Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Ջոնաթան Տահը և կիսապաշտպան Յոզուա Կիմիխը հայտնվել են «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։ Mundo Deportivo-ն գրում է, որ «բլաուգրանան» պատրաստ է 2025 թ. ամռանն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր կնքել երկու ֆուտբոլիստների հետ։ 28-ամյա Տահը 2015 թվականի հուլիսից հանդես է գալիս «Բայերի» կազմում և արդեն հայտարարել է, որ հաջորդ ամռանը հեռանալու է լևերկուզենյան ակումբից։ […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի երկրորդ տուրում «Լայպցիգը» հյուրընկալվելիս մրցեց գործող չեմպիոն «Բայերի» դեմ։ «Բայերը» առաջին կեսում Ժերեմի Ֆրիմպոնգի ու Ալեքս Գրիմալդոյի խփած գոլերի շնորհիվ երկու գնդակի առավելություն ստացավ։ Այդուհանդերձ, «Լայպցիգը» արեց գրեթե անհնարինը։ «Ցլերը» հետագայում երեք գոլ խփեցին, ֆանտաստիկ comeback արեցին և հաղթեցին 3:2 հաշվով։ Մարկո Ռոզեի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ Լոյի Օպենդան, մեկ գոլ էլ […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանում գործող չեմպիոն Լևերկուզենի «Բայերը» արտագնա խաղում հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային»։ Նոր մեկնարկած առաջնության անդրանիկ գնդակը խփեց «Բայերի» կիսապաշտպան Գրանիտ Ջական, որը 12-րդ րոպեին աչքի ընկավ հեռահար անչափ հուժկու հարվածով` դառնալով անչափ գեղեցիկ գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեկնարկեց գերմանական Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանը, որի առաջին տուրում գործող չեմպիոն Լևերկուզենի «Բայերը» հյուրընկալվելիս մրցեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումն անցավ անչափ հետաքրքիր և թրիլերային պայքարում. «Բայերը» հաղթեց 3:2 հաշվով։ Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմն առաջին խաղակեսում Գրանիտ Ջակայի ու Ֆլորիան Վիրցի խփած գոլեր շնորհիվ երկու գնդակի առավելություն ստացավ։ Երկրորդ խաղակեսում մյոնխենգլադբախյան ակումբը կարողացավ […]
Ավելին
Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում մրցաշարի տանտեր Գերմանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 1:2 հաշվով պարտվեց Իսպանիային` լքելով հետագա պայքարը։ «Բունդեսմանշաֆթի» կազմից ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաև Տոնի Կրոսը։ Այդ խաղը 34-ամյա ֆուտբոլիստի համար դարձավ կարիերայում վերջինը։ Հիշեցնենք, որ դեռ այս տարվա մայիսին Կրոսը հայտարարեց կարիերան ավարտելու մասին։ Կրոսը Ռոստոկի «Հանզայի» մարզադպրոցի սան է։ 2006 թվականին 2,3 մլն եվրոյով տեղափոխվել […]
Ավելին
«Բարսելոնայի» մարզադպրոցի սան Անդրեա Նատալին տեղափոխվել է Լևերկուզենի «Բայեր»։ Գերմանական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 16-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը կնքել է մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Իտալացի կենտրոնական պաշտպանը 2021 թվականից հանդես էր գալիս «բլաուգրանայի» համակարգում և Մ-18 թիմի անդամ էր։ Նա կատալոնական ակումբից հեռացել է ազատ գործակալի կարգավիճակում։ Ավելացնենք, որ Նատալին վերջերս Իտալիայի Մ17 […]
Ավելին
«Ժիրոնայի» ավագ Ալեիշ Գարսիան տեղափոխվել է «Բայեր», հայտնում է լևերկուզենյան ակումբի պաշտոնական կայքը։ 26-ամյա ֆուտբոլիստը Գերմանիայի չեմպիոնի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։ Այն ուժի մեջ կլինի մինչև 2029 թ. հունիսի 30-ը։ «Դեղագործները» իսպանացի կիսապաշտպանի տրանսֆերի համար կատալոնական ակումբին վճարել են 18 մլն եվրո։ Գարսիան «Ժիրոնայում» հանդես էր գալիս 2017 թ. օգոստոսից` 172 խաղում դառնալով […]
Ավելին
Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Լևերկուզենի «Բայերը» Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում մրցեց Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Կայզերսլաութերնի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի մեկ գրավում. «դեղագործները» հաղթեցին 1:0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը հեռահար հիասքանչ հարվածով 16-րդ րոպեին խփեց Գրանիտ Ջական։ Նշենք, որ լևերկուզենյան ակումբը 44-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվեց կոտդիվուարցի պաշտպան Օդիոն Կոսունուն։ Այսպիսով, «Բայերը» Բունդեսլիգայի […]
Ավելին
Եվրոպա լիգայի եզրափակիչում «Ատալանտան» 3:0 հաշվով հաղթեց Լևերկուզենի «Բայերին»։ Բերգամոն ներկայացնող ակումբը պատմության մեջ առաջին անգամ եվրագավաթային տիտղոս է նվաճել։ Բացի այդ, սա «Ատալանտայի» պատմության միայն երկրորդ տիտողսն է։ Ակումբը նախորդ տիտղոսը նվաճել էր հեռավոր 1962/63 մրցաշրջանում, երբ դարձել էր Իտալիայի գավաթակիր` եզրափակիչում 3:1 հաշվով հաղթելով «Տորինոյին»։ Դրանից հետո ակումբը ևս 5 անգամ դուրս է […]
Ավելին
Եվրոպա լիգայի եզրափակիչում Լևերկուզենի «Բայերը» 0:3 հաշվով պարտվեց «Ատալանտային»։ Այս խաղով ընդհատվեց լևերկուզենյան ակումբի պաշտոնական խաղերում անպարտելիության անհավանական շարքը, որը ձգվեց 51 խաղ։ Խաբի Ալոնսոյի թիմը 2023/24 մրցաշրջանում պաշտոնական խաղերում առաջին պարտությունն է կրել։ «Բայերը» նախորդ անգամ պարտվել էր 2023 թ. մայիսի 27-ին, երբ Բունդեսլիգայի 2022/23 մրցաշրջանի վերջին` 34-րդ տուրում 0:3 հաշվով զիջեց «Բոխումին»։ Հիշեցնենք, […]
Ավելին
1 2 3 17

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023