Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Յուսուֆա Մուկոկոն մոտ է կարիերան «Կոպենհագենում» շարունակելուն, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Դանիական ակումբը տրանսֆերի հարցում «Բորուսիայի» հետ բանավոր համաձայնության է հասել։ 20-ամյա ֆուտբոլիստը նույնպես կողմ է կարիերայի շարունակության այդ տարբերակին։ Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի տեղեկություններով` գերմանական գրանդը Մուկոկոյի տրանսֆերի համար կստանա 5 միլիոն եվրո, իսկ երիտասարդ ֆուտբոլիստը նոր ակումբի հետ երկարաժամկետ պայմանագիր […]
Ավելին
Դորտմունդի «Բորուսիայի» պահեստայինները «Մամելոդի Սանդաունսի» դեմ աշխարհի ակումբային առաջնության F խմբի երկրորդ տուրի հանդիպման (4:3) առաջին խաղակեսը հետևել են Ցինցինատիի «TQL» ստադիոնի հանդերձարանում, հայտնում է գերմանական գրանդի մամուլի ծառայությունը։ «Երբեք նման բան չենք տեսել, բայց նման շոգի պայմաններում սա տրամաբանական է»,- նշված է «Բորուսիայի» հայտարարության մեջ։ ESPN-ի տվյալներով` հանդիպման պահին Ցինցինատիում օդի ջերմաստիճանը եղել է […]
Ավելին
Աշխարհի ակումբային առաջնության F խմբի երկրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» մրցում է Հարավաֆրիկյան Հարնապետությունը ներկայացնող «Մամելոդի Սանդաունսի» դեմ։ 45-րդ րոպեին գերմանական գրանդից աչքի ընկավ թիմի նորեկ Ջոբ Բելինգեմը` հաշիվը դարձնելով 3:1։ Անգլիացի ֆուտբոլիստը նոր թիմում առաջին գոլը խփեց։ 19-ամյա կիսապաշտպան հունիսի 10-ին է «Սանդերլենդից» 30,5 միլիոն եվրոյով տեղափոխվել «Բորուսիա»։ Նա Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Ջուդ Բելինգեմի կրտսեր […]
Ավելին
Աշխարհի ակումբային առաջնությունում երրորդ գոլազուրկ ոչ-ոքին է գրանցվել. F խմբի առաջին տուրում «Ֆլումինենսեն» (Բրազիլիա) և Դորտմունդի «Բորուսիան» (Գերմանիա) չեն պարզել հաղթողին։ Մրցաշարում 0:0 են ավարտվել նաև «Ալ Ահլի» (Եգիպտոս) – «Ինտեր Մայամի» (ԱՄՆ) և «Պալմեյրաս» (Բրազիլիա) – «Պորտու» (Բրազիլիա) հանդիպումները։ F խմբում կկայանա ևս մեկ հանդիպում. «Ուլսան» (Հվ. Կորեա) – «Մամելոդի Սանդաունս» (ՀԱՀ), 18.06, 2:00 […]
Ավելին
Հունիսի 14-ին (խմբ.` Երևանի ժամանակով հունիսի 15-ին) ԱՄՆ-ում կմեկնարկի աշխարհի ակումբային առաջնությունը։ Մրցաշարն առաջին անգամ կանցկացվի նոր ձևաչափով, որին կմասնակցեն 32 ակումբներ։ 8 խմբերում ընդգրկված ակումբները մրցաշարին որակավորվել են նախորդ տարիներին միջազգային մրցաշարերում գրանցած հաջողությունների ու արդյունքների շնորհիվ։ Խմբերն ունեն հետևյալ տեսքը. A խումբ – «Պալմեյրաս» (Բրազիլիա), «Պորտու» (Պորտուգալիա), «Ալ Ահլի» (Եգիպտոս), «Ինտեր Մայամի» (ԱՄՆ)։ […]
Ավելին
Դորտմունդի «Բորուսիան» «Սանդերլենդից» ձեռք է բերել կիսապաշտպան Ջոբ Բելինգեմին, հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի 2030 թ. հունիսի 30-ը ներառյալ։ Transfermarkt-ի տվյալներով` «Բորուսիան» 19-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 30,5 մլն եվրո։ «Սանդերլենդն» իրականացրել է ակումբի պատմության մեջ ամենաթանկ վաճառքը։ Մինչև այդ ռեկորդակիրը Ջորդան Պիկֆորդն էր. 2017 թ. «Էվերթոնը» […]
Ավելին
Հեղինակավոր Opta վիճակագրական ընկերությունը ներկայացրել է աշխարհի ակումբային առաջնության ֆավորիտներին։ Ըստ ընկերության սուպերհամակրգչի` մրցաշարը 18,5 տոկոս հավանականությամբ կհաղթի ՊՍԺ-ն։ Ֆավորիտների թվում փարիզյան գրանդին հաջորդում են «Մանչեսթեր Սիթին» (17,8), «Բավարիան» (12,8), «Ինտերը» (12,3), Մադրիդի «Ռեալը» (9,8)։ Ֆավորիտների լավագույն տասնյակում տեղ են գտել նաև «Չելսին» (8,4 տոկոս), Դորտմունդի «Բորուսիան» (5,4), Մադրիդի «Ատլետիկոն» (5,1), «Յուվենտուսը» (3,6) և «Բենֆիկան» […]
Ավելին
«Սանդերլենդի» կիսապաշտպան Ջոբ Բելինգեմը որոշել է կարիերան շարունակել Դորտմունդի «Բորուսիայում», հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ 19-ամյա ֆուտբոլիստը համաձայնություն է տվել կարիերայի շարունակության այդ տարբերակին ու կողմ է տեղափոխվել գերմանական ակումբ։ «Սանդերլենդը» Բելինգեմի տրանսֆերը կվաճառի, միայն եթե «Բորուսիան» վճարի նվազագույնը 40 միլիոն եվրո։ Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի տեղեկությունով` դորտմունդյան գրանդը գործարքի ֆինանսական հարցում պատրաստ է վճարել միայն […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում մրցեց Դորտմունդի «Բորուսիայի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «բլաուգրանան» սեփական դաշտում հաղթել էր 4:0 հաշվով։ Պատասխան խաղում դորտմունդյան ակումբը տպավորիչ հանդիպում անցկացրեց և հաղթեց 3:1 հաշվով, սակայն դա բավարար չէր պայքարը շարունակելու համար։ «Բորուսիայից» հեթ-տրիկ գրանցեց Սերու Գիասրին, որը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում հյուրընկալվելիս կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում կատալոնական ակումբը մրցակցին հաղթել է 4:0 հաշվով։ Դիմակայության պատասխան հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով. Այդ հանդիպմանը զուգահեռ ՊՍԺ-ն մրցակցի դաշտում կմրցի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026