Կոնֆերենցիաների լիգայի 2-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» A խմբի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Ֆինլանդիան ներկայացնող ՀԻԿ-ի դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է 20:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք դիտել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
ՈՒԵՖԱ -ն պաշտոնապես դադարեցրել է դատական հետաքննությունը Սուպերլիգայի համահիմնադիրների` «Բարսելոնայի», «Ռեալ Մադրիդի» և «Յուվենտուսի» դեմ։ ՈՒԵՖԱ-ն ս/թ մայիսի 25-ին դատական գործընթաց սկսեց այդ ակումնների դեմ` կապված Սուպերլիգա ստեղծելու փորձերի հետ։ Այդ ակումբները կասկածվում էին ՈՒԵՖԱ-ի կանոնադրության մի շարք դրույթներ խախտելու համար և նրանց սպառնում էր եվրագավաթային մրցաշարերի մասնակցությունից զրկում։ Այդ գործընթացն սկսելուց 3 ամիս անց […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի Instagram-ի պաշտոնական էջը հրապարակել է Երևանի և Արարատ լեռան համայնապատկերը և գրել հետևյալը. «Անվանե՛ք քաղաքը 🧐»։ Բացի դրանից, ԿԼ-ի Twitter-ի պաշտոնական էջը լուսանկար է հրապարակել նաև Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտից` հարցնելով, թե ո՞ր ակումբն է այստեղ խաղում։ Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի 2-րդ տուրի շրջանակում «Ալաշկերը» սեպտեմբերի 30-ին Երևանում կմրցի Ֆինլանդիան ներկայացնող […]
Ավելին
Սեպտեմբերի 30-ին Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի ֆինլանդական ՀԻԿ-ի դեմ։ Ինչպես տեղեկացնում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը, այդ հանդիպման տոմսերն արդեն հանվել են վաճառքի tickets.ffa.am կայքում։ Տոմսերն ունենալու են հետևյալ արժեքները. Հարավային և Հյուսիսային տրիբունաներ – 1000 դրամ Արևելյան տրիբունա – 3000 դրամ Արևմտյան տրիբունա – […]
Ավելին
Սեպտեմբերի 14-16-ը կայացան Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի հանդիպումները։ Այժմ խումբ առ խումբ ներկայացնենք գրանցված արդյունքները։ A Խումբ «Մաքքաբի Թել Ավիվ» 4:1 «Ալաշկերտ» ՀԻԿ 0:2 ԼԱՍԿ B Խումբ «Անորտոսիս» 0:2 «Պարտիզան Բելգրադ» «Ֆլորա» 0:1 «Գենտ» C խումբ «Ռոմա» 5:1 ԲԿՄԱ Սոֆիա «Բուդե/Գլիմտ» 3:1 «Զարիա» D խումբ «Յաբլոնեց» 1:0 «Կլուժ» «Ռանդերս» 2:2 «ԱԶ Ալկմար» E […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Ռոման» C խմբի շրջանակում «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց Սոֆիայի ԲԿՄԱ-ի դեմ։ հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ 10-րդ րոպեին բուլարական ակումբը Գրեհեմ Քերիի խփած գոլի շնորհիվ բացեց խաղի հաշիվը։ Բաց թողած գոլից հետո «գայլերն» արագ ուշքի եկան և նախքան ընդմիջման գնալը ոչ միայն հավասարեցրին, այլև առաջ անցան հաշվի մեջ։ […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի առաջին տուրում ավստրիական ԼԱՍԿ-ն A խմբի շրջանակում Հելսինկիում հյուրընկալվելիս մրցեց ՀԻԿ-ի դեմ։ Հանդիպման մեծ մասում ԼԱՍԿ-ն ուներ խաղային առավելություն և հաղթեց 2:0 հաշվով։ Ավստրիական ակումբի կազմից խաղակեսերից յուրաքանչյուրում մեկական անգամ աչքի ընկան Դարիո Մարեսիչն ու Քրիստոֆ Մոնշայնը։ A խմբում կայացել է ևս մեկ հանդիպում. «Մաքքաբի Թել Ավիվ» 4:1 «Ալաշկերտ» Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Ալաշկերտը» A խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Մաքքաբի Թել Ավիվի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ «Ալաշկերտի» համար Կոնֆերենցիաների լիգայում մեկնարկը հաջող չստացվեց և, ցավոք, մեր ակումբը պարտվեց 1:4 հաշվով։ Առաջին կեսից հետո «Բլումֆիլդ» մարզադաշտի լուսատախտակին վառվում էր 3:1 հաշիվը` հօգուդ «Մաքքաբիի»։ Հաշիվը բացվեց արդեն 13-րդ րոպեին. իսրայելական ակումբին առաջ մղեց […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի շրջանակում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս մրցում է «Մաքքաբի Թել Ավիվի» դեմ։ Առաջին կեսը գոլառատ ստացվեց, սակայն, ցավոք, կողմերն ընդմիջման գնացին իսրայելական ակումբի առավելությամբ` 3:1 հաշվով։ Հաշիվը բացվեց արդեն 13-րդ րոպեին. «Մաքքաբիին» առաջ մղեց Ստիպե Պերիցան։ Շատ չանցած` 17-րդ րոպեին, «Ալաշկերտը» նետվեց հակագրոհի, ինչի արդյունքում Ժոզե Էմբալոն հավասարեցրեց հաշիվը։ Պորտուգալացի հարձակվողն եվրագավաթային […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի շրջանակում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս մրցում է «Մաքքաբի Թել Ավիվի» դեմ։ Հանդիպման 17-րդ րոպեին «Ալաշկերտի» կազմից աչքի ընկավ Ժոզե Էմբալոն` հաշիվը դարձնելով 1:1։ Պորտուգալացի հարձակվողն եվրագավաթային մրցաշարերի խմբային փուլերում խփեց հայկական ակումբների առաջին գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 33 34 35 36 37 39

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023