Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Արսենալը» մրցակցի դաշտում գոլառատ ոչ-ոքի (2:2) գրանցեց «Սանդեռլենդի» հետ։ «Զինագործները» մինչև 90+4-րդ րոպեն հաղթում էին 2:1 հաշվով, բայց «սև կատուները» կարողացան խուսափել պարտությունից։ Տանտերերից հաշիվը 36-րդ րոպեին բացեց Դանիել Բալարդը, այնուհետև 54-ին ու 74-ին լոնդոնյան գրանդից աչքի ընկան համապատասխանաբար Բուկայո Սական ու Լեանդրո Տրոսարը։ Ռեժիս Լե Բրիսի գլխավորած թիմին պարտությունից […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքը ներկայացրել է աշխարհի ամենաթանկ առաջնությունները` առանց թոփ-5 լիգաների։ Համեմատության համար` նշենք, որ աշխարհի ամենաթանկարժեք առաջնությունն Անգլիայի Պրեմիեր լիգան է (20 ակումբ, 12,77 միլիարդ եվրո), որին հաջորդում են Իսպանիայի Լա լիգան (20, 5,57 միլիարդ եվրո), Իտալիայի Ա սերիա (20, 5,44 միլիարդ եվրո), Գերմանիայի Բունդեսլիգան (18, 4,65 միլիարդ եվրո) և Ֆրանսիայի Լիգա 1-ը (18, […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթեց «Բորնմութին»։ «Քաղաքաբնակներից» հերթական արդյունավետ հանդիպումն անցկացրեց Էրլինգ Հոլանդը` գրանցելով դուբլ։ Նորվեգացի հարձակվողը 13 գոլով գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ Հոլանդին երկու դեպքում էլ ասիստ է գրանցել Ռայան Շերկին։ «Սիթիից» մեկ գոլ էլ խփել է Նիկո Օ’Ռայլին, իսկ «Բորնմութից» աչքի է ընկել Տայլեր Ադամսը։ […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթել է «Ասթոն Վիլային»։ Մերսիսայդյան գրանդից մեկական գոլ են խփել Մոհամեդ Սալահն ու Ռայան Գրավենբերխը։ Արնե Սլոթի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայի նախորդ չորս խաղերում պարտվել էր։ «Լիվերպուլը» 18 միավորով երրորդ տեղ է բարձրացել։ «Վիլան» 15 միավորով 11-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի դաշտում գոլառատ ոչ-ոքի գրանցեց «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ. գրանցվեց 2:2 հաշիվը։ «Կարմիր սատանաներից» հաշիվը 14-րդ րոպեին բացեց Կազեմիրոն, սակայն «անտառապահները» երկրորդ խաղակեսի սկզբում շատ արագ երկու գոլ խփեցին. 48-րդ ու 50-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Մորգան Գիբդ-Վայթն ու Նիկոլո Սավոնան։ 81-րդ րոպեին Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմին պարտությունից փրկեց […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Բարնլիին»։ «Զինագործների» հաղթական գոլերը խփեցին Վիկտոր Դյոկերեշն ու Դեկլան Ռայսը։ Միկել Արտետայի գլխավորած թիմը բոլոր մրցաշարերում 7-րդ անընդմեջ հաղթանակը տարավ «չոր» հաշվով։ Լոնդոնյան գրանդը 25 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «Բարնլին» 10 միավորով 17-րդ տեղն է զբաղեցնում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Չելսիի» նախկին վինգեը Էդեն Ազարն ընդգրկվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի Փառքի սրահում, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Բելգիացի ֆուտբոլիստը լոնդոնյան գրանդում հանդես է եկել 2012-19 թվականներին` երկու անգամ դառնալով Անգլիայի չեմպիոն։ Նա Պրեմիեր լիգայում 245 խաղում խփել է 85 գոլ, կատարել 57 ասիստ։ 2021թ. ստեղծված Փառքի սրահում արդեն ընդգրկվել են նաև Սըր Ալեքս Ֆերգյուսոնը, Արսեն […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Արսենալն» «Էմիրեյթս» ստադիոնում 1:0 հաշվով հաղթել է «Քրիսթալ Փելասին»։ «Զինագործների» հաղթական գոլը խփել է թիմի նորեկ Էբերեչի Էզեն` գրավելով նախկին թիմի դարպասը։ Միկել Արտետայի գլխավորած թիմը 22 միավորով առաջին տեղում` էականորեն առաջ անցնելով մոտակա հետապնդողներից։ Երկրորդ տեղը զբաղեցնող «Բորնմութն» ունի 18 միավոր։ «Տոտենհեմն» ու «Սանդեռլենդը» 17-ական միավորով զբաղեցնում են համապատասխանաբար […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Բորնմութը» սեփական դաշտումը 2:0 հաշվով հաղթել է «Նոթինգհեմ Ֆորեսթին»։ Տանտերերից 25-րդ րոպեին հաշիվը բացել է վինգեր Մարկուս Տավերնյեն` մրցակցի դարպասի գրավելով անկյունայինից կատարած ֆանտաստիկ հարվածով։ Անդոնի Իռաոլայի գլխավորած թիմը 18 միավորով բարձրացել է երկրորդ տեղ, «Նոթինգհեմ Ֆորեսթը» 5 միավորով 18-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում գործող չեմպիոն «Լիվերպուլը» մրցակցի դաշտում 2:3 հաշվով պարտվեց «Բրենթֆորդին»։ Լոնդոնյան ակումբի հաղթական գոլերը խփեցին Դանգո Ուատարան, Կևին Շադեն ու Իգոր Տիագոն, հյուրերից աչքի ընկան Միլոշ Կերկեզն ու Մոհամեդ Սալահը։ Արնե Սլոթի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայում չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց և 15 միավորով նահանջեց 6-րդ տեղ, «Բրենթֆորդը» միավորների քանակը հասցրեց 13-ի […]
Ավելին
1 2 3 4 5 194

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025