Եվրո-2024-ի հունիսի 17-ի խաղային օրը կկայանա ևս երեք հանդիպում։ Ռումինիա – Ուկրաինա (Խումբ E, 17:00) Գլխավոր մրցավար – Գլեն Նյուբերգ (Շվեդիա) Եզրային մրցավարներ – Մահբոդ Բեիջի, Անդրեաս Սեդերքվիսթ (երկուսն էլ` Շվեդիա) Չորրորդ մրցավար – Էսպեն Էսկոս (Նորվեգիա) VAR համակարգի պատասխանատուներ – Ռոբ Դիպերնիկ, Պոլ վան Բյուկել (երկուսն էլ` Նիդերլանդներ), Ժերոմ Բրիզար (Ֆրանսիա) Բելգիա – Սլովակիա […]
Ավելին
Բելգիայի հավաքականի դարպասապահ Կուն Կաստելսը համալրել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիայի» կազմը։ Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 31-ամյա դարպասապահն ազատ գործակալի կարգավիճակում կնքել է 3 տարվա պայմանագիր. այն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Կաստելսը 2015 թ. հունվարից հանդես էր գալիս գերմանական «Վոլֆսբուրգում» և 275 խաղում դարպասը 91 անգամ պահել է […]
Ավելին
Բելգիայի արքայական ֆուտբոլային միության պաշտոնական կայքում հրապարակվել է Եվրո-2024-ի հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների ցանկը։ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Կուն Կաստելս («Վոլֆսբուրգ», Գերմանիա), Մաց Սելս («Նոթինգհեմ Ֆորեսթ», Անգլիա), Թոմաս Կամինսկի («Լութոն Թաուն», Անգլիա) Պաշտպաններ – Տիմոտի Կաստան («Ֆուլհեմ», Անգլիա), Վաութ Ֆաս («Լեսթեր», Անգլիա), Աքսել Վիթցել («Ատլետիկո Մադրիդ», Իսպանիա), Մաքսիմ […]
Ավելին
Անգլիայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Բելգիայի դեմ։ Գոլառատ խաղում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 2:2 հաշիվը։ «Կարմիր սատանաների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Յուրի Տիլեմանսը, իսկ անգլիացիների գոլերը խփեցին Իվան Թոնին ու Ջուդ Բելինգհեմը։ Վերջինս իր թիմին պարտությունից փրկեց 90+5-րդ րոպեին։ «Երեք առյուծենրը» հաջորդ հանդիպումներն անցկացնելու են հունիսին։ Գարեթ Սաութգեյթի թիմը հունիսի 3-ին Նյուքասլի […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» դարպասապահ Տիբո Կուրտուան նոր վնասվածք է ստացել, հայտնում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքը։ Բելգիացի դարպասապահը մարտի 19-ին մարզման ժամանակ վնասվածք է ստացել և բուժզննում անցել, որից հետո նրա մոտ ախտորոշվել է աջ ծնկի ներքին մենիսկի պատռվածք։ Մադրիդյան ակումբը մարտի 20-ին հայտնել է, որ 31-ամյա դարպասապահն արդեն վիրահատվել է։ Վիրահատությունն անցել է բարեհաջող, ֆուտբոլիստն […]
Ավելին
Եվրո-2024-ի որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում Բելգիայի հավաքականը F խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Ադրբեջանի դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «կարմիր սատանաներն» ունեին տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 5:0 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ բելգիացիների գոլահար Ռոմելու Լուկակուն, ով 17-37-րդ րոպեների ընթաքում գրավեց մրցակցի դարպասն` իր անվան դիմաց գրանցելով պոկեր։ Դոմենիկո Տեդեսկոյի թիմից մել գոլ էլ խփեց […]
Ավելին
Եվրո-2024-ի որակավորման փուլի 8-րդ տուրում F խմբի շրջանակում Բրյուսելում կայանում էր Բելգիա – Շվեդիա հանդիպումը, սակայն, այն անավարտ մնաց առաջին կեսից հետո. այդ պահին լուսատախտակին վառվում էր 1:1 հաշիվը։ Հանդիպման ընթացքում մարզադաշտից 5 կմ հեռավորության վրա ահաբեկչական գործողություն էր տեղի ունեցել, ինչի ժամանակ սնպանվել էին Շվեդիայի հավաքականի երկու երկպագուներ։ Կողմերն անվտանգության նկատառումներից ելնելով` որոշել էին […]
Ավելին
Եվրո-2024-ի որակավորման փուլի 7-րդ տուրում Բելգիայի հավաքականը F խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Ավստրիայի դեմ։ Մինչև 72-րդ րոպեն «կարմիր սատանաների» համար հանդիպումն ընթանում էր շատ լավ, քանի որ հաղթում էին 3:0 հաշվով։ Դոմենիկո Տեդեսկոյի թիմից երկու անգամ աչքի ընկավ Դոդի Լուկեբակիոն, մեկ գոլ էլ խփեց Ռոմելու Լուկակուն։ Այդուհանդերձ, հանդիպման վերջնամասում քիչ մնաց հյուրերի համար ամեն ինչի […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» և Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է իր առողջական վիճակի և ապաքինման ընթացքից. «Ապաքինումս շատ լավ է ընթանում։ Այժմ հենակներ չեմ օգտագործում։ Արդեն կարողանում եմ ինքնուրույն քայլել և աշխատել։ Հուսով եմ` դաշտ վերադառնալ շատ շուտով»,- մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Հիշեցնենք, որ միջմրցաշրջանային հատվածում 31-ամյա դարպասապահը ծանր վնասվածք է ստացել` պատռելով ծնկի […]
Ավելին
«Չելսիի», «Ռեալ Մադրիդի», «Լիլի» և Բելգիայի հավաքականի նախկին հարձակվող Էդեն Ազարը հայտարարել է կարիերան ավարտելու մասին. «Դուք պետք է լսեք ինքներդ ձեզ և ճիշտ պահին ասեք` «վերջ»: 16 տարի և ավելի քան 700 խաղ անցկացնելուց հետո ես որոշել եմ ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերաս։ Ես կարողացա իրականացնել իմ երազանքը` խաղացի և զվարճացա աշխարհի բազմաթիվ մարզադաշտերում: Իմ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023