Գերմանիայի Երկրորդ Բունդեսլիգայի 21-րդ տուրում Բրաունշվայգի «Այնտրախտը» հյուրընկալվելիս 2:3 հաշվով պարտվեց «Արմինիային»։ Հյուրերի կազմում նորամուտը նշեց թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը` փոխարինման դուրս գալով 59-րդ րոպեին։ 22-ամյա ֆուտբոլիստն օրեր առաջ է Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» վարձավճարով տեղափոխվել «Այնտրախտ»։ «Արմինիան» 24 միավորով բարձրացավ 11-րդ տեղ, «Այնտրախտը» նույնքան միավորով 14-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» կտեղափոխվի Բրաունշվայգի «Այնտրախտ», հայտնում է Ֆլորիան Պլետենբերգը։ Երկրորդ Բունդսլիգան ներկայացնող ակուկբը մինչև 2026թ. հուլիսի 1-ը կվարձակալի 22-ամյա ֆուտբոլիստին։ «Այնտրախտը» վարձակալության ավարտին չի ունենա Ռանոսի տրանսֆերը գնելու պայմանագրային իրավունք։ Հայ հարձակվողը «Բորուսիա» է տեղափոխվել 2023թ. հուլիսին, 22 խաղում խփել 2 գոլ, կատարել 1 ասիստ։ Նա 2024/25 մրցաշրջանի երկրորդ […]
Ավելին
Գերմանիայի Բունդեսլիգայի 16-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» սեփական դաշտում 4:0 հաշվով ջախջախեց «Աուգսբուրգին»։ Օյգեն Պոլյանսկիի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Հարիս Տաբակովիչը, մեկական գոլ խփեցին Ջո Սքալին ու Կևին Դիքսը։ Մյոնխենգլադբախյան ակումբից հանդիպմանը հայտավորված էր Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը, սակայն, դուրս չեկավ խաղադաշտ։ «Բորուսիան» 2026թ. սկսեց հաղթանակով ու 19 միավորով բարձրացավ 10-րդ տեղ։ «Աուգսբուրգը» […]
Ավելին
Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» սեփական դաշտում կմրցի «Սանկտ Պաուլիի» դեմ։ Տևական դադարից հետո մյոնխենգլադբախյան ակումբի հայտացուցակում է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանից։ 22-ամյա ֆուտբոլիստը նախորդ անգամ «Բորուսիայի» հայտացուցակում եղել էր հոկտեմբերի 5-ին` 81-րդ րոպեին փոխարինման դուրս գալով «Ֆրայբուրգի» դեմ Գերմանիայի Բունդեսլիգայի 6-րդ տուրի խաղում (0:0)։ Հայ […]
Ավելին
Գերմանիայի չորրորդ դիվիզիոնի` Ռեգիոնալ լիգայի 15-րդ տուրում «Բորուսիա Մյոնխենգլադբախ II»-ը մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթել է «Բոխոլտին»։ Հյուրերից երկու ասիստ է կատարել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը` օգնելով աչքի ընկնել Ֆրից Ֆլեկին ու Շառլ Հերմանին։ 22-ամյա ֆուտբոլիստը Ռեգիոնալ լիգայի ընթացիկ մրցաշրջանում 3 խաղում 2 գոլ է խփել, կատարել 4 արդյունավետ փոխանցում։ «Բորուսիա Մյոնխենգլադբախ II»-ը […]
Ավելին
Գերմանիայի չորրորդ դիվիզիոնի` Ռեգիոնալ լիգայի 14-րդ տուրում «Բորուսիա Մյոնխենգլադբախ II»-ը սեփական դաշտում 4:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Բոխում II»-ի նկատմամբ։ Տանտերերից դուբլ ու ասիստ է գրանցել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։ Ռանոսը 14-րդ րոպեին աչքի է ընկել 11-մետրանոցից, 63-րդ րոպեին օգնել է աչքի ընկնել Ֆրից Ֆլեկին, իսկ 90+4-ին դրել է հանդիպման վերջակետը։ 22-ամյա […]
Ավելին
Գերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» սեփական դաշտում թրիլերային ու գերգոլառատ պայքարում 4:6 հաշվով պարտվեց «Այնտրախտին»։ Տանտերերից 82-րդ րոպեին փոխարինման մտավ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։ 22-ամյա ֆուտբոլիստը 90+6-րդ րոպեին գլխի դիպուկ հարվածով դրեց հանդիպման վերջակետը` Բունդեսլիգայում խփելով կարիերայի առաջին գոլը։ Ռանոսը Գերմանիայի բարձրագույն խմբում անցկացրած նախորդ 14 խաղերում չէր կարողացել աչքի ընկնել։ Հ․Գ․ […]
Ավելին
Մյոնխենգլադբախի «Բորուսիան» գլխավոր մարզչի պաշտոնից ազատել է Խերարդո Սեոնանեին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Մյոնխենգլադբախյան ակումբը Բուդնեսլիգայի նոր մրցաշրջանի մեկնարկային երեք խաղերում միայն 1 միավոր է վաստակել, չի խփել ոչ մի գոլ ու 16-րդ տեղում է։ Նախորդ մրցաշրջանի վերջնամասի հանդիպումներն էլ ներառյալ «Բորուսիան» Բունդեսլիգայում չի հաղթում արդեն 10 անընդմեջ խաղում։ «Բորուսիայի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի […]
Ավելին
Մյոնխենգլադբախի «Բորուսիան» սոցցանցերում հրապարակում է արել` անդրադառնալով ակումբի հարձակվող Հրանտ Լեոն Ռանոսի` Հայաստանի ազգային հավաքկանի կազմում Իռլանդիայի թիմի դեմ ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի խաղում խփած գոլին. «Հայաստանի հերոսը։ Ռանոսը վճռորոշ գոլ է խփել` օգնելով Հայաստանի հավաքականին առաջին հաղթանակը տանել աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում»,- գրել է ակումբի մամուլի ծառայությունը։ Ռանոսի գոլի շնորհիվ Հայաստանի հավաքականն Իռլանդիայի թիկին […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը սոցցանցերում գրառում է արել` անդրադառնալով Իռլանդիայի թիմի դեմ աշխարհի 2026թ. առաջնությամ եվրոպական ընտրական մրցաշարի երկրորդ տուրի խաղում տարած հաղթանակին (2:1). «Սիրում եմ ներկայացնել հայրենիքս։ Սիրել ու կսիրեմ միշտ։ Հիանալի հաղթանակ էր, կհանդիպենք հոկտեմբերին»,- գրել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվողը։ Իռլանդացիների դեմ խաղում 22-ամյա ֆուտբոլիստը 51-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասը` […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026