Իսպանական Լա լիգան ներկայացնող «Ռայո Վալեկանոն» պայմանագիր է կնքել ազատ գործակալի կարգավիճակում գտնվող անվանի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի համաձայնագիրը նախատեսված է մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Կոլումբացի ֆուտբոլիստն առավել հայտնի է Մադրիդի «Ռեալում» և Մյունխենի «Բավարիայում» ունեցած մրցեշույթների շնորհիվ։ Նա ժամանակին հանդես է եկել նաև արգենտինական «Բանֆիլդում», պորտուգալական «Պորտուում», […]
Ավելին
«Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լենգլեն տեղափոխվել է Մադրիդի «Աթլետիկո»։ Մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը գրում է, որ մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը վարձակալել է ֆրանսիացի ֆուտբոլիստին։ «Բլաուգրանայի» պաշտոնական կայքը հայտնում է, որ «Ատլետիկոն» չի ունենալու 29-ամյա պաշտպանի տրանսֆերը գնելու իրավունք։ Կլեման Լենգլեն «Բարսելոնա» է տեղափոխվել 2018 թ. ամռանը, որի կազմում 160 խաղում խփել է 7 գոլ, կատարել 3 […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի եւկրորդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Մադրիդում, որտեղ «Ատլետիկոն» մրցեց «Ժիրոնայի» դեմ։ Տանտերերը վստահ հանդիպում անցկացրին և հաղթեցին 3:0 հաշվով։ «Հնդկացիներից» գոլերը խփեցին Անտուան Գրիզմանը, Մարկոս Լյորենտեն ու Կոկեն։ Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը վաստակեց 4 միավոր և երրորդն է մրցաշարային աղյուսակում։ «Ժիրոնան» 18-րդն է` 1 միավորով։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանական Լա լիգայի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» 3:0 հաշվով հաղթեց առաջնության նորեկ «Վալյադոլիդին»։ «Արքայական» ակումբի կազմից պաշտոնական խաղերում նորամուտը նշեց թիմի նորեկ, 18-ամյա բրազիլացի հարձակվող Էնդրիկը և 90+6-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասն ու առաջին գոլը խփեց «Ռեալում»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանական Լա լիգայի երկրորդ տուրում «Բարսելոնան» տնային խաղում մրցեց Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ։ Բարդ խաղում կատալոնական ակումբը կարողացավ հաղթել 2:1 հաշվով։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից գոլերը խփեցին Լամին Յամալն ու Ռոբերտ Լևանդովսկին, հյուրերից աչքի ընկավ Օյան Սանսեթը։ «Բլաուգրանան» երկրորդ հաղթանակը տարավ և 6 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։ «Ատլետիկը» ունի 1 միավորով և 15-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Մադրիդի «Ատլետիկոյի» վինգեր Ժոաու Ֆելիքսը կարիերան կշարունակի Լոնդոնի «Չելսիում»։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության։ 24-ամյա ֆուտբոլիստն այսօր` օգոստոսի 20-ին, կմեկնի Լոնդոն, որտեղ բուժզննում կանցնի և «ազնվականների» հետ մինչև 2030 թ. հունիսի 30-ը կստորագրի պայմանագիր։ Այն ունենալու է ևս մեկ տարով երկարաձվելու հնարավորություն։ Այդ գործարքի շրջանակում «Ատլետիկո» կտեղափոխվի […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս մրցեց «Մալյորկայի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ անակնկալ արդյունք գրանցվեց. «արքայական» ակումբը չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը։ Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։ 13-րդ րոպեին Կառլո Անչելոտիի թիմին առաջ մղեց Ռոդրիգոն, իսկ «Մալյորկայի» կազմից 53-րդ րոպեից աչքի ընկավ Վեդատ Մուրիքին։ Այպսիսով, ակումբները նոր մրցաշրջանում վաստակեցին առաջին միավորը։
Ավելին
Իսպանական Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս մրցում է «Մալյորկայի» դեմ։ 13-րդ րոպեին «արքայական» ակումբի հախուռն գրոհը հիասքանչ հարվածով եզրափակեց բրազիլացի վինգեր Ռոդրիգոն ու բացոց հաշիվը։ Այդ դրվագում 23-ամյա ֆուտբոլիստին կրունկով գոլային փոխանցում կատարեց նրա հայրենակից Վինիսիուսը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանական Լա լիգայի առաջին տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթեց «Վալենսիային»։ «Բլաուգրանայի» մեկնարկային կազմում էր նաև 17-ամյա վինգեր Լամին Յամալը, որը երկրորդ խաղակեսում դրվագներից մեկում ֆանտաստիկ կերպով կատարեց «Զիդանի հնարքը»։ Այդ խաղում ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականի եզրային հարձակվողը նաև գոլային փոխանցում է կատարել ու օգնել աչքի ընկնել Ռոբերտ Լևանդովսկիին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանական Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի առաջին տուրում «Բարսելոնան» «Մեստալիա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Վալենսիայի» դեմ։ Համառ պայքարում անցած խաղում «բլաուգրանան» կարողացավ 2:1 հաշվով կամային հաղթանակ տանել։ Կատալոնական ակումբից դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին, իսկ տանտերերից հաշիվը բացել էր Ուգո Դուրոն։ Այսպիսով, «Բարսելոնան» նոր գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի օրոք առաջին պաշտոնական խաղում հաղթանակ տարավ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023