Իսպանական Լա լիգայի նորընծա չեմպիոն Մադրիդի «Ռեալը» 35-րդ տուրում հյուրընկալվելիս մրցեց հետնապահներից «Գրանադայի» դեմ։ «Արքայական» ակումբը հերթական հիասքանչ խաղով մրցակցին ջախջախեց 4:0 հաշվով։ Կառլո Անչելոտիի թիմից դուբլի հեղինակ դարձավ Բրահիմ Դիասը, մեկական գոլ էլ խփեցին Ֆրան Գարիսան ու Արդա Գյուլերը։ Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 90 միավոր և շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» տանը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ և կրկնեց ակումբային ռեկորդը։ Լրագրող Պեդրո Մարտինը գրում է, ընթացիկ մրցաշրջանում «արքայական» ակումբն արդեն 12-րդ կամային հաղթանակն է տարել, ինչը 2016/17 մրցաշրջանից հետո «Ռեալի» լավագույն ցուցանիշն է։ 2023/24 մրցաշրջանը «Ռեալը» 7 կամային հաղթանակ տարել է Լա լիգայում, 4 հաղթանակ` […]
Ավելին
Մադրիդի «Ռեալին» իսպանական Լա լիգայի չեմպիոնական գավաթը կհանձնվի 36-րդ տուրում «Ալավեսի» դեմ տնային խաղից հետո։ Marca-ն գրում է, որ անցնող օրերին Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան գավաթը հանձնելու հետ կապված երեք անգամ փոխել է որոշումը։ Նախապես որոշված էր, որ «արքայական» ակումբը գավաթը պետք է ստանա 35-րդ տուրում «Գրանադայի» դեմ արտագնա խաղից հետո։ «Ռեալի» ղեկավարներին դուր չէր եկել […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրում «Ժիրոնան» տնային խաղում 4:2 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։ Միչելի թիմն այս հաղթանակից հետո վաստակեց 74 միավոր և բարձրացավ երկրորդ հորիզոնական։ Կատալոնական ակումբն առաջնության ավարտից 4 տուր առաջ նվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ «Ժիրոնան» պատմության մեջ առաջին անգամ է հանդես գալու ակումբային ամենահեղինակավոր մրցաշարին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրում «Ժիրոնան» կատալոնական դերբիում 4:2 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։ OptaJose-ն գրում է` «Ժիրոնան» միայն 6-րդ ակումբն է, որը մեկ մրցաշրջանում երկու անգամ չորս գոլ է խփում «Բարսելոնային»։ Նախկինում նման ցուցանիշ գրանցել են Մադրիդի «Ռեալը» (1929/30), «Էսպանյոլը» (1929/30), Մադրիդի «Ատլետիկոն» (1940/41), «Վալենսիան» (1941/42) և «Սալամանկան» (1997/98)։ Հիշեցնենք, որ «Ժիրոնան» մրցաշրջանի առաջին հատվածում «Բարսելոնային» […]
Ավելին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին խոսել է Լա լիգայի 34-րդ տուրում արտագնա խաղում «Ժիրոնայից» կրած պարտության (2:4) մասին. «Լուսատախտակի վրա չի արտացոլվում մեր առավելությունը մրցակիցների նկատմամբ։ Մենք «Ժիրոնայի» ու «Ռեալի» դեմ վերահսկում էինք երկու խաղ, սակայն բաց թողեցինք հաղթանակը։ Ցավոք, բազմիցս նման խնդիրների եմ բախվել այս ակումբում։ Պետք է շարունակենք աշխատել ու առաջ շարժվել։ «Ժիրոնայի» դեմ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում 2:4 հաշվով պարտվեց «Ժիրոնային»։ Այդ հանդիպումից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորող Մադրիդի «Ռեալը» անհասանելի դարձավ բոլոր մրցակիցների համար և առաջնության ավարտից 4 տուր առաջ 36-րդ անգամ դարձավ Լա լիգայի չեմպիոն։ Նշենք, որ «արքայական» ակումբն ունի 87, երկրորդ տեղը զբաղեցնող «Ժիրոնան»` 74, իսկ լավագույն եռյակը եզրափակող «Բարսելոնան»` 73 միավոր։ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրում «Ժիրոնան» տնային խաղում ընդունեց «Բարսելոնային»։ Հանդիպումն անցավ անչափ համառ, հետաքրքիր և գոլառատ պայքարում, որն ավարտվեց «Ժիրոնայի» հաղթանակով` 4:2 հաշվով։ «Բարսելոնան» հանդիպման ընթացքում հաղթում էր նախ 1:0, ապա` 2:1, սակայն Միչելի թիմը երկրորդ կեսում, պարզապես, տպավորիչ ֆուտբոլ ցույց տվեց և կամային հաղթանակ տարավ։ Տանտերերի կազմից դուբլի հեղինակ դարձավ Քրիստիան Պորտուգեզը, մեկական […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում մրցեց «Կադիսի» դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո Կառլո Անչելոտիի թիմը երկրորդ 45 րոպեների ընթացքում երեք անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։ «Արքայական» ակումբի կազմից գոլերը խփեցին Բրահիմ Դիասը, Ջուդ Բելինգհեմն ու Խոսելուն։ Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 87 միավոր և շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրում «Բարսելոնան» «Մոնժուիկ» մարզադաշտում մրցեց «Վալենսիայի» դեմ։ Հանդիպումն անցավ անչափ հետաքրքիր և թրիլերային պայքարում, որն ավարտվեց «բլաուգրանայի» հաղթանակով` 4:2 հաշվով։ Առաջին խաղակեսում կատալոնական ակումբին առաջ մղեց Ֆերմին Լոպեսը, սակայն «չղջիկները» Ուգո Դուրոյի ու Պեպելուի գոլերի շնորհիվ ընդմիջման գնացին հաղթողի դերում։ Նախքան ընդմիջում հյուրերը մնացին 10 ֆուտբոլիստներով. սեփական տուգանային հրապարակից դուրս ձեռքով […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023