ռեալ», Ուրուգվայ)` 14-րդը, Ֆիլ Ֆոդենը («Մանչեսթեր Սիթի», Անգլիա)` 17-րդը, Քոուլ Պալմերը («Չելսի», Անգլիա)` 18-րդը, Ռոդրիգոն («Ռեալ», Բրազիլիա)` 23-րդը, Իլկայ Գյունդողանը («Մանչեսթեր Սիթի», Գերմանիա)` 29-րդը, […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում ընդունեց առաջնության նորեկ «Իպսվիչ Թաունին»։ Հանդիպումն անչափ անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 7-րդ րոպեին հյուրերը բացեցին հաշիվը. աչքի ընկավ Սեմի Շմոդիքսը։ Բաց թողած արագ գոլը զայրացրեց «քաղաքաբնակներին», որոնք երեք րոպեում երեք անգամ գրավեցին մրցակցի դարպասը. 12-15-րդ րոպեների ընթացքում դուբլի հեղինակ դարձավ Էրլինգ Հոլանդը, […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023