Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ավանի ակադեմիայի ստադիոնում մրցեց ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» դեմ։ Համառ պայքարում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 0:0 հաշիվը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին` Երևանի ժամանակով 21:00-ից սկսած։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցեց հունգարական «Դյորի» դեմ։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը վստահ հանդիպում անցկացրեց և հաղթեց 2:1 հաշվով։ «Նռնագույններից» աչքի ընկան Մարիուս Նուբիսին և Դանիլ Կուլիկովը, իսկ «Փյունիկի» պաշտպան Ալեքսանդր Միլկովիչն անմեղ իրավիճակում գնդակն ուղարկեց սեփական դարպասը` գրանցելով ինքնագոլ։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցում է հունգարական «Դյորի» դեմ։ Առաջին խաղակեսից հետո «նռնագույնները» 22-րդ րոպեին 11-մետրանոցից Մարիուս Նուբիսիի խփած գոլի շնորհիվ հաղթում են 1:0 հաշվով։ «Արարատ-Արմենիան» էլ Ավանի ակադեմիայի մարզադաշտում մրցում է ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» դեմ։ Առաջին խաղակեսում կողմերը գոլերը չեն խփել։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ավանի ակադեմիայի մարզադաշտում կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով. Այդ հանդիպմանը զուգահեռ «Փյունիկը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կմրցի հունգարական «Դյորի»։ Այդ հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ կարող […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը։ «Փյունիկը» որակավորման երկրորդ փուլում հունգարական «Դյորի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի ԱԻԿ (Շվեդիա) – «Փայդե» (Էստոնիա) դիմակայության հաղթողի դեմ։ «Արարատ-Արմենիան» էլ ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժին» պայքարից դուրս թողնելու դեպքում կհանդիպի «Ակտոբե» (Ղազախստան) – «Սպարտա Պրահա» (Չեխիա) զույգի հաղթողին։ Որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 24-ին, իսկ պատասխան […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Փյունիկ» – «Դյոր» դիմակայության առաջին հանդիպման մրցավարական անձնակազմը։ Գլխավոր մրցավար – Յասմին Սուբոտիչ։ Եզրային մրցավարներ – Թոմ Հանսեն, Արմին Կեհոնյիչ։ Չորրորդ պաշտոնյա – Ռիկարդո Մորայիշ։ Բոլոր մրցավարները Լյուքսեմբուրգից են։ Յասմին Սուբոտիչը վերջերս սպասարկել է Չեռնոգորիա – Հայաստան (2:2) ընկերական հանդիպումը։ «Փյունիկ» – «Դյոր» հանդիպումը կկայանա […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում ֆիննական ՀԻԿ-ը Հելսինկիի «Բոլտ Արենա» ստադիոնում մրցեց Ֆարերյան կղզիները ներկայացնող «Ռունավիկի» դեմ։ Դիմակայության առաջին խաղում «Ռունավիկը» 4:0 հաշվով սենսացիոն հաղթանակ էր տարել։ Պատասխան խաղում «Ռունավիկը» 15-րդ րոպեին Ֆաբիան Նեսը մնաց 10 հոգով։ Տանտերերն ստանալով քանակական առավելություն` սկսեցին հետ բերել առաջին խաղում բաց թողած գոլերի կորուստը։ Միկա Նուտինենի գլխավորած […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Փյունիկը» կմրցի հունգարական «Դյորի» հետ։ Դիմակայության առաջին խաղը կկայանա հուլիսի 24-ին Երևանում, իսկ պատասխան հանդիպումը` հուլիսի 31-ին Հունգարիայում։ Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը որակավորման առաջին փուլում պայքարից դուրս թողեց Սան Մարինոն ներկայացնող «Տրե Ֆիորիին»։ Դիմակայության առաջին խաղում 0:1 հաշվով սենսացիոն պարտությունից հետո պատասխան մրցավեճում հայկական թիմը Երևանում 5:0 հաշվով […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ուրարտուն» Հունգարիայում մրցեց բելառուսական «Նեմանի» դեմ։ Դիմակայության առաջին խաղում «Ուրարտուն» պարտվել էր 1:2 հաշվով։ Պատասխան խաղում էլ Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը դժգույն հանդիպում անցկացրեց և կրկին պարտվեց` 0:4։ Բելառուսական ակումբից աչքի ընկան Պավել Սավիցկին, Անտոն Սուչկովը, Սերգեյ Պուշնյակովն ու Մաքսիմ Կրիվցովը։ Այսպիսով, «Ուրարտուն» ընդհանուր դիմակայությունում պարտվեց 1:6 հաշվով` […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցեց Սան Մարինոն ներկայացնող «Տրե Ֆիորիի» դեմ։ Դիմակայության առաջին խաղում «Տրե Ֆիորին» 1:0 հաշվով սենսացիոն հաղթանակ էր տարել։ Պատասխան խաղում «Փյունիկը» comeback արեց ու ջախջախիչ հաղթանակ տարավ 5:0 հաշվով։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Յուսուֆ Օտուբանջոն, մեկական գոլ էլ խփեցին […]
Ավելին
1 2 3 4 5 50

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023