Թուրքիայի ազգային հավաքականն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի անցումային փլեյ-օֆֆ-ի կիսաեզրափակիչում Ստամբուլում 1:0 հաշվով հաղթեց Ռումինիայի թիմին։ Վինչենցո Մոնտելայի գլխավորած թիմի հաղթական գնդակը 53-րդ րոպեին խփեց «Բրայթոնի» պաշտպան Ֆերդի Կադիօղլուն` եզրափակելով Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերի փոխանցումը։ Թուրքիայի հավաքականը դուրս եկավ անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ ու Մունդիալի ուղեգիրը կվիճարկի Սլովակիայի կամ Կոսովոյի հետ։ Հ․Գ․ […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 28-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում 4:1 հաշվով հաղթեց «Էլչեին»։ «Արքայական» ակումբից 89-րդ րոպեին սեփական կիսադաշտից կատարած ֆենոմենալ հարվածով հանդիպման վերջակետը դրեց Արդա Գյուլերը` խփելով հիասքանչ գոլ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 28-րդ տուրում Մասրիդի «Ռեալը» սեփական դաշտում 4:1 հաշվով հաղթեց «Էլչեին»։ «Արքայական» ակումբից մեկական գոլ խփեցին Անտոնիո Ռյուդիգերը, Ֆեդերիկո Վալվերդեն, Դին Հաուսենն ու Արդա Գյուլերը։ Տանտերերի կիսապաշտպան Մանուել Անխել Մորանն ինքնագոլ գրանցեց։ Ալվարո Առբելոայի գլխավորած թիմը 66 միավորով երկրորդ տեղում է։ «Լոս բլանկոսը» առաջնության առաջատար «Բարսելոնային» զիջում է 1 միավորով, բայց կատալոնական գրանդն […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթին» մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերին, հայտնում է Fichajes-ը։ «Քաղաքաբնակները» պատրաստ են թուրք ֆուտբոլիստի տրանսֆերի գնելու համար ներդնել 100 միլիոն եվրո։ Մանկունիական գրանդի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան 20-ամյա կիսապաշտպանին իր մարտավարական գաղափարների իրագործման համար կատարյալ խաղացող է համարում։ Գյուլերն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 16 խաղում 3 գոլ է խփել, կատարել […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 7-րդ տուրում կայացավ մադրիդյան հերթական դերբին. «Ատլետիկոն» սեփական դաշտում 5:2 հաշվով հաղթեց «Ռեալին»։ «Ռոխիբլանկոսից» դուբլ գրանցեց Խուլիան Ալվարեսը, մեկական գոլ խփեցին Ռոբին Լե Նորմանը, Ալեքսանդր Սյորլոթն ու Անտուան Գրիզմանը։ Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմից աչքի ընկան Կիլիան Մբապեն ու Արդա Գյուլերը։ «Արքայական» ակումբը նոր մրցաշրջանում առաջին պարտությունը կրեց և 18 միավորով առաջին տեղում […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի չորրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսիեդադին»։ «Արքայական» ակումբից 12-րդ րոպեին հաշիվը բացփց Կիլիան Մբապեն։ Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմից 32-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց Դին Հաուսենը։ Մադրիդյան գրանդը նույնիսկ 10 ֆուտբոլիստով 44-րդ րոպեին Արդա Գյուլերի ջանքերով կրկնապատկեց իր առավելությունը։ Քանակական առավելություն ունեցող բասկյան ակումբը երկրորդ խաղակեսում […]
Ավելին
Աշխարհի ակումբային առաջնության H խմբի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» Շարլոթի «Բանկ օֆ Ամերիկա» ստադիոնում մրցեց մեքսիսկական «Պաչուկայի» դեմ։ «Արքայական» ակումբի համար հանդիպումը բավական անհաջող մեկնարկ ունեցավ. 7-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց Ռաուլ Ասենսիոն։ Մադրիդյան գրանդը, չնայած ստացած կարմիր քարտին, հանդիպման մնացած ժամանակահատվածում երեք դիպուկ հարված կատարեց ու բոլորը վերածեց դարպասի գրավման, իսկ […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում մրցեց «Սելտայի» դեմ։ «Արքայական» ակումբը վստահ տեսք ուներ ու Կիլիան Մբապեի դուբլի և Արդա Գյուլերի գոլի շնորհիվ հաղթում էր 3:0 հաշվով, սակայն հյուրերը կարողացան ապահովել հանդիպման բարդ ու լարված վերջաբանը։ Վիգոյից ժամանած հյուրերը 69-րդ րոպեին մեկ գնդակ հետ բերեցին, իսկ 76-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեցին […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 33-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս մրցեց «Խետաֆեի» դեմ։ «Արքայական» ակումբը ծանրագույն պայքարում հաղթեց 1:0 հաշվով։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հաղթական գոլը 21-րդ րոպեին հեռահար տպավորիչ հարվածով խփեց Արդա Գյուլերը։ «Ռեալը» 72 միավորով երկրորդն է, «Խետաֆեն»` 39 միավորով 12-րդը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
Ավելին
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս մրցեց 4-րդ դիվիզոնը ներկայացնող «Դեպորտիվա Մինեյրայի» դեմ։ Հանդիպման ամբողջ ընթացքում «արքայական» ակումբն ուներ տոտալ առավելություն և մրցակցին ջախջախեց 5:0 հաշվով։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Արդա Գյուլերը, մեկական գոլ խփեցին Ֆեդերիկո Վալվերդեն, Էդուարդո Կամավինգան ու Լուկա Մոդրիչը։ Այսպիսով, մադրիդյան գրանդը պայքարը կշարունակի Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչում։ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026