«Ատալանտայի» ավագ Ալեխանդրո Գոմեսը կարիերան կշարունակի «Սևիլիայի» կազմում։ Այդ մասին տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերն արդեն համաձայնության են հասել, իսկ գործարքը գրեթե կայացած է։ «Սևիլիան» 32-ամյա խաղացողի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը, իսկ նրա դիմաց վճարելու է 5․5 մլն եվրո, որին հետագայում կավելանա ևս 3 մլն եվրո՝ […]
Ավելին
«Ատալանտայի» ավագ Ալեխանդրո Պապու Գոմեսը մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Սևիլիան» ամենամոտն է կանգնած 32-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելուն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ անդալուսական ակումբը խաղացողի դիմաց առաջարկել է 6 մլն եվրո, ինչը, կարծես թե, գոհացրել է «Ատալանտայի» ղեկավարներին։ Ներկա պահին կողմերն ակտիվ կերպով բանակցություններ են վարում։ […]
Ավելին
Հունվարի 22-ին՝ ուշ երեկոյան, կայացավ Իտալիայի գավաթի 2020/21 խաղարկության 1/8 եզրափակչի վերջին դիմակայությունը, որի շրջանակում «Լացիոն» մեծ դժվարությամբ 2։1 հաշվով հաղթեց «Պարմային»։ Այդկերպ հռոմեական ակումբը նվաճեց 1/4 եզրափակչի ուղեգիր, ինչի շնորհիվ էլ ձևավորվեցին քառորդ եզրափակչի բոլոր զույգերը։ Այսպիսով, մրցաշարի այդ փուլում միմյանց դեմ կմրցեն հետևյալ զույգերը․ «Ինտեր» – «Միլան» (26․01, 23։45) «Ատալանտա» – «Լացիո» (27․01, […]
Ավելին
Իտալիայի Գավաթի 1/8 եզրափակիչ խաղում «Լացիոն» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Պարմայի» դեմ և 2։1 հաշվով հաղթանակի շնորհիվ կարողացավ ապահովել իր տեղը քառորդ եզրափակչում։ Խաղի հաշիվը բացվեց 23-րդ րոպեին։ Անկյունային հարվածի խաղարկումից հետո գլխի հարվածով գոլն իր անվան դիմաց գրանցեց տանտերերի իտալացի կիսապաշտպան Մարկո Պառոլոն՝ 1։0։ Առաջին խաղակեսը լիովին ընթանում էր հռոմեական ակումբի սցենարով, քանի […]
Ավելին
Իտալական Ա սերիայի շրջանակում 10-րդ տուրից հետաձգված խաղում «Ատալանտան» արտագնա հանդիպում անցկացրեց «Ուդինեզիեի» դեմ։ Կողմերը խաղաղ ելքով (1:1) դաշինք կնքեցին, իսկ «Ատալանտան» ձեռքից բաց թողեց 3-րդ հորիզոնական բարձրանալու հնարավորությունը։ Կարելի է ասել, որ խաղը սկսվեց 1։0 հաշվով, քանի որ տանտերերն արդեն առաջին րոպեին առաջ անցան հաշվի մեջ՝ 1։0։ Գոլն իր անվան դիմաց գրանցեց արգենտինացի կիսապաշտպան […]
Ավելին
Իտալիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում «Ատալանտան» սեփական հարկի տակ ընդունեց «Կալյարիին» և առանց լուրջ դժվարությունների 3։1 հաշվով հաղթեց մրցակցին՝ ապահովելով իր տեղը քառորդ եզրափակչում։ Ալեկսեյ Միրանչուկի, Լուիս Մուրիելի և Բոշկո Շուտալոյի գոլերին հյուրերը կարողացան պատասխանել միայն մեկ գնդակով, որն էլ իր ակտիվում գրանցեց Ռիկարդո Սոտիլը։ 3։1 հաշիվը լիովին համապատասխանում է խաղի տրամաբանությանը։ Բավական է ասել […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 17-րդ տուրում «Բենեվենտոն» սեփական հարկի տակ ընդունեց «Ատալանտային» և պարտվեց խոշոր՝ 1։4 հաշվով։ Յոսիպ Իլիչիչի, Ռաֆայել Տոլոյի, Դուվան Սապատայի և Լուիս Մուրիելի գոլերին տանտերերը պատասխանեցին միայն մեկ գնդակով, որն իր ակտիվում գրանցեց Մարկո Սաուն։ Ատալանտան շարունակում է տպավորել իր խաղով․ թիմը չի պարտվել Ա սերիայի վերջին 7 հանդիպումներում՝ տանելով 5 հաղթանակ, որից […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդը» իր պաշտոնական կայքէջի միջոցով հաստատեց «Ատալանտայի» այժմ արդեն նախկին ֆուտբոլիստ Ամադ Դիալոյի՝ մանկունյական ակումբ տեղափոխությունը։ 18-ամյա ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2025 թվականի հունիս, սակայն պայմանագրի մեջ կա կետ, ըստ որի այն ևս մեկ տարով կարող է երկարաձգվել։ Դիալոն կմեկնի Մանչեսթեր վիզա ստանալուն պես։ Հայտնի է, որ երիտասարդ հարձակվողի դիմաց […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 16-րդ տուրում «Ատալանտան» սեփական հարկի տակ ընդունեց «Պարմային» և առանց լուրջ դիմադրության 3։0 խոշոր հաշվով հաղթանակի հասավ մրցակցի նկատմամբ։ 15-րդ րոպեին Յոսիպ Իլիչիչի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց տանտերերի հարձակվող Լուիս Մուրիելը՝ 1։0։ Թիմերն ընդմիջման գնացին այդ հաշվով։ Երկրորդ խաղակեսը նոր էր սկսվել, երբ 49-րդ րոպեին փոխարինման մտած Դուվան Սապատան կրկնապատկեց իր […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ատլանտայի» պաշտոնական կայքը, ակումբը բելգիական «Գենկից» գնել է դանիացի պաշտպան Յոաքիմ Մեհլեի տրանսֆերային իրավունքները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարքն արժեցել է 11 մլն եվրո, իսկ կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ 23-ամյա աջ պաշտպանը «Գենկի» կազմում հանդես էր գալիս 2017 թվականի հունիսից և ակումբի մարզաշապիկով ընդհանուր առմամբ անցկացրել է 130 […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023