ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։ Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» Պրահայի «Սպարտայի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Ռիգա» (Լատվիա) – «Բեյթար» (Իսրայել) զույգի հաղթողի դեմ։ «Արարատ-Արմենիան» չեխական ակումբի դեմ առաջին հանդիպումը կանցկացնի օգոստոսի 7-ին Պրահայում, իսկ պատասխան հանդիպումը` օգոստոսի 14-ին Երևանում։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղերը կկայանան օգոստոսի 21-ին, իսկ պատասխան մրցավեճերը` […]
Ավելին
Եղիշե Մելիքյանը մոտ օրերս կհեռանա «Փյունիկից» ու, ամենայն հավանականությամբ, կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը, հայտնում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։ Նախքան հունգարական «Դյորի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղը (1:3) Մելիքյանը հանդիպել է ՀՖՖ ղեկավարության հետ և քննարկումներ ունեցել։ «Փյունիկում» Մելիքյանին փոխարինելու ամենահավանական թեկնածուն էլ Վարդան Մինասյանն է։ Նա «նռնագույնների» կազմի ֆուտբոլիստներից շատերի հետ աշխատել […]
Ավելին
Ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժին» պայքարից դուրս թողնելուց հետո «Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում կմրցի Պրահայի «Սպարտայի» դեմ (Չեխիա)։ Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին Պրահայում, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 14-ին Երևանում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից Посмотреть эту публикацию в Instagram Публикация от AC Sparta Praha (@acsparta_cz)
Ավելին
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ։ Մրցաշարի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը մրցակցի դաշտում լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթեց ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժին»։ Ռումինական ակումբից 17-րդ րոպեին բացեց Յովկո Լուկիչը, հյուրերի պատասխան գոլը 53-րդ րոպեին խփեց Կամո Հովհաննիսյանը։ «Արարատ-Արմենիայի» հաղթական գոլն էլ 117-րդ րոպեին խփեց թիմի նորեկ Փոլ Այոնգոն։ Հիշեցնենք, […]
Ավելին
Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Սիբիուի «Մունիսիպալ» ստադիոնում կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» դեմ։ Դիմակայության առաջին խաղում կողմերը գոլեր չեն խփել (0:0)։ Պատասխան հանդիպումը Երևանի ժամանակով կմկենարկի 21:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Դյոր» – «Փյունիկ», «Ունիվերսիտատեա Կլուժ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումների մրցավարական անձնակազմերը։ «Դյոր» – «Փյունիկ» Գլխավոր մրցավար – Մերվան Բեյթուլահու, Եզրային մրցավարներ – Էդմոնդ Զեքիրի, Ֆատմիր Սեկիրաքա։ Չորրորդ պաշտոնյա – Ռեզարտ Հասանայ։ Բոլոր մրցավարները Կոսովոյից են։ «Ունիվերսիտատեա Կլուժ» – «Արարատ-Արմենիա» Գլխավոր մրցավար – Դավիդ Ֆուքսման։ Եզրային մրցավարներ […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Պրահայի «Սպարտան» հյուրընկալվլեիս մրցել է ղազախական «Ակտոբեի» դեմ։ Չեխական ակումբն անսպասելի պարտություն է կրել` 1:2 հաշվով։ Տանտերերին հաղթանակ պարգևեցին Դանիել Սոզահի ու Օրալխան Օմիրտաևի խփած գոլերը։ «Սպարտայից» 90-րդ րոպեին աչքի ընկավ Վելկո Բիրմանչևիչը։ Կողմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին` Երևանի ժամանակով 22:00-ից սկսած։ Հիշեցնենք, որ այս դիմակայության հաղթողը […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ավանի ակադեմիայի ստադիոնում մրցեց ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» դեմ։ Համառ պայքարում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 0:0 հաշիվը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին` Երևանի ժամանակով 21:00-ից սկսած։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցում է հունգարական «Դյորի» դեմ։ Առաջին խաղակեսից հետո «նռնագույնները» 22-րդ րոպեին 11-մետրանոցից Մարիուս Նուբիսիի խփած գոլի շնորհիվ հաղթում են 1:0 հաշվով։ «Արարատ-Արմենիան» էլ Ավանի ակադեմիայի մարզադաշտում մրցում է ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» դեմ։ Առաջին խաղակեսում կողմերը գոլերը չեն խփել։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ավանի ակադեմիայի մարզադաշտում կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով. Այդ հանդիպմանը զուգահեռ «Փյունիկը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կմրցի հունգարական «Դյորի»։ Այդ հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ կարող […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023