Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Գոռ Խաչատրյանը (72կգ) մեկնարկեց տպավորիչ հաղթանակով։ 1/16 եզրափակիչում 19-ամյա ըմբիշն ընդամենը երկու րոպեում 8:0 հաշվով ջախջախեց հոնդուրասցի Լուիս Բարիոսին։ Խաչատրյանի հաջորդ մրցակիցը Եվրոպայի գործող չեմպիոն, Ֆրանսիան ներկայացնող եգիպտոսցի Իբրահիմ Ղանեմն է։ Ղանեմը 2023թ. դարձել է նաև աշխարհի չեմպիոն, իսկ 2024թ.` փոխչեմպիոն։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում պայքարը կսկսի Հայաստանի երեք ներկայացուցիչ` Հրաչյա Պողոսյանը (60կգ), Գոռ Խաչատրյանը (72կգ) և Արթուր Ալեքսանյանը (97կգ)։ Հայտնի են նրանց առաջին մրցակիցները. Սեպտեմբերի 19-ին ոսկե մեդալի համար կպայքարի Մալխաս Ամոյանը (77կգ), որի մրցակիցը կլինի Օլիմպիական գործող չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսական։ Նախնական գոտեմարտերը Երևանի ժամանակով կմեկնարկեն 12:30-ին, իսկ մեդալային […]
Ավելին
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77կգ) դուրս է եկել եզրափակիչ։ Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների քառակի ոսկե մեդալակիր Ամոյանը կիսաեզրափակիչում 5:1 հաշվով հաղթեց իրանցի Ալիռեզա Աբդելավիին։ Սեպտեմբերի 19-ին Ամոյանը կպայքարի` աշխարհի կրկնակի չեմպիոն դառնալու համար։ Նրա մրցակիցը եզրափակիչում կլինի Օլիմպիական գործող չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսական։ […]
Ավելին
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77կգ) դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների քառակի ոսկե մեդալակիր Ամոյանը քառորդ եզրափակիչում ծանր պայքարում 3:1 հաշվով հաղթեց թուրք Ահմեդ Յիլմազին։ Ամոյանը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի իրանցի Ալիռեզա Աբդելավիին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77կգ) դուրս է եկել քառորդ եզրափակիչ։ Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների քառակի ոսկե մեդալակիր Ամոյանը 1/8 եզրափակիչում 10:0 հաշվով ջախջախել է լեհ Մատեուշ Բերնատեկին։ Գոտեմարտն ավարտվել է նախատեսվածից շուտ։ Ամոյանի հաջորդ մրցակիցը կլինի թուրք Ահմետ Յիլմազը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Ռազմիկ Քուրդյանը (130կգ) չկարողացավ դուրս գալ 1/4 եզրափակիչ։ Քուրդյանը 1/8 եզրափակիչում համառ պայքարում 3:5 հաշվով պարտվեց բելառուս Պավել Գլինչուկին։ Հայ ըմբիշը գոտեմարտի ընթացքում հաղթում էր 3:1 հաշվով, սակայն բաց թողեց առավելությունը։ Մրցակցի մարզիչը երկու անգամ չելենջ պահանջեց, որոնք հաղթեց։ Գլինչուկի եզրափակիչ դուրս գալու դեպքում Քուրդյանը սփոփիչ […]
Ավելին
Զագրեբում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77կգ) հաղթեց առաջին մրցակցին։ Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների քառակի ոսկե մեդալակիր Ամոյանը 1/16 եզրափակիչում համառ պայքարում 2:1 հաշվով հաղթեց ամերիկացի Քամալ Բեյին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Սամվել Գրիգորյանը (82կգ) չկարողացավ հաղթահարել առաջին մրցակցի արգելքը։ 1/16 եզրափակիչում Գրիգորյանը 3:12 հաշվով պարտվեց UWW-ի դրոշի ներքո հանդես եկող ռուս Ադլետ Տյուլյուբաևին։ Տյուլյուբաևի եզրափակիչ դուրս գալու դեպքում Գրիգորյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն կստանա։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Ռազիկ Քուրդյանը (130կգ) հաղթեց առաջին գոտեմարտում։ 1/16 եզրափակիչում Քուրդյանը պայքարից դուրս թողեց Ադրբեջանը ներկայացնող վրացի Բեկա Կանդելակիին։ Գրանցվեց 1:1 հաշիվը, իսկ հաղթանակը շնորհիվեց հայ ըմբիշին միավորն առաջինը վաստակելու համար։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում սեպտեմբերի 18-ին կմեկնարկի հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Պայքարը կսկսի Հայաստանի չորս ներկայացուցիչ` Մանվել Խաչատրյանը (55կգ), Մալխաս Ամոյանը (77կգ), Սամվել Գրիգորյանը (82կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130կգ)։ Հայաստանի ներկայացուցիչների առաջին մրցակիցները. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025