Անգլիական Պրեմիեր լիգայի վերջին` 38-րդ տուրում, մրցաշարային աղյուսակը գլխավորող «Մանչեսթեր Սիթին» տանը կմրցի «Վեսթ Հեմի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 19:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով. Այդ հանդիպմանը զուգահեռ երկրորդ տեղը զբաղեցնող Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում կմրցի «Էվերթոնի» դեմ։ Հանդիպման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի վերջին` 34-րդ տուրում Լևերկուզենի «Բայերը» տանը 2:1 հաշվով հաղթեց «Աուգսբուրգին»։ «Դեղագործները» 90 միավորով ներքին առաջնությունում դարձան չեմպիոն, իսկ մրցաշրջանն ավարտեցին առանց պարտություն կրելու։ Խաբի Ալոնսոյի թիմը 34 խաղում տարել է 28 հաղթանակ, գրանցել 6 ոչ-ոքի։ OptaFranz-ը գրում է, որ «Բայերը» եվրոպական թոփ-5 առաջնություններում միայն երրորդ ակումբն է, որն անպարտելի մրցաշրջան է անցկացնում։ Նախկինում […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը ճանաչվել է անգլիական Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Անգլիացի ֆուտբոլիստը քվեարկության արդյունքում առաջ է անցել Էրլինգ Հոլանդից («Մանչեսթեր Սիթի»), Ալեքսանդր Իսակից («Նյուքասլ»), Մարտին Էդեգորից («Արսենալ»), Դեկլան Ռայսից («Արսենալ»), Վիրջիլ վան Դեյկից («Լիվերպուլ») և Օլի Վոթկինսից («Ասթոն Վիլա»)։ 23-ամյա ֆուտբոլիստն առաջին անգամ է ճանաչվել Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Ֆոդենը […]
Ավելին
«Լիվերպուլի», «Մանչեսթեր Յունայթեդի», Մադրիդի «Ռեալի», «Նյուքասլի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Մայքլ Օուենը Optus Sport-ի հետ զրույցում ներկայացրել է անգլիական Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականի իր տարերակը. Դարպասապահ – Էմիլիանո Մարտինես («Ասթոն Վիլա») Պաշտպաններ – Բեն Ուայթ («Արսենալ»), Վիլիամ Սալիբա («Արսենալ»), Գաբրիել («Արսենալ»), Յոշկո Գվարդիոլ («Մանչեսթեր Սիթի») Կիսապաշտպաններ – Դեկլան Ռայս («Արսենալ»), Ռոդրի («Մանչեսթեր […]
Ավելին
«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը ճանաչվել է անգլիական Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ 22-ամյա ֆուտբոլիստը քվեարկության արդյունքում առաջ է անցել Ֆիլ Ֆոդենից («Մանչեսթեր Սիթի»), Էրլինգ Հոլանդից («Մանչեսթեր Սիթի»), Ալեքսանդր Իսակից («Նյուքասլ»), Քոբի Մայնուից («Մանչեսթեր Յունայթեդ»), Բուկայո Սակայից («Արսենալ»), Վիլիամ Սալիբայից («Արսենալ») և Դեսթինի Ուդոջիից («Տոտենհեմ»)։ Պալմերը Պրեմիեր լիգայի ընթացիկ […]
Ավելին
Անգլիայի երկրորդ դիվիզիոնի` Չեմպիոնշիփի, փլեյ-օֆֆ-ի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Լիդսը» սեփական մարզադաշտում մրցեց «Նորվիչի» դեմ։ Դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 0:0 հաշիվը։ Պատասխան խաղի արդեն առաջին կեսում տանտերերը վճռեցին հանդիպման ելքը և երեք գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ Երկրորդ 45 րոպեների ընթացքում յորքշիրյան ակումբն առավելությանն ավելացրեց ևս մեկ գոլով` հաղթելով 4:0 հաշվով։ Դանիել Ֆարկեի թիմի գոլերը խփեցին […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 34-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Նյուքասլի» դեմ։ Գոլառատ պայքարում «կարմիր սատանաները» հաղթեցին 3:2 հաշվով։ Էրիկ Տեն Հագի թիմից աչքի ընկան Քոբի Մայնուն, Ամադ Դիալոն ու Ռասմուս Հոյլունդը։ «Կաչաղակների» գոլերը խփեցին Էնթոնի Գորդոնն ու Լյուիս Հոլը։ «Յունայթդեդն» այս հաղթանակից հետո միավորների քանակով հավասարվեց «Նյուքասլին»։ Երկու ակումբներն էլ ունեն […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 34-րդ տուրից հետաձգված խաղում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Բրայթոնի» դեմ։ «Ազնվականները» հերթական տպավորիչ հանդիպումն անցկացրին և հաղթեցին 2:1 հաշվով։ Լոնդոնյան ակումբը ներքին առաջնությունում տարավ 4-րդ անընդմեջ հաղթանակը։ Մաուրիսիո Պոչետինոյի թիմի գոլերը խփեցին Քոուլ Պալմերն ու Քրիստոֆեր Նկունկուն։ «Ճայերի» կազմից աչքի ընկավ Դանի Վելբեքը։ Այս հաղթանակից հետո «Չելսին» վաստակեց 60 միավոր և առաջնության ավարտից […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի ակումբները ցանկանում են հրաժարվել տեսակրկնապատկերների VAR համակարգից։ The Athletic-ի թղթակից Դավիդ Օրնշտայնը X-ի (նախկինում` Twitter) իր միկրոբլոգում գրում է, որ VAR համակարգից հրաժարվելու բանաձևն առաջ է քաշել «Վուլվերհեմփթոնը»։ Հարցը քննարկման ու քվեարկության է դրվելու հունիսի 6-ին։ Եթե ակումբները կողմ քվեարկեն, ապա 2024/25 մրցաշրջանից Պրեմիեր լիգայում այլևս չի կիրառվի VAR համակարգը։ Բանաձևի ընդունման […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի վերջին տուրից առաջ «Ասթոն Վիլան» ապահովեց տեղը Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունում։ Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեց 34-րդ տուրից հետաձգված խաղում «Տոտենհեմի»` «Մանչեսթեր Սիթիից» 0:2 հաշվով կրած պարտությունից հետո։ «Ասթոն Վիլան» առաջնության ավարտից մեկ տուր առաջ 68 միավորով չորրորդ տեղում է, իսկ «Տոտենհեմը» 63 միավորով 5-րդն է։ «Վիլան» վերջին անգամ ակումբային […]
Ավելին
1 20 21 22 23 24 186

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023