«Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «արքայական» ակումբը գրեթե ավարտին է հասցրել անգլիացի ֆուտբոլիստի գործարքը։ Աղբյուրի փոխանցմամբ` 19-ամյա ֆուտբոլիստը որոշել է համալրել «սերուցքայինների» շարքերը, որի մասին տեղյակ են նաև «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը», որոնք նույնպես հետաքրքրված էին նրա ծառայություններով։ Վերոնշյալ ակումբները, իմանալով Բելինգհեմի որոշման մասին, […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Ֆուլհեմին»։ «Քաղաքաբնակների» կազմից հերթական գոլը խփեց Էրլինգ Հոլանդը` 3-րդ րոպեին բացելով հաշիվը։ Նորվեգացի հարձակվողը Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում խփել է արդեն 34 գոլ` կրկնելով Էնդի Քոուլի (1993/94 մրցաշրջան, «Նյուքասլ») և Ալան Շիրերի (1994/95, «Բլեքբեռն») անհավանական ռեկորդը։ Քոուլն ու Շիրերը դեռևս միակ ֆուտբոլիստներն էին, ովքեր […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում մրցեց «Տոտենհեմի» դեմ։ Մերսիսայդյան ակումբը պարզապես շոկային մեկնարկ էր պատրաստել «խցանների» համար և արդեն 15-րդ րոպեի դրությամբ հաղթում էր 3:0 հաշվով։ Յուրգեն Կլոպի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Կյորտիս Ջոնսը, Լուիս Դիաշն ու Մոհամեդ Սալահը։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում լոնդոնյան ակումբը չընկճվեց նման սառը ցնցուղից և […]
Ավելին
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլներն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով հեռանալու է ակումբից։ Կողմերի միջև պայմանագիրը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին, որը կողմերը չեն երկարաձգելու։ Ինչպես տեղեկացնում է The Athletic-ի լրագրող Դավիդ Օրնշտայնը, 37-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Բրայթոնը»։ «Ճայերը» վետերան ֆուտբոլիստի հետ ակտիվ բանակցություններ են վարում և շատ մոտ են համաձայնության հասնելուն։ […]
Ավելին
«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտին դառնալու է ազատ գործակալ, ցանկացել է կարիերան շարունակել «Բարսելոնայի» կազմում։ Ինչպես հայտնում է Marca-ն, 31-ամյա ֆուտբոլիստն իր ծառայություններն առաջարկել է «Բարսելոնային», սակայն մերժում է ստացել։ Բանն այն է, որ «բլաուգրանան», առաջին հերթին, չի կարող բավարարել բրազիլացի հարձակվողի ֆինանսական պահանջները։ Երկրորդ, կատալոնական ակումբը մտադիր չէ հարձակվող ձեռք բերել։ […]
Ավելին
«Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելան, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է 90min-ն, իտալացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն։ Նշվում է, որ 26-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու համար փարիզյան ակումբը պատրաստ է գործարքում ներառել Լեանդրո Պարեդեսին, ով ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով անցկացնում է «Յուվենտուսի» կազմում։ Ինքը` Բարելան, պատրաստ է դիտարկել «Պարի Սեն-Ժերմեն» տեղափոխվելու տարբերակը, եթե փարիզյան […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Լիդսի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ մերսիսայդյան ակումբը պարզապես հիանալի հանդիպում անցկացրեց և մրցակցին ջախջախեց 6:1 հաշվով։ Յուրգեն Կլոպի թիմից դուբլի հեղինակ դարձան Մոհամեդ Սալահն ու Դիոգու Ժոտան, մեկական անգամ էլ աչքի ընկավ Կոդի Գակպոն ու Դարվին Նունյեսը։ «Լիդսի» միակ գոլը խփեց Լուիս Սինիստերան։ Այս հաղթանակից հետո […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Արսենալի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը. «Այս խաղն ընթացիկ մրցաշրջանին բնորոշ էր պատմություն էր մեզ համար։ Խաղը բավական «բաց» էր, ինչից էլ մրցակիցն օգտվեց և առաջին երկու պահերը վերածեց դարպասի գրավման, սակայն մենք ճիշտ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 30-րե տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, որտեղ «Լիվերպուլը» մրցեց ընթացիկ խաղարկության առաջատար «Արսենալի» դեմ։ «Զինագործները» պարզապես հիանալի սկսեցին հանդիպումն ու արդեն 28-րդ րոպեի դրությամբ հաղթում էին 2:0 հաշվով։ Խաղի հաշիվը նախ 8-րդ րոպեին բացեց Գաբրիել Մարտինելին, ապա այն 28-րդ րոպեին կրկնապատկեց Գաբի Ժեզուսը։ Նախքան ընդմիջում Յուրգեն Կլոպի թիմը մեկ գնդակ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրից հետաձգված խաղում «Չելսին» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզաշտում մրցեց «Լիվերպուլի» դեմ։ Չնայած հանդիպման մեծ մասում «ազնվականներն» ունեին խաղային լուրջ առավելություն, միևնույն է, լոնդոնյան ակումբը չկարողացավ հաղթանակ կորզել. գրանցվեց 0:0 հաշիվը։ Նշենք, որ հանդիպման ընթացքում VAR համակարգը երկու անգամ չեղարկեց «Չելսիի» ֆուտբոլիստների` Ռիս Ջեյմսի և Կայ Հավերցի խփած գոլերը։ Այս ոչ-ոքիից հետո […]
Ավելին
1 14 15 16 17 18 111

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023