Իտալական Ա սերիայի 4-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվելիս մրցեց «Կալյարիի» դեմ։ Հյուրերը հանդիպման ամբողջ ընթացքում ունեին խաղային լուրջ առավելություն և մրցակցին ջախջախեցին 4:0 հաշվով։ «Աձուրիի» կազմից փայլեց թիմի նորեկ Ռոմելու Լուկակուն` դառնալով մել գոլի ու երկու ասիստի հեղինակ։ Բեշգիացի հարձակվողն օգնեց աչքի ընկնել Ջովանի Դի Լարենցոյին ու Խվիչա Կվարացխելիային։ Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմից մեկ գոլ էլ […]
Ավելին
Իտալական սերիայի 4-րդ տուրում «Ջենոան» տնային «Լուիջի Ֆերարիս» ստադիոնում ընդունեց «Ռոմային»։ Հյուրերը 37-րդ րոպեից թիմի նորեկ Արտյոմ Դովբիկի գոլի շնորհիվ հաղթում էին 1:0 հաշվով։ Ուկրաինացի ֆուտբոլիստը «ջալոռոսիների» կազմում խփեց առաջին գոլը։ «Ռոման» մինչև խաղավերջ պահում էր հաշիվը և թվում էր, թե մրցաշրջանում կտանի առաջին հաղթանակը, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին Ալբերտո Ջիլարդինոյի գլխավորած ֆուտբոլիստները։ […]
Ավելին
«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենը կարիերան շարունակելու է թուրքական «Գալաթասարայում»։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ Ստամբուլը ներկայացնող ակումբը մինչև 2025 թ. հուլիսի 30-ը վարձակալելու է նիգերացի ֆուտբոլիստին։ «Գալաթասարայը» վճարելու է 25-ամյա հարձակվողի ամբողջ աշխատավարձը։ Օսիմենը «Նապոլիում» վաստակում է տարեկան 9-10 մլն եվրո։ Գործարքում չի ներառվելու ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու իրավունքի կետ։ Հարձակվողն իտալական ակումբից պահանջում է […]
Ավելին
Իտալական Ա սերիայի երրորդ տուրում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում ընդունեց առաջնության նորեկ «Պարմային»։ Հյուրերը 19-րդ րոպեին Անժ-Յոան Բոնիի դիպուկ իրացրած 11-մետրանոցի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։ Ֆաբիո Պեչիայի գլխավորած թիմը 75-րդ րոպեին մնաց 10 ֆուտբոլիստներով. կոպիտ խաղի պատճառով դաշտից հեռացվեց «Պարմայի» ճապոնացի դարպասապահ Զիոն Սուզուկին։ Քանի որ «ջիալոբլուն» այլևս փոփոխության հնարավորություն չուներ, դարպասին կանգնեց […]
Ավելին
Իտալական Ա սերիայի երրորդ տուրում գործող չեմպիոն «Ինտերը» տանը մրցեց «Ատալանտայի» դեմ։ Հանդիպման հենց մեկնարկից «ներաձուրիներր» տիրեցին նախաձեռնությանն ու մրցակցին ջախջախեցին 4:0 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի թիմից դուբլի հեղինակ դարձավ Մարկուս Թյուրամը, մեկ գոլ խփեց Նիկոլո Բարելան, իսկ հյուրերի պաշտպան Բերատ Ջիմսիթին գրավեց սեփական դարպասը։ «Ինտերից» ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի երրորդ տուրում գործող չեմպիոն Միլանի «Ինտերը» տանը մրցում է «Ատալանտայի» դեմ։ «Ներաձուրիների» կազմից 10-րդ րոպեին հեռահար հուժկու հարվածով ֆանտաստիկ գոլ խփեց ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Նիկոլո Բարելան և հաշիվը դարձրեց 2:0։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Լիվերպուլը» ձեռք է բերել «Յուվենտուսի» վինգեր Ֆեդերիկո Կիեզային, հայտնում է անգլիական գրանդի պաշտոնական կայքը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ մերսիսայդյան ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար «բյանկոներիներին» վճարել է 15 մլն եվրո, իսկ նրա հետ պայմանագիրը կնքել է մինչև 2028 թ. հունիսի 30-ը։ Կիեզան «Յուվենտուսում» հանդես էր գալիս 2020 թ. հոկտեմբերից, 131 խաղում խփել է […]
Ավելին
Իտալական Ա սերիայի երկրորդ տուրի վերջին խաղում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվելիս մրցեց «Վերոնայի» դեմ։ «Բյանկոներիները» կրկին տպավորիչ հանդիպում անցկացրին և մրցակցին հաղթեցին 3:0 հաշվով։ Տիագո Մոտայի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ Դուշան Վլահովիչը, մեկ գոլ էլ խփեց Նիկոլո Սավոնան։ «Յուվենտուսը» Ա սերիայի նոր մրցաշրջանում միակ ակումբն է, որը հաղթել է մեկնարկային երկու խաղում էլ և 6 […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 2024/25 մրցաշրջանում գործող չեմպիոն Միլանի «Ինտերը» սեփական մարզադաշտում մրցեց «Լեչեի» դեմ։ «Ներաձուրիները» հանդիպման հենց սկզբից ունեին խաղային առավելություն և հաղթեցին 2:0 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի գլխավորած թիմից գոլերը խփեցին Մատեո Դարմիանն ու Հական Չալհանօղլուն։ «Ինտերի» կազմից ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Այսպիսով, միլանյան գրանդը նոր մեկնարկած մրցաշրջանում տարավ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի երկրորդ տուրում «Միլանը» «Էնիո Տարդինի» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց առաջնության նորեկ «Պարմայի» դեմ։ Հանդիպումը բավական անսպասելի արդյունք ունեցավ. «Պարման» 2:1 հաշվով հաղթեց «ռոսոներիներին»։ Ֆաբիո Պեչիայի գլխավորած թիմի հաղթական գոլերը խփեցին Դենիս Մանն ու Մատեո Կանսելիերին։ «Միլանից» աչքի ընկավ Քրիստաին Պուլիշիչը։ Նշենք, որ «ջիալոբլուն» Ա սերիայում նախորդ հաղթանակը տարել էր 2021 թ. մարտի 14-ին, […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023