Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրում կայացած «Ռեալ Մադրիդ» – «Ալմերիա» (3:2) հանդիպման շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Ինչպես տեղեկացնում է Cadena SER-ը, Իսպանիայի մրցավարների տեխնիկական կոմիտեն` CTA-ը, կարծում է, որ այդ հանդիպման VAR համակարգի պատասխանատու Ալեխանդրո Էրնանդես Էրնանդեսը վիճահարույց երեք դրվագներից երկուսում սխալ որոշում է կայացրել։ Աղբյուրի փոխանցմամբ` խոսքը «արքայական» ակումբի օգտին նշանակված 11-մետրանոցի և Վինիսիուսի […]
Ավելին
«Բարսելոնան» շարունակում է ֆինանսական խնդիրներ ունենալ։ Ինչպես տեղեկացնում է As-ը, «բլաուգրանան» բավարար ֆինանսական միջոցներ չունի` մրցաշրջանի ընթացքում մարզչական փոփոխություն կատարելու համար։ Աղբյուրի փոխանցմամբ` ֆինանսական խնդիրները կարող են ազդել Խավիի ապագայի վրա, ում կատալոնական ակումբը ներկա պահին չի կարող հեռացնել զբաղեցրած պաշտոնից և միանգամից նշանակել նոր մարզիչ։ Նշվում է, որ 44-ամյա մասնագետի պաշտոնանկությունը միայն հնարավոր է […]
Ավելին
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է իսպանական Լա լիգայի 21-րդ տուրում կայացած «Ռեալ Մադրիդ» – «Ալմերիա» (3:2) հանդիպման մրցավարության մասին. «Այն, ինչ տեղի ունեցավ «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում, խայտառակություն էր։ Կարծում եմ` մրցավարական կորպուսը պետք է արձագանքի մրցավարների վրա ճնշում գործադրելու դեպքերին, որոնք տեղի են ունենում ողջ մրցաշրջանի ընթացքում։ Պատասխան չտալով՝ նրանք մեզ ստիպում են անհանգստանալ, […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրում առաջնության հետնապահ «Ալմերիան» հյուրընկալվելիս 2:3 հաշվով պարտվեց «Ռեալ Մադրիդին»։ Հանդիպումից հետո «Ալմերիայի» կիսապաշտպան Էդգար Գոնսալեսը դժգոհել է գլխավոր մրցավար Ֆրանսիսկո Մայեսոյի կայացրած որոշումներից. «Երբ ամենը տեսնում ես էկրանին, իսկ գլխավոր մրցավարն այլ որոշում ունի, հայտնվում ես անօգնական իրավիճակում։ Կանգնած լինելով մրցավարի թիկունքում` ամեն ինչ պարզ տեսնում ես, իսկ նա լրիվ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4:2 հաշվով համառ պայքարում հաղթեց «Բետիսին»։ «Բլաուգրանայի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Ռոբերտ Լևանդովսկին, ով փոխարինվեց 63-րդ րոպեին։ Լեհ հարձակվողն անդալուսական ակումբի դեմ խաղում աչքի ընկավ միայն տխուր վիճակագրությամբ։ 35-ամյա ֆուտբոլիստը «Բետիսի» դեմ խաղում չի կատարել ոչ մի հարված, ոչ մի անգամ չի դիմել դրիբլինգի, գնդակին հպվել է ընդամենը […]
Ավելին
Իսնականա Լա լիգայի 21-րդ տուրում «Ժիրոնան» սեփական հարկի տակ մրցեց «Սևիլիայի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ կատալոնական ակումբը հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց և մրցակցին ջախջախեց 5:1 հաշվով։ Միչելի թիմից փայլեց Արտյոմ Դովբիկը, ով 13-19-րդ րոպեների ընթացքում երեք անգամ գրավեց Մարկո Դմիտրովիչի պաշտպանած դարպասը` դառնալով հեթ-տրիկի հեղինակ։ Ուկրաինացի հարձակվողը Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում խփել է արդեն […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Սևիլիայի «Բենիտո Վիլյամարին» մարզադաշտում, որտեղ «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Սևիլիայի» դեմ։ «Բլաուգրանայի» համար հանդիպումը բավական լավ ընթացք էր ստացել, և Խավիի թիմը Ֆերրան Տորեսի դուբլի շնորհիվ 48-րդ րոպեի դրությամբ հաղթում էր 2:0 հաշվով։ Այդուհանդերձ, տանտերերն իրենց մեջ ուժ գտան և շատ արագ ոչ միայն կրճատեցին, այլև հավասարեցրին հաշիվը։ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Ալմերիայի» դեմ։ Հանդիպումը, պարզապես, շոկային մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 37-րդ վայրկյանին հյուրերը Լարժի Ռամազանիի ջանքերով բացեցին հաշիվը։ Առաջին խաղակեսում «արքայական» ակումբն այդպես էլ ուշքի չեկավ նման մեկնարկից և ոչ մի գոլային պահ չստեղծեց Լուիշ Մաշիմիանուի պաշտպանած դարպասի ուղղությամբ։ Դեռ ավելին` […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրում «Ալմերիան» հյուրընկալվելիս մրցում է «Ռեալ Մադրիդի» դեմ։ Հանդիպման 43-րդ րոպեին հյուրերի կիսապաշտպան Էդգար Գոնսալեսը հեռահար հարվածով դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ` լուսատախտակին վառելով 2:0 հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրում առաջնության հետնապահ «Ալմերիան» հյուրընկալվելիս մրցում է «Ռեալ Մադրիդի» դեմ։ Հանդիպումը շոկային մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 37-րդ վայրկյանին հյուրերը Լարժի Ռամազանիի գոլի շնորհիվ բացեցին հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023