Անգլիական Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» Լիվերպուլի «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Էվերտոնի» դեմ։ Կարելի է ասել` «կարմիր սատանաները» հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 3-րդ րոպեին Ալեխանդրո Գարնաչոն շրջադարձ անհավանական հարվածով բացեց հանդիպման հաշիվը։ Չնայած հանդիպման մնացած ժամանակահատվածում մերսիսայդյան ակումբն ուներ խաղային առավելություն, Էրիկ Տեն Հագի թիմը դիմացավ մրցակցի ճնշմանը։ Դեռ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Լիվերպուլի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։ «Քաղաքաբնակների» կազմից 27-րդ րոպեին աչքի ընկավ Էրլինգ Հոլանդը, իսկ մերսիսայդյան ակումբի կազմից 80-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը։ Այս ոչ-ոքիից հետո «Սիթին» վաստակեց 29 միավոր և գլխավորում է Պրեմիեր […]
Ավելին
Անգլիական երեք ակումբներ պատրաստվում են դատական գործընթաց սկսել «Էվերտոնի» դեմ։ Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, խոսքը «Լիդսի», «Լեսթերի» և «Բարնլիի» մասին է, որոնք մտադիր են դատի տալ «Էվերտոնին» այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ մերսիսայդյան ակումբից հանվել է 10 միավոր` ֆինանսական խախտումներ կատարելու համար։ Աղբյուրի փոխանցմամբ` Պրեմիեր լիգայի կայացրած որոշումից հետո ակումբների ղեկավարները բանակցություններ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է անգլիական Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը, «Էվերտոնից» հանվել է 10 միավոր։ «Անկախ հանձնաժողովը որոշել է «Էվերտոնի» դեմ կիրառել պատժամիջոց`10 միավոր հանելու տեսքով` կայուն զարգացման և շահութաբերության օրենքները խախտելու համար։ Որոշումն ուժի մեջ է մտնում ընդուման պահից ի վեր։ Պրեմիեր լիգան բողոք է ներկայացրել ակումբի դեմ և հարցը փոխանցել անկախ հանձնաժողովին այս տարվա սկզբին։ […]
Ավելին
Բրիտանական հեղինակավոր FourFourTwo պարբերականը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն տրանսֆերները։ Ըստ պարբերականի` լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. 1. Բրայան Ռոբսոն («Վեսթ Բրոմվիչ», 1981թ., 1,7 մլն եվրո) 2. Դենիս Լոու («Տորինո», 1962 թ., 132 հազ. եվրո) 3. Էրիկ Կանտոնա («Լիդս», 1992 թ., 1,8 մլն եվրո) 4. Ուեյն Ռունի («Էվերտոն», 2004 թ., 37 մլն եվրո) 5. […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոն, ամենայն հավանականությամբ, 2024 թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա ակումբից։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»։ Աղբյուրի փոխանցմամբ` «բյանկոներիները» Սանչոյի տրանսֆերի վերաբերյալ արդեն հարցում են կատարել «կարմիր սատանաներին»։ Հաղորդվում է, որ թուրինյան ակումբը պատրաստ է միայն վարձակալել Սանչոյին, իսկ նրա աշխատավարձի մի մասը մինչև […]
Ավելին
Օրեր առաջ Անգլիայի հավաքականի պաշտոնական կայքում հրապարակվել էր այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են` մասնակցելու առաջիկա հանդիպումներին։ «Երեք առյուծների» նախնական հայտացուցակում ընդգրկված էին նաև «Երեք առյուծների» նախնական հայտացուցակում ընդգրկվել էին նաև Լյուիս Դանքը («Բրայթոն»), Ջեյմս Մեդիսոնը («Տոտենհեմ») և Կալում Վիլսոնը («Նյուքասլ»), սակայն նրանք վնասվածքների պատճառով չեն միացել հավաքականին։ Այդ ֆուտբոլիստների փոխարեն Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, որտեղ միմյանց դեմ մրցեցին «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին»։ Առաջ ընկնելով` նշենք, որ կողմերը պարզապես ֆանտաստիկ ֆուտբոլ ցույց տվեցին, որի ընթացքում չպարզեցին հաղթողին. գրանցվեց 4:4 հաշիվը։ Հանդիպման ընթացքում «քաղաքաբնակները» հաշվի մեջ առջևում էին երեք անգամ, սակայն «ազնվականները» մեծ կամք դրսևորեցին` կարողանալով 1 միավոր վաստակել։ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում մրցեց «Բրենթֆորդի» դեմ։ Հանդիպման մեծ մասում մերսիսայդյան ակումբն ուներ խաղային և տարածքային լուրջ առավելություն` «մեղուներին» հաղթելով խոշոր` 3:0 հաշվով։ Յուրգեն Կլոպի թիմից դուբլի հեղինակ դարձավ Մոհամեդ Սալահը, մեկ գոլ էլ խփեց Դիոգու Ժոտան։ Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 27 միավոր` բարձրանալով 2-րդ հորիզոնական։ «Բրենթֆորդը», 16 միավորով, […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի մեկնարկային խաղում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս մրցեց «Վուլվերհեմպտոնի» դեմ։ Կարելի է ասել` լոնդոնյան ակումբը հանդիպումն սկսեց մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 3-րդ րոպեին Բրենան Ջոնսոնը բացեց հաշիվը։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում «գայլերն» ունեին շոշափելի խաղային առավելություն, սակայն մինչև խաղավարտ չէր հաջողվում խփել պատասխան գոլը։ Երբ թվում էր` «խթանները» կպահպանեն հաղթական հաշիվը, Գարի […]
Ավելին
1 35 36 37 38 39 185

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023