Այսօր` մայիսի 11-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած` Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կկայանա Իտալիայի գավաթի 2021/22 խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ կմրցեն «Յուվենտուսն» ու «Ինտերը»։ Նշենք, որ երկու ակումբներն էլ պայքարն սկսել են մրցաշարի 1/8 եզրափակիչից։ «Յուվենտուսը» ճանապարհին պայքարից դուրս է թողել «Սամպդորիային» (4:1), «Սասուոլոյին» (2:1) և «Ֆիորենտինային» (ընդ.` 3:0), իսկ «Ինտերը»` «Էմպոլիին» (3:2), «Ռոմային» (2:0) […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 36-րդ տուրի շրջանակում «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Վերոնայի» դեմ։ Հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին «ռոսոներիները», ովքեր արդեն 16-րդ րոպեին Սանդրո Տոնալիի ջանքերով բացեցին խաղի հաշիվը, սակայն գլխավոր մրցավար Դանիելե Դովերին, դիտելով դրվագի տեսակրկնապատկերը, խաղից դուրս իրավիաճի պատճառով չարձանագրեց դարպասի գրավումը։ Չարձանագրված գոլից հետո էլ Ստեֆանո Պիոլիի թիմը շարունակում էր վերահսկել հանդիպման ընթացքը, սակայն 38-րդ […]
Ավելին
Իտալական Ա սերայի 36-րդ տուրի մեկնարկային խաղում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Էմպոլիի» դեմ։ Հանդիպումը բավական անհաջող մեկնարկեց միլանյան ակումբի համար, քանի որ արդեն 28-րդ րոպեի դրությամբ «Էմպոլին» հաղթում էր 2:0 հաշվով։ Նախ 5-րդ րոպեին հաշիվը բացեց Անդրեա Պինամոնտին, ապա 28-րդ րոպեին աչքի ընկաց Քրիստիան Ասլանին։ Այդուհանդերձ, նախքան ընդմիջման գնալը Սիմոնե Ինձզագիի թիմը կարողացավ ոչ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 35-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Ուդինեզեի» դեմ։ «Ներաձուրիներն» առաջին խաղակեսում երկու գնդակի առավելություն ստացան. 12-րդ րոպեին աչքի ընկավ Իվան Պերիշիչը, իսկ 39-րդ րոպեին` Լաուտարո Մարտինեսը։ Երկրորդ խաղակեսում տանտերերը կարողացան միայն կրճատել հաշվի տարբերությունը. 72-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Իգնասիո Պուզետոն։ Ավելին անել Ուդինեն ներկայացնող ակումբին չհաջողվեց. «Ինտերը» հաղթեց 2:1 հաշվով։ Այս հաղթանակից […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 35-րդ տուրի շրջանակում «Միլանը» սեփական հարկի տակ մրցեց «Ֆիորենտինայի» դեմ։ Բավական լարված ու համառ պայքար ձևավորվեց, որի ընթացքում վճռորոշ դարձավ «ռոսոներիների» հարձակվող Ռաֆայել Լեաուի` 82-րդ րոպեին խփած գոլը։ Այսպիսով, «Միլանը» հաղթեց 1:0 հաշվով, ինչից հետո վաստակեց 77 միավոր և շարունակում է գլխավորել Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։ Ստեֆանո Պիոլիի թիմն առաջնության ավարտից 3 […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 20-րդ տուրից հետաձգված խաղում «Ինտերը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Բոլոնիային»։ Հանդիպման 81-րդ րոպեին «Ինտերի» դարպասապահ Անդրեյ Ռադուն չկարողացավ կասեցնել Իվան Պերիշիչի կատարած հետ փոխանցումը, ինչից հետո «Բոլոնիայի» դարպասապահ Նիկոլա Սանսոնեն գրավեց դատարկ դարպասը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալական Ա սերիայի շրջանակում կայացավ 20-րդ տուրից հետաձգված «Բոլոնիա» – «Ինտերը»։ Կարելի է ասել, որ «ներաձուրիները» հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելության պայմաններում, քանի որ արդեն 3-րդ րոպեին Իվան Պերիշիչը հեռահար հարվածով բացեց խաղի հաշիվն ու դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ։ «Ինտերի» ֆուտբոլիստների ուրախությունը երկար չտևեց. խաղակեսի միջնամասում` 28-րդ րոպեին, տաներերը Մարկո Արնաուտովիչի ջանքերով խփեցին պատասխան գնդակը։ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի շրջանակում «Ինտերը» 20-րդ տուրից հետաձգված խաղում մրցում է «Բոլոնիայի» դեմ։ Հանդիպման 3-րդ րոպեին «ներաձուրիների» լատերալ Իվան Պերիշիչն անհատական անցումից հետո հեռահար հարվածով դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ ու բացեց հաշիվն` առաջ մղելով միլանյան ակումբին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Լուիս Սուարեսն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա ակումբից։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, «հնդկացիների» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմենոն կողմնորոշվել է ուրուգվայցի հարձակցողի փոխարինողի հարցում։ Աղբյուրի փոխանցմամբ` խոսքը «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի մասին է խոսքը, ում ծառայություններով անձամբ հետաքրքրված է Սիմեոնեն։ Նշվում է, որ Սուարեսի ու «Ատլետիկոյի» միջև պայմանագիրն ավարտվում […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 34-րդ տուրի շրջանակում «Միլանը» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Լացիոյի» դեմ։ Կարելի է ասել` հռոմեական ակումբը հանդիպումն սկսեց մեկ գնդակի առավելության պայմաններում, քանի որ արդեն 4-րդ րոպեին Չիրո Իմոբիլեն առաջ մղեց «արծիվներին»։ Նշենք, որ Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա հարձակվողը խփեց իր 26-րդ գոլն ու շարունակում է գլխավորել լավագույն ռմբարկուների ցուցակը։ Հանդիպման […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023