Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ասթոն Վիլան» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեց «Արսենալին»։ 36-րդ րոպեին Ունայի Էմերիի գլխավորած թիմից հաշիվը բացեց Մեթի Քեշը, իսկ 52-րդ րոպեին «զինագործներից» աչքի ընկավ Լեանդրո Տրոսարը։ Թվում էր, թե կողմերը կբաժանվեն խաղաղությամբ, բայց Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը 90+5-րդ րոպեին Էմիլիանո Բուենդիայի ջանքերով թրիլերային հաղթանակ կորզեց։ Դարպասի գրավումից անմիջապես հետո գլխավոր մրցավար […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթել է «Ասթոն Վիլային»։ Մերսիսայդյան գրանդից մեկական գոլ են խփել Մոհամեդ Սալահն ու Ռայան Գրավենբերխը։ Արնե Սլոթի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայի նախորդ չորս խաղերում պարտվել էր։ «Լիվերպուլը» 18 միավորով երրորդ տեղ է բարձրացել։ «Վիլան» 15 միավորով 11-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Նյուքասլը» ձեռք է բերել «Ասթոն Վիլայի» վինգեր Ջեյքոբ Ռեմզիին, հաղորդում է «կաչաղակների» պաշտոնական կայքը։ Կողմերը երկարաժամկետ պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդովում։ Transfermarkt-ի տվյալներով` «Նյուքասլն» անգլացի ֆուտբոլիստի տեղափոխության համար Բիրմինգհեմը ներկայացնող ակումբին վճարել է 45,15 միլիոն եվրո։ 24-ամյա վինգերը «Վիլայի» սան էր, որի համակարգում էր 2007 թվականից։ Նա ակումբի հիմնական թիմում 167 խաղում 17 […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայից միանգամից 9 ակումբ եվրագավթային ուղեգիր է նվաճել։ Առաջնությունից լավագույն 5 թիմերը` «Լիվերպուլը», «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Նյուքասլը» և «Չելսին» հանդես կգան Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում։ Ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի լիգայի փուլի ուղեգիր է նվաճել նաև Եվրոպա լիգայի հաղթող «Տոտենհեմը»։ «Ասթոն Վիլան» և Անգլիայի նորընծա գավաթակիր «Քրիսթալ Փելասը» կխաղան Եվրոպա լիգայի հիմնական փուլում։ «Նոթինգեմ Ֆորեսթը» […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի կենտրոնական խաղում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում մրցեց «Մանչեսթեր Յունութեդի» դեմ։ Խաղում վճռորոշ եղավ 71-րդ րոպեին Մարկ Կուկուրելիայի խփած գոլը. «թոշակառուները» հաղթեցին 1:0 հաշվով։ Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը 66 միավորով բարձրացավ չորրորդ տեղ։ Նույնքան միավոր ունեն նաև երրորդ տեղը զբաղեցնող «Նյուքասլն» ու 5-րդ տեղում գտնվող «Ասթոն Վիլան»։ «Նյուքասլն» այս տուրում դեռ […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Ասթոն Վիլան» սեփական դաշտում մրցեց «Տոտենհեմի» դեմ։ Հանդիպման մեծ մասում Բիրմինգհեմը ներկայացնող ակումբն ուներ խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։ Ունայի Էմերիի գլխավորած թիմից աչքի ընկան Էզրի Կոնսան ու Բուբակար Կամարան։ «Ասթոն Վիլան» միավորների քանակը հասցրեց 66-ի, բարձրացավ Չեմպիոնների լիգայի գոտի ու չորրորդ տեղում է։ «Տոտենհեմը» 38 միավորով 17-րդն է։ […]
Ավելին
Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Քրիսթալ Փելասը» Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում մրցեց «Ասթոն Վիլայի» դեմ։ Կարելի է ասել` անականկալ արդյունք գրանցվեց. «արծիվներն» Իսմայիլա Սարի դուբլի ու Էբերեչեի Էզեի հիսքանչ գոլի շնորհիվ հաղթեցին 3:0 հաշվով։ «Քրիսթալ Փելասը» պատմության մեջ երրորդ անգամ դուրս եկավ Անգլիայի գավաթի եզրափակիչ։ Լոնդոնյան ակումբը եզրափակիչում խաղացել 2016 և 1990 թթ.` երկու դեպքում էլ պարտվելով […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» ստադիոնում մրցել է «Ասթոն Վիլայի» դեմ։ «Քաղաքաբնակները» կարողացել են 90+4-րդ րոպեին 2:1 հաշվով դրամատիկ հաղթանակ կորզել։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից 7-րդ րոպեին հաշիվը բացել է Բեռնարդու Սիլվան, սակայն 18-րդ րոպեին Մարկուս Ռեշֆորդն աչքի է ընկել 11-մետրանոցից ու լուսատախտակին վառել 1:1 հաշիվը։ Հանդիպման վերջնամասում «Սիթին» մեծացրել է ճնշումն […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Ասթոն Վիլան» սեփական դաշտում մրցեց ՊՍԺ-ի դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում փարիզյան գրանդը հաղթել էր 3:1 հաշվով։ Պատասխան խաղի մեկնարկում էլ «Պարի Սեն-Ժերմենը» Աշրաֆ Հակիմիի և Նունու Մենդեշի գոլերի շնորհիվ բավական արագ երկու գնդակի առավելություն ստացավ։ Այդուհանդերձ, Ունայի Էմերիի գլխավորած թիմը կարողացավ պայքարառաջարկել և թրիլերային comeback անել` հաղթելով […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում հյուրընկալվելիս կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում կատալոնական ակումբը մրցակցին հաղթել է 4:0 հաշվով։ Դիմակայության պատասխան հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով. Այդ հանդիպմանը զուգահեռ ՊՍԺ-ն մրցակցի դաշտում կմրցի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025