«Բորուսիա Մյոնխենգլադբախի» հարձակվող Մարկուս Թյուրամն ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի «Ինտեր»։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։ Ֆրանսիացի հարձակվողը «ներաձուրիների» հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2028 թ. հունիսի 30-ը։ 25-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կլինի 6-6,5 մլն եվրո։ Նշվում է, որ Թյուրամի հետ պայմանագիր […]
Ավելին
«Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանան, հնարավոր է, ընթացիկ ամառային պատուհանի ժամանակ փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Get Italian Football News-ը, կամերունցի դարպասապահին իր շարքերում ցանկանում է տեսնել «Մանչեսթեր Յունայթեդը»։ Աղբյուրի փոխանցմամբ` «կարմիր սատանաները» մտադիր են ձեռք բերել այնպիսի դարպասապահի, ով կկարողանա արժանի մրցակցություն առաջարկել Դավիդ դե Խեային։ Նշվում է, որ հունիսի 23-ին մանկունյական ակումբի ներկայացուցիչները […]
Ավելին
«Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետան, ամենայն հավանականությամբ, ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա ակումբից։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 33-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Ինտերը»։ Աղբյուրի փոխանցմամբ` «ներաձուրիներն» արդեն անձնական պայմանագիր են համաձայնեցրել իսպանացի պաշտպանի հետ, որը նախատեսված է լինելու մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Ինքն` Ասպիլիկուետան, ցանկանում է հեռանալ «Չելսիից» և մտադիր է […]
Ավելին
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է մնալ բազմաթիվ անվանի ակումբների ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է SportItalia-ն, 23-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ֆավորիտն «Այաքսն» է։ Աղբյուրի փոխանցմամբ` հայազգի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Սասուոլոն», «Ինտերն» ու «Ֆիորենտինան»։ Որոշ աղբյուրներ գրում են նաև, որ Սպերցյանին իրենց շարքերում ցանկանում են տեսնել նաև «Մանչեսթեր Սիթին» ու «Բորուսիա Մյոնխենգլադբախը»։ Հաղորդվում է, որ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Ֆեներբախչեի» մամուլի ծառայությունն, ակումբն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել «Ինտերի» հարձակվող Էդին Ջեկոյի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2025 թ. հունիսի 30-ը, իսկ բոսնիացի ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կլինի 5 մլն եվրո։ 37-ամյա հարձակվողն արդեն մեկնել է Ստամբուլ` նոր ակումբի համար բուժզննում անցնելու համար։ Հավելենք, որ Ջեկոն «Ինտերի» կազմում […]
Ավելին
Իսպանացի անվանի մասնագետ Ռաֆայել Բենիտեսը մոտ է մարզչական աշխատանքի վերադառնալուն։ Ինչպես տեղեկացնում է El Partidazo de COPE-ն, 63-ամյա մասնագետը բանակցություններ է վարում «Սելտայի» հետ, որը ցանկանում է նրան գլխավոր մարզիչ նշանակել ակումբի հիմնադրման 100-ամյակի առթիվ։ Հաղորդվում է, որ ակումբն ու Բենիտեսը բավական մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։ Նշենք, որ իսպանացի մասնագետն այդ պաշտոնում փոխարինելու է […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ինտերը» 0:1 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»։ Հանդիպման 88-րդ րոպեին «ներաձուրիների» կազմից աչքի ընկնելու անհավանական պահ կորցրեց Ռոմելու Լուկակուն, ով մոտ տարածությունից չկարողացավ գրավել մրցակցի դարպասը. «քաղաքաբնակներին» փրկեց դարպասապահ Էդերսոնը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ստամբուլի «Օլիմպիական» մարզադաշտում կայացավ Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Մանչեսթեր Սիթին» ու «Ինտերը»։ Առաջին կեսն անցավ բավական լարված և հետախուզական պայքարում, որի ընթացքում գրեթե գոլային պահեր չեղան։ Հանդիպման առաջին խաղակեսը նշանավորվեց միայն «քաղաքաբնակների» կիսապաշտպան Կևին դե Բրույնեի վնասվածքով, ով 36-րդ րոպեին դաշտում տեղը զիջեց Ֆիլ Ֆոդենին։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում էլ […]
Ավելին
Ստամբուլի «Օլիմպիական» մարզադաշտում կայանում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ են մրցում «Ման. Սիթին» ու «Ինտերը»։ 68-րդ րոպեին «քաղաքաբնկաների» կազմից աչքի ընկավ Ռոդրին` բացելով հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ստամբուլի «Օլիմպիական» մարզադաշտում կայանում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ են մրցում «Ման. Սիթին» ու «Ինտերը»։ Հանդիպման առաջին կեսը նշանավորվեց «քաղաքաբնակների» կիսապաշտպան Կևին դե Բրույնեի վնասվածքով, ով փոխարինվեց 36-րդ րոպեին` դաշտում տեղը զիջելով Ֆիլ Ֆոդենին։ Նշենք, որ բելգիացի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի երկրորդ եզրափակիչն անընդմեջ վնասվածք է ստանում և փոխարինվում։ 2021 թվականին, երբ «Ման. […]
Ավելին
1 22 23 24 25 26 104

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023