Գերմանիայի Բունդեսլիգայի 22-րդ տուրում «Բավարիան» Բրեմենի «Վեզերշտադիոն» մարզադաշտում 3:0 հաշվով հաղթել է «Վերդերին»։ Մյունխենյան գրանդից դուբլ է գրանցել Հարի Քեյնը։ Անգլիացի հարձակվողը կարիերայի խփած գոլերի քանակը հասցրել է 500-ի, ինչպես նաև 100-րդ անգամ դիպուկ է եղել 11-մետրանոցից։ Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից մեկ անգամ էլ աչքի է ընկել Լեոն Գորեցկան։ «Ռեկորդ մայսթերը» 57 միավորով առաջին տեղում […]
Ավելին
«Պարի Սեն-Ժերմենի» պաշտպան Էմանուել Մբեմբան կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում», հայտնում է Sport.es-ը։ 17-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը կսպառվի 2026թ. հուլիսի 1-ին, որի երկարաձգման բանակցությունները ձախողվել են։ Ստեղծված իրավիճակում պատանի պաշտպանի գործակալն սկսել է իր հաճախորդի ծառայություններն առաջարկել տարբեր ակումբների, այդ թվում` «Բարսելոնային»։ Մբեմբայի` ՊՍԺ-ից հեռանալու հավանական պատճառներից մեկը նաև այն է, որ ակումբի գլխավոր մարզիչ […]
Ավելին
Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ վերջին դիմակայությունում «Բավարիան» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթել է «Լայպցիգին»։ Մյունխենի «Ալիանց Արենա» ստադիոնում կայացած խաղում «ռեկորդ մայսթերի» հաղթական գոլերը խփեցին Հարի Քեյնն ու Լուիս Դիասը` մրցակցի դարպասը գրավելով համապատասխանաբար 64-րդ ու 67-րդ րոպեներին։ Այսպիսով, մյունխենյան գրանդը 2020թ. ի վեր առաջին անգամ դուրս եկավ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Գերմանիայի Բունդեսլիգայի 21-րդ տուրում «Բավարիան» «Ալիանց Արենա» ստադիոնում 5:1 հաշվով ջախջախել է «Հոֆենհայմին»։ «Ռեկորդ մայսթերից» ֆանտաստիկ հանդիպում է անցկացրել Լուիս Դիասը` գրանցելով հեթ-տրիկ։ Կոլումբացի վինգերը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 20 խաղում խփել է 13 գոլ, կատարել 9 ասիստ։ Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից երկու գնդակ էլ խփել է Հարի Քեյնը։ Անգլիացին 24 գոլով առաջնության լավագույն ռմբարկուն է։ […]
Ավելին
Գերմանիայի Բունդեսլիգայի 21-րդ տուրում «Բավարիան» սեփական դաշտում մրցում է «Հոֆենհայմի» դեմ։ 35-րդ րոպեին մյունխենյան գրանդի լեգենդար դարպասապահ Մանուել Նոյերը խաղն սկսելիս կոպիտ խախտում թույլ տվեց, ինչից հետո գնդակը հայտնվեց մրցակցի հարձակվող Ֆիսնիկ Ասլանիի մոտ։ Կոսովացի ֆուտբոլիստն էլ փոխանցեց Անդրեյ Կրամարիչին, որն էլ գրավեց դատարկ դարպասը` հաշիվը դարձնելով 1:1։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք […]
Ավելին
Հեղինակավոր Opta վիճակագրական ընկերությունը Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ավարտից հետո թարմացրել է մրցաշարի հաղթող դառնալու գլխավոր ֆավորիտների ցանկը։ Ըստ ընկերության սուպերհամակարգչի` Լիգայի փուլում բոլոր 8 խաղերը հաղթած «Արսենալը» «ականջավոր» գավաթը կնվաճի 29,8 տոկոս հավանականությամբ։ Լոնդոնյան գրանդին հաջորդում են «Բավարիան» (14,9%), «Մանչեսթեր Սիթին» (10,49), «Լիվերպուլը» (8,95), «Չելսին» (7,54), «Բարսելոնան» (7,01), ՊՍԺ-ն (5,1)։ Նշենք, որ Մադրիդի «Ռեալի»` […]
Ավելին
«Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան, մեծ հավանականությամբ, կարիերան կշարունակի Մադրիդի «Ատլետիկոյում», հաստատում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Իսպանական գրանդը 30-ամյա ֆուտբոլիստին 4 տարվա պայմանագիր է առաջարկել։ Կողմերի բանակցությունները վերջին փուլում են։ «Ռոխիբլանկոսն» աշխատում է որքան հնարավոր է շուտ ավարտին հասցնել գործարքը։ Sky Sport-ի թղթակից Ֆլորիան Պլետենբերգը սոցցանցերում գրում է, որ «Ատլետիկոն» Գորեցկային դիտարկում է որպես ակումբից հեռացած […]
Ավելին
Գերմանիայի Բունդեսլիգայի 19-րդ տուրում «Բավարիան» Մյունխենի «Ալիանց Արենա» ստադիոնում 1:2 հաշվով սենսացիոն պարտություն կրեց «Աուգսբուրգից»։ «Ռեկորդ մայսթերից» 23-րդ րոպեին հաշիվը բացեց Հիրոկի Իտոն, սակայն խաղավերջում հյուրերն անսպասելի երկու գոլ խփեցին` տանելով կամային հաղթանակ. 75-րդ րոպեին աչքի ընկավ Արթուր Չավեսը, իսկ 81-ին` Ան-Նոա Մասանգոն։ «Աուգսբուրգը» «Բավարիային» հյուրընկալվելիս նախորդ անգամ հաղթել էր 2015թ. մայիսի 9-ին` Բունդեսլիգայի հերթական […]
Ավելին
Գերմանիայի Բունդեսլիգայի 16-րդ տուրում «Բավարիան» «Ալիանց Արենա» ստադիոնում 8:1 հաշվով ջախջախեց «Վոլֆսբուրգին»։ Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից Մայքլ Օլիսեն դուբլ գրանցեց, Լուիս Դիասը, Ռաֆայել Գերեյրուն, Հարի Քեյնը Լեոն Գորեցկան, իսկ մրցակցի ֆուտբոլիստներ Կիլիան Ֆիշերն ու Մորից Յենցը գրավեցին սեփական դարպասը։ «Գայլերից» հեղինակության գոլը խփեց Ջենան Պեյչինովիչը։ «Ռեկորդ մայսթերը» 44 միավորով առաջին տեղում է, «Վոլֆսբուրգը»` 15 միավորով […]
Ավելին
«Բավարիան» ընկերական խաղում 5:0 հաշվով ջախջախել է ավստրիական «Զալցբուրգին»։ Մյունխենյան գրանդից դուբլ է գրանցել 17-ամյա կիսապաշտպան Լենարտ Կառլը, մեկական գոլ խփել են Հիրոկի Իտոն, Ֆելիպե Չավեսն ու Տոմ Բիշոֆը։ «Ռեկորդ մայսթերը» 2026-ի առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի հունվարի 11-ին և Գերմանիայի Բունդեսլիգայի 16-րդ տուրում «Ալիանց Արենա» ստադիոնում կմրցի «Վոլֆսբուրգի» դեմ, մեկնարկը` ժամը 20:30-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026