Բրազիլական Ա սերիայի 7-րդ տուրում «Գրեմիոն» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Ինտերնասիոնալին»։ Տանտերերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև ուրուգվայցի աշխարհահռչակ հարձակվող Լուիս Սուարեսը, ով 8-րդ րոպեին հեռահար հարվածով դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ` բացելով հաշիվը։ Նշենք, որ 36-ամյա հարձակվողը 66-րդ րոպեին դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել Բիթելոյին։ Այս հաղթանակից հետո «Գրեմիոն» վաստակեց 11 […]
Ավելին
Ուրուգվայցի աշխարհահռչակ հարձակվող Լուիս Սուարեսն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի բրազիլական «Գրեմիոյի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 35-ամյա հարձակվողն առաջարկ է ունեցել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Խալիջ» ակումբից։ Սեյխաթ քաղաքը ներկայացնող ակումբը պատրաստ է եղել Սուարեսի հետ կնքել 18 ամսվա պայմանագիր` այդ ընթացքում վճարելով 6 մլն դոլլար աշխատավարձ։ Այդուհանդերձ, Սուարեսը մերժել է այդ առաջարկը, […]
Ավելին
«Պալմեյրասի» պատանի հարձակվող Էնդրիկը շարունակում է մնալ գրեթե բոլոր եվրոպական գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։ 16-ամյա ֆուտբոլիստին իրենց շարքերում են ցանկանում տեսնել «Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան», «Չելսին», ՊՍԺ-ն, «Լիվերպուլը» և այլ ակումբներ։ Մեկ ամիս առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որ բրազիլացի ֆուտբոլիստի համար հիմնական պայքարը մղվելու է «Ռեալի», «Չելսիի» և ՊՍԺ-ի միջև, սակայն, ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո […]
Ավելին
«Պալմեյրասի» պատանի հարձակվող Էնդրիկը հայտնվել է մի շարք գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 16-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «Ռեալ Մադրիդը», ՊՍԺ-ն և «Չելսին»։ Աղբյուրի փոխանցմամբ` սրանք այն ակումբներն են, որոնք պատանի հարձակվողի համար մղվող պայքարում առաջ են անցնել իրենց մրցակիցներից։ Նշվում է, որ վերոնշյալ ակումբներն այժմ ներդրել են բոլոր […]
Ավելին
Բրազիլական Ա սերիայի 34-րդ տուրում առաջնության առաջատար «Պալմեյրասը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Ատլետիկո Պարանաենսեի» նկատմամբ։ Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև պատանի հարձակվող Էնդրիկը, ով փոխարինման դուրս եկավ 46-րդ րոպեին, իսկ 71-րդ րոպեին գլխի դիպուկ հարվածով առաջ մղեց իր թիմին։ Ինչպես հայտնում է «Պալմեյրասի» մամուլի ծառայությունը, Էնդրիկը գոլը խփել է 16 տարեկան 3 ամսական […]
Ավելին
«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Լուիս Սուարեսը դժգոհ է իր կարգավիճակից և, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ուրուգվայցի հարձակվողն անհանգստացած է, որ ակումբի ղեկավարությունը պայմանագրի երկարաձգման հարցում դեռևս որևէ քայլ չի ձեռնարկում։ Աղբյուրի փոխանցմամբ` 35-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է հանդես գալ բարձր մակարդակով, որպեսզի կարողանա Ուրուգվայի հավաքականի կազմում մասնակցել Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը։ […]
Ավելին
Բրազիլական Ա սերիան ներկայացնող «Ինտերնասիոնալի» հարձակվող Յուրի Ալբերտոն, հնարավոր է, կարիերան շարունակի «Բարսելոնայի» կազմում։ Քանի որ կատալոնական ակումբը կենտրոնական հարձակվող է փնտրում, 20-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչներն իրենց հաճախորդի ծառայություններն առաջարկել են «կապտանռնագույններին», սակայն դեռևս հայտնի չէ, թե «Բարսելոնան» ինչ է պատասխանել այդ առաջարկին, հայտնում է Mundo Deportivo-ն։ Հաղորդվում է, որ Ալբերտոյի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» […]
Ավելին
Դեկտեմբերի 10-ին ավարտվեց բրազիլական Ա սերիայի 2021 թ. մրցաշրջանը, որի արդյունքներով 50 տարվա դադարից հետո չեմպիոն դարձավ «Ատլետիկո Մինեյրոն»։ «Ատլետիկոյի» կազմում փայլուն մրցաշրջան անցկացրեց բրազիլացի հանրահայտ հարձակվող Հալկը, ով Ա սերիայի շրջանակում անցկացրած 35 խաղում խփեց 19 գոլ և դարձավ առաջնության լավագույն ռմբարկու։ Վետերան հարձակվողի անվան դիմաց գրանցվեց նաև 7 գոլային փոխանցում։ Դեկտեմբերի 11-ին` Երևանի […]
Ավելին
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, իր պաշտոնական կայքում ամփոփել է 2021 թ. ամառային տրանսֆերային պատուհանը` ներկայացնելով թվեր ու փաստեր։ 2021 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում կատարվել է 7481 միջազգային տրանսֆեր (2020 թ.` 7771)։ Ակումբներն այդ տրանսֆերներն իրականացնելու համար ծախսել են ընդհանուր 3.72 միլիարդ դոլլար գումար։ 2020 թ. համեմատ` ծախսերը նվազել են 7.5 %-ով (4.02 միլիարդ)։ 2019-ին ընդհանրապես […]
Ավելին
Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստները երկրի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ Ռոժերիո Կաբոկլոյի և հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեի հետ քննարկել են Կոպա Ամերիկային մասնակցությունից հավանական հրաժարվելու հարցը։ Ինչպես գրում է Globo Esporte-ն, կողմերի միջև այդ խոսակցությունը տեղի է ունեցել անցնող չորեքշաբթի օրը` հունիսի 2-ին։ Աղբյուրը հայտնում է, որ հավաքականի հնաբնակները դժգոհել են, որ մամուլի և սոցցանցերի միջոցով են իմացել […]
Ավելին
1 2 3

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023